Jump to content

Մի քայլ առաջ, երկու քայլ ետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1904 թվականին տպագրված տարբերակի տիտղոսաթերթը

«Մի քայլ առաջ, երկու քայլ ետ (Ճգնաժամը մեր կուսակցության մեջ)» (ռուս.՝ Шаг вперёд, два шага назад (Кризис в нашей партии)), Վլադիմիր Լենինի աշխատությունը։

Գրվել է 1904փետրվար-մայիսին, լույս է տեսել մայիսին, ժնևում։ Գրքում Լենինը կարևորում էր իր դերը ՌՍԴԲԿ երկրորդ համագումարում (1903), փորձում պարզաբանել այն հանգամանքները, որոնք հանգեցրին կուսակցության պառակտմանը, և բոլշևիկների ու մենշևիկների թևերի ձևավորմանը։

Աշխատությունը առաջին անգամ հայերեն լույս է տեսել 1930-ին, Մոսկվայում, այնուհետև մինչև 1981-ը առանձին գրքով լույս է տեսել ևս 2 անգամ։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մի քայլ առաջ, երկու քայլ ետ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 521