Մենք ձեզ հետ ինչ-որ տեղ հանդիպել ենք
Մենք ձեզ հետ ինչ-որ տեղ հանդիպել ենք ռուս.՝ Мы с вами где-то встречались | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1954 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Նիկոլայ Դոստալ և Անդրեյ Տուտիշկին |
Սցենարի հեղինակ | Վլադիմիր Պոլյակով |
Դերակատարներ | Արկադի Ռայկին, Լյուդմիլա Ցելիկովսկայա, Վասիլի Մերկուրև, Լեոնիդ Գալլիս, Մարիա Միրոնովա, Վլադիմիր Լեպկո, Անատոլի Կուզնեցով, Գալինա Կորոտկևիչ, Միխայիլ Յանշին, Օլգա Արոսևա, Ալեքսանդր Բենյամինով, Սերգեյ Ֆիլիպով և Միխայիլ Պուգովկին |
Օպերատոր | Յուրի Եկելչիկ |
Երաժշտություն | Անատոլի Լեպին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 92 րոպե |
«Մենք ձեզ հետ ինչ-որ տեղ հանդիպել ենք» (ռուս.՝ «Мы с вами где-то встречались»), խորհրդային կատակերգական գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել են ռեժիսորներ Նիկոլայ Դոստալը[2] և Անդրեյ Տուտիշկինը[3][4]։ Ֆիլմում Արկադի Ռայկինը կատարել է իր առաջին դերը կինոյում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի էստրադային արտիստ Գենադի Մաքսիմովը (Արկադի Ռայկին) իր կնոջ՝ էստրադայի արտիստուհի Լարիսա Լևկոևայի (Լյուդմիլա Ցելիկովսկայա) հետ հոբելյանական թատերական ներկայացումից անմիջապես հետո ուղևորվում է հանգստանալու Մոսկվայից Սիմֆերոպոլ։ Վերջին պահին Մաքսիմովի կնոջը մանրապատումների թատրոն են կանչում անմիջապես փոխարինելու համար լուրջ հիվանդացած դերասանուհուն։ Նա, ենթարկվելով թատրոնի ադմինիստրատորի կամքին, իջնում է գնացքից, և Մաքսիմովը մենակ է գնում հարավ։ Ճանապարհին նա հետ է մնում գնացքից Նովոպեսչյանսկ կայարանում, այնտեղ համերգ է տալիս դպրոցական ընկերոջ թատրոնում, բախվում է բազմաթիվ տեղացիների հետ, որոնք ոչ մի կերպ նրան լիարժեք հնարավորություն չեն տալիս նորմալ հանգստանալու։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արկադի Ռայկին[5] – Գենադի Մաքսիմով, արտիստ, Լարիսա Լևկոևայի ամուսինը
- Լյուդմիլա Ցելիկովսկայա – Լարիսա Լևկոևա, դերասանուհի, Գենադի Մաքսիմովի կինը
- Վասիլի Մերկուրև – Անատոլի Վերխոտուրով, թատրոնի տնօրեն, Գենադի Մաքսիմովի դպրոցական ընկերը
- Լեոնիդ Գալլիս – Լեոնիդ Կրյուկով, Գենադի Մաքսիմովի ընկերը
- Մարիա Միրոնովա – Վերոնիկա Պլատոնովնա, բամբասող, Աֆանասիա Իվանովիչի հարևանը կուպեում
- Վլադիմիր Լեպկո – Աֆանասի Իվանովիչ, Վերոնիկա Պլատոնովնայի հարևանը կուպեում
- Անատոլի Կուզնեցով – Գենադի Մաքսիմովի հարևանը կուպեում
- Գալինա Կորոտկևիչ[6] – Գենադի Մաքսիմովի հարևանը կուպեում
- Միխայիլ Յանշին – երկաթուղային կայարանի պետ
- Օլգա Արոսևա – հանգստացող աղջիկ
- Ալեքսանդր Բենիամին – լուսանկարիչ
- Սերգեյ Ֆիլիպով – լուսանկարչի դժգոհ հաճախորդ
- Միխայիլ Պուգովկին – ոստիկան
- Վլադիմիր Գուլյաև – հեծանվորդ / բեռնող երկաթուղային կայարանում
- Նիկոլայ Տրոֆիմով – տաքսու վարորդ
- Ելիզավետա Ուվարովա – թատրոնի տնօրենի քարտուղար
- Գեորգի Գումիլևսկի – երկաթուղային կայարանում ձմերուկներ վաճառող
- Լիդիա Շտիկան – հեռագրող փոստում
- Զինաիդա Շարկո – հեռախոսավարուհի, Գենադի Մաքսիմովի երկրպագուհին
- Յուրի Սարանցև – մանրապատումների թատրոնի ադմինիստրատոր
- Վերա Ռոմանովա – գնացքում ուղեկցորդ
- Ստեպան Կայուկով – երկաթուղային կայարանում նպարեղեն վաճառող
- Ալեքսեյ Բախար – լեյտենանտ, Լարիսայի ուղեկիցը
- Անդրեյ Տուտիշկին – Ֆեոդոր Վասիլևիչ, թոշակառու
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Պոլյակով
- Ռեժիսորներ՝ Նիկոլայ Դոստալ, Անդրեյ Տուտիշկին
- Օպերատոր՝ Յուրի Եկելչիկ
- Նկարիչ՝ Իոսիֆ Շպինել, Յուրի Վոլչանեցկի
- Կոմպոզիտոր՝ Անատոլի Լեպին
- Մոնտաժող՝ Կլավդիա Մոսկվին
- Ֆիլմի տնօրեն՝ Օ. Կարաև
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мы с вами где-то встречались
- ↑ По дороге в Царствие Небесное
- ↑ «В новом году открытые кинопоказы КЦ «Зеленоград» и его клубов стартуют с 6 января». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Евпатория на киноэкране: от царя до Мурки
- ↑ «Я не снимаю подвиги или ржачку»
- ↑ Did We Meet Somewhere Before (1954) Full Cast / Crew
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Мы с вами где-то встречались». cinema.mosfilm.ru (ռուսերեն). Мосфильм. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
|