Jump to content

Մերաբ Թավաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերաբ Թավաձե
Ծնվել էհուլիսի 9, 1942 (81 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Ազգությունվրացի
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան
IMDbID 0851591

Մերաբ Թավաձե (հուլիսի 9, 1942(1942-07-09), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դերասան և կինոռեժիսոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերաբ Թավաձեն ծնվել է 1942 թվականի հուլիսի 9-ին Թբիլիսիում։

1963 թվականին ավարտել է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտի դերասանական, իսկ 1979 թվականին՝ ռեժիսորական ֆակուլտետները։ 1963-1978 թվականներին եղել է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի (1967-1969 թվականներին՝ Կ. Մարջանիշվիլիի անվան պետական թատրոն) դերասան։

1978 թվականից աշխատել է «Վրացֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսոր։ 1996 թվականից Royal District Theatre GPI (ավելի ուշ թատրոնը միացվել է «Իբերիա» կինոթատրոնին) թատրոնի տնօրենն էր։ Եղել է «Հանուն սիրո» (1994, Շոթա Ռուսթավելու անվան թատրոն) և «Շուշանիկի նահատակությունը» (2000, Royal District Theatre GPI) ներկայացումների ռեժիսորը։ Կինոյում ու թատրոնում կատարել է ավելի քան 50 դեր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962 – Ծովային արահետ
  • 1963 – Տիկնիկները ծիծաղում են
  • 1965 – Պիեռը՝ ոստիկանության աշխատակիցը
  • 1965 – Ժամկետը լրանում է լուսաբացին
  • 1982 – Բաթերֆլյայի վերադարձը – Ջակոմո Պուչինի

Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 – Անդունդ
  • 1982 – Հավերժ մնացին երիտասարդ
  • 1987 – Բրավո, Ալբերտ Լոլիշ
  • 1991 – Ճանապարհ
  • 2001 – Պտուտակաձև սանդուղքով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մերաբ Թավաձե kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]