Միգել Գալիարդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միգել Գալիարդո
իսպ.՝ Miguel Ángel Félix Gallardo
Դիմանկար
Ծնվել էհունվարի 8, 1946(1946-01-08)[1] (78 տարեկան)
ԾննդավայրԿուլյական, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՄասնագիտությունԹմրավաճառ
ԱնդամությունGuadalajara Cartel? և Մեքսիկայի դաշնային ոստիկանություն

Միգել Անխել Ֆելիքս Գալիարդո (իսպ.՝ Miguel Ángel Félix Gallardo, հայտնի է որպես El Padrino «Կնքահայր», հունվարի 8, 1946(1946-01-08)[1], Կուլյական, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), թմրավաճառ, Գվադալախարական կարտելի հիմնադիր[2][3]։ Ձերբակալվել է 1989 թվականին Թմրավաճառների դեմ պայքարի վարչության գործակալ Էնրիկե «Կիկի» Կամարենայի սպանության համար։ Մեքսիկայի բանտում 37 տարվա ազատազրկում է կրում[4]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միգել Ֆելիքս Գալարդոն ծնվել է Սինալոա նահանգի Կուլիական քաղաքի ծայրամասում գտնվող Բելլավիստայում ռանչոյում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը և քոլեջում սովորել բիզնես։ Աշխատանքի է ընդունվել որպես Մեքսիկայի Դաշնային դատական ոստիկանության գործակալ։ Սինալոա նահանգի նահանգապետ Լեոպոլդո Սանչես Սելիսի մոտ, որի քաղաքական կապերն օգնել են Միգել Գալարդոյին ստեղծել թմրանյութերի վաճառքով զբաղվող իր կազմակերպությունը, աշխատել է որպես ընտանիքի թիկնապահ[5][6][7][8]

Միգել Ֆելիքս Գալարդոն սկսել է աշխատել թմրավաճառների մոտ, որոնք զբաղվում էին պետական պաշտոնյաների կոռուպցիայով, և Ռաֆայել Կարո Կինտերոյի և Էռնեստո Ֆոնսեկա Կարիլյոյի հետ, որոնք նախկինում աշխատում էին «Aviles» հանցավոր կազմակերպությունում, նրանք հսկողության տակ են վերցրել ապօրինի շրջանառության երթուղիներն այն բանից հետո, երբ Ավիլսը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։

Կապեր կոլումբիական կարտելների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների սկզբին Ֆլորիդան ուժեղացրել է թմրանյութերի մաքսանենգությությունը կասեցնելու պայքարը, որն այն ժամանակ անօրինական առևտրականների համար հիմնական նշանակման վայր էր։ Արդյունքում կոլումբիական կարտելները սկսել են օգտագործել Մեքսիկան որպես իրենց հիմնական փոխադրման կետ։

Խուան Մատա-Բալեստերոսը Միգել Ֆելիքս Գալիարդոյի հիմնական կապն էր կոլումբիական կարտելների հետ։ Մատա-Բալեստերոսը սկզբում ներկայացրել է Միգել Ֆելիքս Գալարդոյի նախորդին՝ Ալբերտո Սեսիլիա-Ֆալկոնին, Կալի կարտելի Սանտյագո Օկամպոյին[9], որն ԱՄՆ-ի կոկաինի մաքսանենգության խոշորագույն օղակներից մեկի ղեկավարն էր։ Գվադալախարա կարտելի մաքսանենգները իրենց ծառայությունների համար կանխիկ գումար վճարելու փոխարեն առգրավել են կոկաինի 50%-ը[9], որը նրանք մաքսանենգ ճանապարհով դուրս էին բերել Կոլումբիայից։ Սա չափազանց շահավետ էր նրանց. ըստ որոշ գնահատականների՝ Միգել Ֆելիքս Գալարդոյի, Էռնեստո Ֆոնսեկա Կարիլոյի և Կարո Կինտերոյի կողմից ղեկավարվող մարդկանց թրաֆիքինգի ցանցը տարեկան ստացել է 5 միլիարդ դոլար[9]։

