Մեծ Բուենոս Այրես
Մեծ Բուենոս Այրես (իսպ.՝ Gran Buenos Aires, GBA, իսպ.՝ Área Metropolitana de Buenos Aires, AMBA), ագլոմերացիան Արգենտինայի արևելքում։ Ներառում է Բուենոս Այրես մայրաքաղաքը և Բուենոս Այրես նահանգի հարակից տարածքները[1]։ Սովորաբար Մեծ Բուենոս Այրես անվան տակ հասկացվում է հենց քաղաքը և 24 շրջան-մերձքաղաքներ, հազվադեպ դեպքերում նեռարում են նաև հարակից բնակելի տարածքներ։
Ագլոմերացիայի տարածքը կազմում է 6 000 կմ2, որից 200 կմ2 ֆեդերալ շրջանի տարածք է։ Մեծ Բուենոս Այրեսին վերագրում են նաև Մեծ Լա Պլատայի ագլոմերացիան, որը կազմում է 1200 կմ²։ Դրա համար Մեծ Բուենոս Այրեսի ընդհանուր տարածքը կազմում է 7,200 կմ²։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Բուենոս Այրեսի ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 12,701,364 մարդ (2010 թվականի մարդահամար), որից 2,891,082-ը բնակվում է Արգենտինայի մայրաքաղաքում, 9,910,282-ը՝ քաղաքամերծ տարածքում (24 շրջան) և 0,79 մլն մարդ՝ Մեծ Լա Պլատայում[2]։
Բուենոս Այրեսի բնակչությունը 1940 թվականից ի վեր նվազում է, միևնույն ժամանակ նկատվում է մերձքաղաքային բնակավայրերի բնակչության թվի աճ, ինչի շնորհիվ էլ Մեծ Բուենոս Այրեսի բնակչության թիվը աճում է։
Բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Բուենոս Այրեսը պայմանականորեն բաժանվում է՝
- Ֆեդերալ շրջան - Բուենոս Այրես քաղաք
- Բուենոս Այրեսի քաղաքամերձ տարածքներ՝ համաձայն վիճակագրության և մարդահամարի ազգային ինստիտուտի տվյալների այն ներառում է Բուենոս Այրեսի 24 շրջանները, մասնավորապես[1]՝:
- Շրջանի ամբողջ ուրբանիզացիան(14)։
Շրջան | Հրապարակ, կմ² | Բնակրություն,(2010)[3] | Վարչական կենտրոն |
---|---|---|---|
Ավելյանեդա | 55,2 | 340 985 | Ավելյանեդա |
Վիսենտե Լոպես | 34,0 | 270 929 | Օլիվոս |
Իտուսաինովո | 38,5 | 168 419 | Իտուսաինովո |
Կիլմես | 125,0 | 580 829 | Կիլմես |
Լանուս | 45,0 | 453 500 | Լանուս |
Լոմաս դե Սամորա | 89,0 | 613 192 | Լոմաս դե Սամորա |
Մալվինաս Արխենտինաս | 63,8 | 321 833 | Լոս Պոլվորինես |
Մորոն | 52,0 | 319 934 | Մորոն |
Սան Իսիդրո | 21,0 | 291 608 | Սան Իսիդրո |
Սան Միգել | 83,0 | 281 120 | Սան Միգել |
Թրես դե Ֆեբրերո | 46 | 343 774 | Կասմերոս |
Ուրլինգամ | 35,4 | 176 505 | Ուրլինգամ |
Խեներալ Սան Մարտին | 56,0 | 422 830 | Խեներալ Սան Մարտին |
Խոսե Կլեմենտե Պաս | 50,1 | 263 094 | Խոսե Կլեմենտե Պաս |
2.2.Շրջանի մասնակի ուրբանիզացում(10) ընդգրկված է XX դարի կեսերի ագլոմերացիայում։
Շրջան | Հրապարակ, կմ² | Բնակչությունը, (2010)[3] | Վարչակամ կենտրոն |
---|---|---|---|
Ալմիրանտե-Բրաուն | 129,3 | 555 731 | Ադրոգե |
Բերասատեգի | 188,0 | 320 224 | Բերասատեգի |
Էսեիսա | 237,0 | 160 219 | Էսեիսա |
Էստեբան Էչեվերիյա | 29,0 | 298 814 | Մոնտե Գրանդե |
