Jump to content

Միխայիլ Տոլստիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Տոլստիխ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1980(1980-07-19)
ԾննդավայրԻլովայսկ, Khartsyzk City council, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 8, 2017(2017-02-08)[1] (36 տարեկան)
Մահվան վայրՄակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինա[2]
ԳերեզմանDonetskoe More Cemetery
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Mikhail Tolstykh Վիքիպահեստում

Միխայիլ Տոլստիխ (մականուն «Գիվի»; հուլիսի 19, 1980(1980-07-19), Իլովայսկ, Khartsyzk City council, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 8, 2017(2017-02-08)[1], Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինա[2]), Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ռազմական գործիչ, դաշտային հրամանատար։ 2015 թվականին Տոլստիխին շնորհվել է Դոնեցկի ազգային հերոսի կոչում։ 2016 թվականի սեպտեմբերին Տոլստիխը ստացել է գնդապետի զինվորական կոչում[6]։ Առավել մեծ ճանաչում է ստացել Իլովայսկի ճակատամարտից հետո[7]։ 2014- 2017 թվականներին եղել է «Սոմալի» գումարտակի հրամանատար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրներ, որտեղ «Գիվին» ընկել է սանկցիաների տակ

«Գիվի» մականունը վերցրել է Ուկրաինայի ԶՈՒ-ում ծառայելու տարիներին՝ ի պատիվ պապի, ով մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին[8]։ Իր խոսքերով, նախապապը ունեցել է վրացական ծագում[9]։ 1998- 2000 թվականներին ծառայել է Ուկրաինայի զինված ուժերում՝ «Դեսնա ուսումնական կենտրոնում»։ Եղել է տանկի հրամանատար։ Ծառայությունը ավարտելուց հետո աշխատել է որպես արդյունաբերական ալպինիստ։ Եղել է դիզել տեղափոխող մեքենայի վարորդ[10]։

2014 թվականի մայիսին մասնակցել է Սլովյանսկի գործողություններին, իսկ արդեն ամռանը մասնակցել է Իլովայսկի կռիվներին։ 2014 թվականի սեպտեմբերին մասնակցել է Դոնեցկի օդանավակայանի գործողություններին[11]։

2014 թվականի հոկտեմբերի 19-ին դիմել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիին՝ վիրավորներին տեղափոխելու համար մեքենա տրամադրելու համար[12][13]։ Հոկտեմբերի 28-ին Ժիրինովսկին զորաջոկատին է ուղարկել «ՎԱԶ-2121» մակնիշի երկու ավտոմեքենա[14]։

2015 թվականի փետրվարի 16-ին ընդգրկվել է ԵՄ սանկցիաների ցուցակ[15]։

2015 թվականի մարտի 19-ին և 2016 թվականի ապրիլի 6-ին «Գիվիի» վրա իրականացվել է հարձակումներ։ Միխայիլը չի տուժել, վնասվել է մեքենան[16][17][18]։

2016 թվականի հունիսի 23-ին Ուկրաինայի դատախազությունը հայտարարեց, որ Տոլստիխին մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցագործությունների համար[19]։

2017 թվականի փետրվարի սկզբին՝ Ավդեևկայի մոտ տեղի ունեցած կռիվների ժամանակ Տոլստիխը ստացել է ոտքի բեկորային վնասվածք[18]։

Սպանվել է 2017 թվականի փետրվարի 8-ին ժամը 06:12-ին Մակեևկայի զորամասի մոտ։ Մահվան պատճառը՝ զորամասի շտաբի վրա արձակված հրետանու արկը։ Այդ պահին Տոլստիխը եղել է կաբինետում[20][21][22]։ Տվյալներից մեկի համաձայն էլ, զոհվել է շենքում առկա ռումբի պայթյունից[23][24]։

Գիվիի մահվան կապակցությամբ Դոնեցկում հայտարարվել է եռօրյա սուգ[25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://pantheon.world/profile/person/Mikhail_Tolstykh
  2. 2,0 2,1 2,2 Убийство Гиви: как погиб один из лидеров ДНР (ռուս.)РБК, 2017.
  3. https://gimn-intellect.do.am/site_image/stena_pamyati/Zvyozdy-Geroev-1.pdf
  4. https://rvl-dnr.ru/zawitn_dnr/704-mihail-sergeevich-tolstyh.html
  5. https://geroi.dobro-support.ru/hero/53
  6. «Гиви: бронетехника «Сомали» вошла в аэропорт (интервью + фото)». 2014. Վերցված է 2015-ին.
  7. «История Иловайска. Шрамы от оскорблений России». 2014. Վերցված է 2015-ին.
  8. «Ополченец Гиви рассказывает о себе».
  9. ««Гиви» отвечает на вопросы грузинской журналистки. // Новороссия новости».
  10. «Грэм Филлипс провёл боевой день с знаменитым ополченцем «Гиви»». 2015. Վերցված է 2015-ին.
  11. «Биография ополченца Гиви». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  13. «Обращение Гиви к Жириновскому с просьбой о помощи». 19-10-2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 19-10-2014-ին.
  14. «Жириновский отправил Гиви и Мотороле $300 тысяч и «машины из комиссионки» (ВИДЕО)». 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2014-ին.
  15. «Council Decision (CFSP) 2015/241 of 9 February 2015 amending Decision 2014/145/CFSP concerning restrictive measures in respect of actions undermining or threatening the territorial integrity, sovereignty and independence of Ukraine»
  16. «Совершено покушение на Гиви, командиру батальона «Сомали» пришлось отстреливаться». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  17. http://www.kp.ru/daily/26641.4/3659505/
  18. 18,0 18,1 http://ren.tv/novosti/2017-02-08/put-opolchenca-givi-ubitogo-v-dnr-byus-za-donbass-i-uveren-pobeda-budet-na-nashey
  19. «Военная прокуратура объявила о подозрении главарю группировки «Сомали» Гиви». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  20. http://dan-news.info/defence/komandir-podrazdeleniya-somali-mixail-tolstyx-ubit-v-donecke-komandovanie-dnr.html
  21. «В ДНР погиб командир батальона ополченцев «Сомали» Гиви». РБК. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  22. «В Донецке убит командир ополчения Гиви».
  23. Гиви подорвали «свои» — источник
  24. Комбат ДНР назвал новую версию убийства Гиви – взрывчатку заложили в кабинете
  25. https://ria.ru/world/20170208/1487420517.html

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Տոլստիխ» հոդվածին։