Մին Շվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մին Շվե
Myint Swe on 30 March 2016.jpg
 
Կուսակցություն՝ Union Solidarity and Development Party?
Կրթություն՝ Defence Services Academy?
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 24, 1951(1951-05-24) (70 տարեկան)
Ծննդավայր Mandalay, Մյանմա
Քաղաքացիություն Flag of Myanmar.svg Մյանմա

Մին Շվե (բիրմաներեն՝ မြင့်ဆွေ, մայիսի 24, 1951(1951-05-24), Mandalay, Մյանմա[1]), բիրմացի քաղաքական գործիչ, ռազմական հեղաշրջման արդյունքում 2021 թվականի փետրվարի 1-ից նշանակվել է Մյանմայի ժամանակավոր նախագահ։ 2011 թվականի մարտի 30-ից 2016 թվականի մարտի 30-ը զբաղեցրել է Յանգոն նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը, ինչից հետո երդմնակալել է իբրև Մյանմայի փոխնախագահ, իսկ 2018 թվականի մարտի 21-30-ը իրականացրել է երկրի նախագահի պարտականությունները։ Էթնիկական առումով Մին Շվեն մոն է, իսկ մասնագիտությամբ՝ նախկին ռազմական սպա[2][3]։

Ռազմական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին՝ 15-րդ հավաքի շրջանակներում, ավարտել է Պաշտպանական ծառայությունների ակադեմիան[4]։ 1997 թվականին դարձել է բրիգադի գեներալ և 11-րդ թեթև հետևակային դիվիզիայի հրամանատարը։ Չորս տարի անց նշանակվել է հարավ-արևելյան հրամանատարության հարամանատար և ընդգրկվել Խաղաղության և զարգացման պետական խորհրդի կազմում։ Ավելի ուշ դարձել է գեներալ-մայոր։

2004 թվականին Կհին Նյունի ձերբակալությունից հետո Մին Շվեն դարձել է ռազմական անվտանգության կառավարման ղեկավար[5]։ 2006 թվականի հունվարին ղեկավարել է Հատուկ գործողությունների հինգերորդ բյուրոն։

Ճապոնական ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնում Մին Շվեն ձերբակալել է Նե Վինի ընտանիքի անդամներին 2002 թվականի ենթադրյալ հեղաշրջումից հետո, երբ դավադրությունը բացահայտվել է։ 2004 թվականին ձերբակալել է Կհին Նյունին և նրա զինակիցներին, 2007 թվականին՝ Զաֆրանե հեղափոխությունից հետո, փոփոխություններ է իրականացրել ռազմական հետախուզությունում։ «Նարգիս» ցիկլոնից հետո նրա գործողությւոնները ենթարկվել են քննադատությունների[6]։

Քաղաքական գործուենություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխնախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 11-ին ռազմական նախարարների ֆրակցիան Միության հավաքի ժամանակ Մին Շվեին առաջադրել է Մյանմայի փոխնախագահի պաշտոնում։ 2016 թվականի մարտի 15-ին նա ստացել է 213 ձայն, ինչից հետո դարձել է Թխին Չժոյի գրասենյակի առաջին փոխնախագահը[7]։ Երդման արարողությունը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 30-ին։

Ժամանակավոր նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի փետրվարի 1-ին՝ ռազմական հեղաշրջման արդյունքում, նշանակվել է Մյանմայի ժամանակավոր նախագահի պաշտոնում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lt Gen Myint Swe»։ Alternative Asean Network on Burma։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-24-ին։ Վերցված է 2008-07-02 
  2. 12.3.16.pdf «ဒုသမ္မတအဖြစ် ရွေးချယ်တင်မြှောက်ခံရသူတို့၏ ကိုယ်ရေးအချက်အလက် အကျဉ်း»։ 12 March 2016։ Վերցված է 12 March 2016 
  3. «CONSOLIDATED LIST OF FINANCIAL SANCTIONS TARGETS IN THE UK»։ Her Majesty's Treasury։ UK Government։ 20 April 2011։ Արխիվացված է օրիգինալից 29 January 2013-ին։ Վերցված է 24 July 2011 
  4. Lwin Min (2008-06-27)։ «Lt-Gen Myint Swe: Future No 2?»։ The Irrawaddy։ Վերցված է 2008-07-02 
  5. «MYINT SWE»։ http://www.altsean.org։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-24-ին։ Վերցված է 14 July 2014 
  6. «Myint Swe Nominated as New Vice-President (10 July 2012)»։ http://www.irrawaddy.org։ Վերցված է 14 July 2014 
  7. «Myanmar military picks hardliner Myint Swe to work with Suu Kyi’s proxy president»։ South China Morning Post։ 11 March 2016 
  8. В Мьянме назначили временного президента после госпереворота