Մերաբ Թավաձե
![]() | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1942 (76 տարեկան) |
Ծննդավայր |
![]() |
Կրթություն | Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն |
![]() ![]() |
Ազգություն | վրացի |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասան |
IMDb | ID 0851591 |
Մերաբ Թավաձե (ծնվել է՝ 9 հուլիսի, 1942, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դերասան և կինոռեժիսոր։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերաբ Թավաձեն ծնվել է 1942 թվականի հուլիսի 9-ին Թբիլիսիում։
1963 թվականին ավարտել է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտի դերասանական, իսկ 1979 թվականին՝ ռեժիսորական ֆակուլտետները։ 1963-1978 թվականներին եղել է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի (1967-1969 թվականներին՝ Կ. Մարջանիշվիլիի անվան պետական թատրոն) դերասան։
1978 թվականից աշխատել է «Վրացֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսոր։ 1996 թվականից Royal District Theatre GPI (ավելի ուշ թատրոնը միացվել է «Իբերիա» կինոթատրոնին) թատրոնի տնօրենն էր։ Եղել է «Հանուն սիրո» (1994, Շոթա Ռուսթավելու անվան թատրոն) և «Շուշանիկի նահատակությունը» (2000, Royal District Theatre GPI) ներկայացումների ռեժիսորը։ Կինոյում ու թատրոնում կատարել է ավելի քան 50 դեր։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1962 - Ծովային արահետ
- 1963 - Տիկնիկները ծիծաղում են
- 1965 - Պիեռը՝ ոստիկանության աշխատակիցը
- 1965 - Ժամկետը լրանում է լուսաբացին
- 1982 - Բաթերֆլյայի վերադարձը - Ջակոմո Պուչինի
Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1979 - Անդունդ
- 1982 - Հավերժ մնացին երիտասարդ
- 1987 - Բրավո, Ալբերտ Լոլիշ
- 1991 - Ճանապարհ
- 2001 - Պտուտակաձև սանդուղքով
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մերաբ Թավաձեն Internet Movie Database կայքում (անգլ.)
- Մերաբ Թավաձեն mediateka.km.ru կայքում (ռուս.)