Միխայիլ Տոլստիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Տոլստիխ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1980(1980-07-19)
ԾննդավայրԻլովայսկ, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 8, 2017(2017-02-08)[1] (36 տարեկան)
Մահվան վայրԴոնեցկ, Ուկրաինա
ԳերեզմանDonetsk sea
ՔաղաքացիությունFlag of Ukraine.svg Ուկրաինա և Flag of the Donetsk People's Republic (2014-2018).svg Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն
ՄասնագիտությունԿոմբատանտներ
Պարգևներ և
մրցանակներ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հերոս
Mikhail Tolstykh Վիքիպահեստում

Միխայիլ Տոլստիխ (մականուն «Գիվի»; հուլիսի 19, 1980(1980-07-19), Իլովայսկ, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 8, 2017(2017-02-08)[1], Դոնեցկ, Ուկրաինա), Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ռազմական գործիչ, դաշտային հրամանատար։ 2015 թվականին Տոլստիխին շնորհվել է Դոնեցկի ազգային հերոսի կոչում։ 2016 թվականի սեպտեմբերին Տոլստիխը ստացել է գնդապետի զինվորական կոչում[2]։ Առավել մեծ ճանաչում է ստացել Իլովայսկի ճակատամարտից հետո[3]։ 2014- 2017 թվականներին եղել է «Սոմալի» գումարտակի հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրներ, որտեղ «Գիվին» ընկել է սանկցիաների տակ

«Գիվի» մականունը վերցրել է Ուկրաինայի ԶՈՒ-ում ծառայելու տարիներին՝ ի պատիվ պապի, ով մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին[4]։ Իր խոսքերով, նախապապը ունեցել է վրացական ծագում[5]։ 1998- 2000 թվականներին ծառայել է Ուկրաինայի զինված ուժերում՝ «Դեսնա ուսումնական կենտրոնում»։ Եղել է տանկի հրամանատար։ Ծառայությունը ավարտելուց հետո աշխատել է որպես արդյունաբերական ալպինիստ։ Եղել է դիզել տեղափոխող մեքենայի վարորդ[6]։

2014 թվականի մայիսին մասնակցել է Սլովյանսկի գործողություններին, իսկ արդեն ամռանը մասնակցել է Իլովայսկի կռիվներին։ 2014 թվականի սեպտեմբերին մասնակցել է Դոնեցկի օդանավակայանի գործողություններին[7]։

2014 թվականի հոկտեմբերի 19-ին դիմել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիին՝ վիրավորներին տեղափոխելու համար մեքենա տրամադրելու համար[8][9]։ Հոկտեմբերի 28-ին Ժիրինովսկին զորաջոկատին է ուղարկել «ՎԱԶ-2121» մակնիշի երկու ավտոմեքենա[10]։

2015 թվականի փետրվարի 16-ին ընդգրկվել է ԵՄ սանկցիաների ցուցակ[11]։

2015 թվականի մարտի 19-ին և 2016 թվականի ապրիլի 6-ին «Գիվիի» վրա իրականացվել է հարձակումներ։ Միխայիլը չի տուժել, վնասվել է մեքենան[12][13][14]։

2016 թվականի հունիսի 23-ին Ուկրաինայի դատախազությունը հայտարարեց, որ Տոլստիխին մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցագործությունների համար[15]։

2017 թվականի փետրվարի սկզբին՝ Ավդեևկայի մոտ տեղի ունեցած կռիվների ժամանակ Տոլստիխը ստացել է ոտքի բեկորային վնասվածք[14]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանվել է 2017 թվականի փետրվարի 8-ին ժամը 06:12-ին Մակեևկայի զորամասի մոտ։ Մահվան պատճառը՝ զորամասի շտաբի վրա արձակված հրետանու արկը։ Այդ պահին Տոլստիխը եղել է կաբինետում[16][17][18]։ Տվյալներից մեկի համաձայն էլ, զոհվել է շենքում առկա ռումբի պայթյունից[19][20]։

Գիվիի մահվան կապակցությամբ Դոնեցկում հայտարարվել է եռօրյա սուգ[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://pantheon.world/profile/person/Mikhail_Tolstykh
  2. «Гиви: бронетехника «Сомали» вошла в аэропорт (интервью + фото)»։ 2014։ Վերցված է 2015 
  3. «История Иловайска. Шрамы от оскорблений России»։ 2014։ Վերցված է 2015 
  4. «Ополченец Гиви рассказывает о себе» 
  5. ««Гиви» отвечает на вопросы грузинской журналистки. // Новороссия новости» 
  6. «Грэм Филлипс провёл боевой день с знаменитым ополченцем «Гиви»»։ 2015։ Վերցված է 2015 
  7. «Биография ополченца Гиви» 
  8. http://uapress.info/ru/news/show/43824
  9. «Обращение Гиви к Жириновскому с просьбой о помощи»։ 19-10-2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-20-ին։ Վերցված է 19-10-2014 
  10. «Жириновский отправил Гиви и Мотороле $300 тысяч и «машины из комиссионки» (ВИДЕО)»։ 2014։ Վերցված է 2014 
  11. «Council Decision (CFSP) 2015/241 of 9 February 2015 amending Decision 2014/145/CFSP concerning restrictive measures in respect of actions undermining or threatening the territorial integrity, sovereignty and independence of Ukraine»
  12. «Совершено покушение на Гиви, командиру батальона «Сомали» пришлось отстреливаться»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-16-ին։ Վերցված է 2017-02-09 
  13. http://www.kp.ru/daily/26641.4/3659505/
  14. 14,0 14,1 http://ren.tv/novosti/2017-02-08/put-opolchenca-givi-ubitogo-v-dnr-byus-za-donbass-i-uveren-pobeda-budet-na-nashey
  15. «Военная прокуратура объявила о подозрении главарю группировки «Сомали» Гиви»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-10-ին։ Վերցված է 2017-02-09 
  16. http://dan-news.info/defence/komandir-podrazdeleniya-somali-mixail-tolstyx-ubit-v-donecke-komandovanie-dnr.html
  17. «В ДНР погиб командир батальона ополченцев «Сомали» Гиви»։ РБК։ Վերցված է 2017-02-08 
  18. «В Донецке убит командир ополчения Гиви» 
  19. Гиви подорвали «свои» — источник
  20. Комбат ДНР назвал новую версию убийства Гиви – взрывчатку заложили в кабинете
  21. https://ria.ru/world/20170208/1487420517.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]