Մինչև 1980-ականների վերջ Սինալոա կոալիցիան, որը ղեկավարել է Միգել Ֆելիքս Գալիարդոն (որը ներառում է Սինալոա, Տիխուանա, Խուարես և Պասիֆիկո սուր կարտելները), գրեթե մենաշնորհել է թմրանյութերի ապօրինի առևտուրը Մեքսիկայում[6][10]։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միգել Ֆելիքս Գալիարդոն 1987 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Գվադալախարա։ Ձերբակալվել է Մեքսիկայում 1989 թվականի ապրիլի 8-ին, և Մեքսիկայի ու Միացյալ Նահանգների իշխանությունները նրան մեղադրել են թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) գործակալ Էնրիկե Կամարենի առևանգման և սպանության, խոշոր դրամաշորթության, թմրանյութերի մաքսանենգության և բազմաթիվ բռնի հանցագործությունների մեջ[11]։

Ըստ ԱՄՆ պաշտոնյաների խոսքերի՝ Միգել Գալիարդոն նույնպես ժամանակ է անցկացրել Սինալոայի նահանգապետի տանը։

Միգել Ֆելիքս Գալյարդոյի ձերբակալությունը կատալիզատոր էր Մեքսիկայում քաղաքական և իրավապահ մակարդակներում տարածված կոռուպցիայի բացահայտման համար։ Գալիարդոյի ձերբակալությունից մի քանի օր անց և լրատվամիջոցների ճնշման տակ ձերբակալվել են ոստիկանության մի քանի հրամանատարներ, 90 սպա դասալքվել է։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին թողարկվել է «Նարկո։ Մեքսիկա» հեռուստասերիալը, որտեղ Ֆելիքս Գալիարդոյին մարմնավորել է դերասան Դիեգո Լունան։

2021 թվականի օգոստոսին Միգել Անխելը հարցազրույց է տվել իսպանալեզու ամերիկյան Telemundo հեռուստաալիքի երեկոյան շոուին[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 գիրք
  2. Террористы и организованная преступность: только бизнес? Արխիվացված 2016-09-15 Wayback Machine Вестник НАТО, на сайте nato.in
  3. Амбулаторный арест Արխիվացված 2009-03-01 Wayback Machine Журнал «Власть» № 43 (796) от 03.11.2008
  4. «In Mexico, Drug Roots Run Deep». The New York Times. 1989 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին. {{cite news}}: |first= missing |last= (օգնություն)
  5. Astorga, Luis (1999); "Cocaine in Mexico: A Prelude to 'los Narcos'" in Gootenberg, Paul (ed.) Cocaine: Global Histories; Routledge; p. 187
  6. 6,0 6,1 Beith, Malcolm (2010). The Last Narco. New York, New York: Grove Press. էջեր 40–55. ISBN 978-0-8021-1952-0.
  7. Kenny, Paul; և այլք:, eds. (2012). «The Mexican State and Organized Crime: An Unending Story». Mexican Security Failure. Routledge. էջ 17. ISBN 9781136650505.
  8. Warner, Judith A. (2010). U.S. Border Security: A Reference Handbook. ABC-CLIO. էջ 188. ISBN 9781598844078.
  9. 9,0 9,1 9,2 Cockburn, Alexander & St-Clair, Jeffrey (1998). Whiteout: The CIA, Drugs, and the Press. Verso. էջ 349. ISBN 9781859841396.
  10. Siegel, Dina; van de Bunt, H.G., eds. (2012). Traditional Organized Crime in the Modern World: Responses to Socioeconomic Change. Springer. էջեր 153–154. ISBN 9781461432128.
  11. «DEA Fugitive: FELIX-GALLARDO, Miguel Angel». U.S. Drug Enforcement Administration (DEA). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին.
  12. «El 'Jefe de jefes' rompe el silencio tras 32 años en prisión por el asesinato de 'Kiki' Camarena». TELEMUNDO.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]