Մենամարտ (ֆիլմ, 2010)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մենամարտ (այլ կիրառումներ)
Մենամարտ անգլ.՝ Anton Chekhov's The Duel | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2][3] |
Թվական | 2010 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դովերա Կոսաշվիլի |
Պրոդյուսեր | Դոնալդ Ռոզենֆելդ |
Դերակատարներ | Էնդրյու Սքոթ, Ֆիոնա Գլեսկոտ, Տոբայաս Մենզիս, Միշել Ֆեյրլի և Նիկոլաս Ռոու |
Օպերատոր | Փոլ Սարոսի |
Նկարահանման վայր | Խորվաթիա |
Պաշտոնական կայքէջ |
«Մենամարտ» (անգլ.՝ The Duel), ռեժիսոր Դովերա Կոսաշվիլիի 2010 թվականի դրամատիկ ֆիլմը։ Սյուժեն հիմնված է Անտոն Պավլովիչ Չեխովի համանուն վիպակի վրա։ Նկարահանումները կատարվել են Խորվաթիայում, առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլի 28-ին ԱՄՆ-ում։ Ֆիլմը արտամրցույթային ծրագրով ցուցադրվել է նաև 2011 թվականի «Մոսկովյան միջազգային կինոֆեստիվալում », «Ռուսական հետք» անվանակարգում[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաևսկին պետական ծառայության մեջ գտնվող ռուս արիստոկրատ է, որը հակում ունի մոլի խաղերի և գինարբուքի նկատմամբ։ Նա ապրում է Նադյայի հետ, որին խլել է ամուսնուց, բայց չի սիրում։ Մի անգամ նա դավաճանում է Լաևսկուն կապիտան Կիրիլինի հետ։ Հետագայում, հերթական իրադարձությունները Լաևսկուն տանում են մենամարտի իր նախկին ընկերոջ` ֆոն Կորենի հետ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էնդրյու Սքոթ` Իվան Անդրեևիչ Լաևսկի
- Ֆիոնա Գլեսկոտ` Նադյա
- Տոբայաս Մենզիս` Նիկոլայ Վասիլևիչ ֆոն Կորեն
- Նիալ Բագգի` Սամոյլենկո
- Ռիկ Մակարեմ` Աչմյանով
- Նիկոլաս Ռոու` Շեշկովսկի
- Միշել Ֆեիրլի` Մարիա
- Դեբբի Չեյզեն` Օլգա
- Ջերեմի Սվիֆտ` Դյակոն
- Միսլավ Կավայդա` Կիրիլին
Պարգևներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին ֆիլմն արժանացել է «Կանադական կինեմատոգրաֆիստների ընկերության մրցանակին», «Թատերական ստեղծագործություններում լավագույն օպերատորական աշխատանք» (Պոլ Սարոսի) անվանակարգում[5]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը կինոքննադատների կողմից արժանացել է բարձր գնահատականի[6][7][8][9][10][11][12][13]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ստացել է 81 % դրական գրախոսություն 37 հիմքով, Metacritic կայքում` 75 բալ 100-ից 16 գրախոսությունների հիման վրա։ Ամերիկացի կինոքննադատ Ռոջեր Էբերտը ֆիլմը գնահատել է 2 բալ 4-ից[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nytimes.com/2010/04/28/movies/28anton.html?partner=rss&emc=rss&_r=0
- ↑ http://www.metacritic.com/movie/anton-chekhovs-the-duel
- ↑ http://www.imdb.com/title/tt1282041/
- ↑ 2011 год
- ↑ «Winners, Nominees and Special Honourees». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «'Duel' gives Chekhov piece its overdue due». Արխիվացված է օրիգինալից 2018-05-25-ին. Վերցված է 2017-11-15-ին.
- ↑ Review: Captivating crises in 'Chekhov’s Duel'
- ↑ Movie review: 'Anton Chekhov’s The Duel'
- ↑ Summer’s Heat Breeds Love, Loathing and Darwinian Competition
- ↑ Affair well worth a shot
- ↑ Anton Chekhov’s the Duel — Film Review
- ↑ «Anton Chekhov's The Duel». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Anton Chekhov’s The Duel
- ↑ Anton Chekhov’s The Duel
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մենամարտ(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Մենամարտ»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
|