Մի քայլ առաջ, երկու քայլ ետ
Արտաքին տեսք

«Մի քայլ առաջ, երկու քայլ ետ (Ճգնաժամը մեր կուսակցության մեջ)» (ռուս.՝ Шаг вперёд, два шага назад (Кризис в нашей партии)), Վլադիմիր Լենինի աշխատությունը։
Գրվել է 1904-ի փետրվար-մայիսին, լույս է տեսել մայիսին, ժնևում։ Գրքում Լենինը կարևորում էր իր դերը ՌՍԴԲԿ երկրորդ համագումարում (1903), փորձում պարզաբանել այն հանգամանքները, որոնք հանգեցրին կուսակցության պառակտմանը, և բոլշևիկների ու մենշևիկների թևերի ձևավորմանը։
Աշխատությունը առաջին անգամ հայերեն լույս է տեսել 1930-ին, Մոսկվայում, այնուհետև մինչև 1981-ը առանձին գրքով լույս է տեսել ևս 2 անգամ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մի քայլ առաջ, երկու քայլ ետ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 521)։ ![]() |