Մենենգաի խառնարան (մասաի լեզվից թարգմանած՝ նշանակում է դիակների վայր), Քենիայի Մեծ Ռիֆտ հովտում գտնվող հսկայական վահանաձև հրաբուխ, որ ունի աշխարհի ամենամեծ կալդերաներից մեկը: Դա ամենամեծ հրաբխային կալդերան է Քենիայում և մեծությամբ երկրորդը Աֆրիկայում[1]: Հրաբխային հարուստ հողերը պարարտացնում են հրաբխի հարևանությամբ ընկած գյուղատնտեսական տարածքները: Խառնարանը գտնվում է Ռիֆտ հովտի հատակին: Հրաբուխը ձևավորվել է մոտավորապես 200 000, իսկ նշանավոր 12 x 8 կմ չափսերով կալդերան՝ շուրջ 8000 տարի առաջ։ Կալդերայի հատակը ծածկված է լավայի հետկալդերային բազմաթիվ հոսքերով: Մենենգաի հրաբուխը համարվում է Կրակատաու հրաբխի կալդերայի տիպի ամենալավ պահպանված կալդերաներից մեկը աշխարհում[2]: Մենենգաին բավականին քիչ նստվածք ունի կալդերայում, որը սառած լավայի առաջացրած հսկա քարերի և անմատչելի լեռնաշղթաների հաստ զանգված է[3]: Հրաբխային ակտիվությունը շարունակվում է[4], և երկրաջերմային էներգիայի արտադրության նպատակով GDC-Արխիվացված 2023-02-07 Wayback Machine ի հովանու ներքո իրականացվող նախագծի ընթացքը առաջանցիկ փուլում է[5]:
Մենենգաին ընկած է Քենիայի մեծությամբ չորրորդ քաղաքից՝ Նակուրուից 10 կիլոmetres (6 mi) դեպի հյուսիս:
Դիակների վայր անվանումը հրաբուխն ստացել է այն պատճառով, որ 1854 թվականին այս կողմերում արյունալի մարտ է տեղի ունեցել հակամարտող մասաի երկու ցեղերի միջև, և կռվի ժամանակ ու դրանից հետո հարյուրավոր մարտիկների նետել են մոտավորապես 500 մետր խորություն ունեցող, զառիթափ պատերով խառնարանը:
John Seach. «Menengai Volcano». Volcano Live (անգլերեն). Վերցված է 2022-01-30-ին. {{cite web}}: line feed character in |website= at position 9 (օգնություն)