Մեծ քառյակ (աուդիտ)
Մեծ քառյակ | |
---|---|
Տեսակ | խումբ, professional services network? և accounting network? |
«Մեծ քառյակ» (անգլ.՝ Big Four), աշխարհի աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող չորս խոշորագույն ընկերությունների ցանցեր․ Deloitte, PricewaterhouseCoopers, Ernst & Young և KPMG։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե, խոշորագույն ընկերություններն ութն են եղել, նրանք միասին կոչվել են «Մեծ ութնյակ»։ Մեծ ությնակը Մեծ քառյակ է դարձել ընկերությունների միավորման արդյունքում։ Այսպես, 1989 թվականին միավորվել են «Deloitte, Haskins and Sells» և «Touche Ross» ընկերությունները և դարձել «Deloitte & Touche» (ներկայիս «Deloitte»), և «Ernst & Whinney» և «Arthur Andersen» ընկերությունները միավորվել են «Ernst & Young» ընկերությունում, իսկ1998 թվականին տեղի է ունեցել «Price Waterhouse» և «Coopers & Lybrand» ընկերությունների միավորումը «PricewaterhouseCoopers» ընկերությունում։ 2002 թվականին «Arthur Andersen» ընկերությունից հաճախորդների զանգվածային արտահոսքից հետո ընկերությունը դադարել է գործունեությունը, և «Մեծ ութնյակ»-ը դարձել է «Մեծ քառյակ»։
2020 թվականի հուլիսին ֆինանսական հաշվետվության գծով Բրիտանական խորհուրդը (FRC) Մեծ քառյակի երկրներին հանձնարարել է առանձնացնել աուդիտորական գործունեությունը մնացած բիզնեսից։ Կարգավորողի (ռեգուլյատոր) կարծիքով դա թույլ կտա բարելավել աուդիտի որակը «այն երաշխավորման հաշվին, որ այն մարդիկ, ովքեր աշխատում են աուդիտորական պրակտիկայում, նախ և առաջ կենտրոնանում են որակյալ աուդիտ ապահովելու վրա՝ հանրային շահերից ելնելով»։ Մեծ քառյակի ընկերությունները մինչև 2020 թվականի հոկտեմբերի 23-ը ներկայացրել են վերակազմավորման նախագծերը և պարտավորվել են իրականացնել դրանք մինչև 2024 թվականի հունիսի 30[1]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքևում տրված է Մեծ քառյակի անձնակազմի թիվը և եկամուտը՝ համաձայն վերջին հասանելի տվյալների․
Ընկերություն | Հասույթ | Աշխատակիցների թիվ | 1 աշխատակցի
հասույթ |
Տարեթիվ | Շտաբ–բնակարանների
գտնվելու վայրը |
---|---|---|---|---|---|
Deloitte | $50,2 մլրդ | 345 374 | $145 349 | 2021 | Մեծ Բրիտանիա |
PwC | $45,1 մլրդ | 295 371 | $152 831 | 2021 | Մեծ Բրիտանիա |
EY | $39,9 մլրդ | 312 250 | $127 971 | 2021 | Մեծ Բրիտանիա |
KPMG | $32,1 մլրդ | 236 000 | $136 144 | 2021 | Նիդերլանդներ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «FRC principles for operational separation of audit practices». Financial Reporting Council, FRC (английский). 06.07.2020. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Deloitte
- Պաշտոնական կայք Ernst & Young
- Պաշտոնական կայք PricewaterhouseCoopers
- Պաշտոնական կայք KPMG
- International Consortium of Investigative Journalists, Big 4 Audit Firms Play Big Role in Offshore Murk
- G8 And Tax Avoidance – Spinwatch Exclusive on the role of the Big Four in lawmaking
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մեծ քառյակ (աուդիտ) կատեգորիայում։ |