Լա Մատանսա | 325,7 | 1 772 130 | Սան Խուստո |
Մերլո | 170,0 | 524 207 | Մերլո |
Մորենո | 186,1 | 462 242 | Մորենո |
Սան Ֆերնանդո | 950,0 | 163 462 | Սան Ֆերնանդո |
Տիգրե | 220,0 | 380 709 | Տիգրե |
Ֆլորենսիո Վարելա | 190,0 | 423 992 | Ֆլորենսիո Վարելա |
3.Շրջանի հարակից տարածքների ագլոմերացիան(6), որոնք չեն հանդիսանում Բուենոս Այրեսի տարածք, սակայն մոտ ապագայում կարող են դառնալ։
Շրջան | Հրապարակ, կմ² | Բնակչություն,(2010)[4] | Վարչական կենտրոն |
---|---|---|---|
Էսկոբար | 277,0 | 210 084 | Բելեն դե Էսկոբար |
Մարկոս-Պաս | 470,0 | 53 462 | Մարկոս-Պաս |
Պիլար | 352,0 | 298 191 | Պիլար |
Պրեսիդենտե-Պերոն | 120,7 | 25 415 | Գերնիկա |
Սան Վիսենտե | 666,0 | 59 708 | Սան Վիսենտե |
Խեներալ Ռոդրիգես | 360,0 | 87 491 | Խեներալ Ռոդրիգես |
4.Լա Պլատա քաղաքի ագլոմերացիան(3 շրջան), որը սերտորեն կապված է հարևան Բուենոս Այրեսի հետ
Շրջան | Հրապարակ, կմ² | Բնակչություն, (2010)[4] | Վարչական կենտրոն |
---|---|---|---|
Բերիսո | 135,0 | 88 123 | Բերիսո |
Էնսենադա | 135,0 | 55 629 | Էնսենադա |
Լա Պլատա (Արգենտինա) | 926,0 | 649 613 | Լա Պլատա շրջան (Կոլորադո) |
Բուենոս Այրեսի 24 շրջաններն երբեմն բաժանվում են գոտիների կամ օղակների, կախված մայրաքաղաքից ունեցած հեռավորությունից։
- Առաջին օղակ՝ Ավելյանեդա, Լանուս, Լոմաս դե Սամորա, Լա Մատանսա, Մորոն, Տրես դե Ֆեբրերո, Սան Մարտին, Վիսենտե-Լոպես, Սան Իսիդրո
- Երկրորդ օղակ՝ Կիլմես,Բերասատեգի, Ֆլորենսիո-Վարելա, Էստեբան Էչեվերիյա, Էսեիսա, Մորենո, Մերլո, Մալվինաս Արխենտինաս, Ուրլինգամ, Իտուսաինովո, Տիգրե, Սան Ֆերնանդո, Խոսե Կլեմենտե Պաս, Սան Միգել, Լա Մատանսա, Ալմիրանտե Բրաուն
- Երրորդ օղակ՝ Սան-Վիսենտե, Պրեսիդենտե-Պերոն, Մարկոս-Պաս, Խեներալ Ռոդրիգես, Էսկոբար, Պիլար
Մյուս բաժանումներն հիմնված են աշխարհագրական սկզբունքի վրա՝
- Հյուսիսային գոտին բաղկացած է Վիսենտե Լոպեսի, Սան Իզիդոյի, Սան Ֆերնանդոյի, Տիգրեի, Սան Մարտինի, Սան Միգուի, Խոսե Կլեմենտե Պազի, Մալվինաս-Արգենտինայի, Պիլերի շրջաններից։ Բնութագրվում է մեծ թիվ կազմող հարուստ շրջաններով, ինչպես նաև կարևոր արդյունաբերական կենտրոններով, հիմնականում՝ ավտոմոբիլային և դեղագործական։ Ափամերձ գոտին կարևոր զբոսաշրջային վայր է։ Այստեղ կան նաև մեծ թվով ծովային ակումբներ։
- Արևմտյան գոտին բաղկացած է Լա Մատանզայի, Մորենոյի, Մերոտի, Մորոնի, Մարկոս Պազի, Ուռլգամամի, Իտուսինգոյի, Տրեզ դե Ֆեբերոյի շրջաններից։ Այն արդյունաբերական և քաղաքաշինական գոտի է։ Միգրանտները վերջին ժամանակներս կազմում են բնակչության զգալի մասը։ Ամենակարևոր շրջանը հանդիսանում է Լա Մատանզան։
- Հարավային գոտին բաղկացած է Ավելյանեդաի,Կիլմեսի, Բերասատեգի, Ֆլորենսիո-Վարելաի, Լանուսի, Լամաս դե Սամորաի, Ալմիրանտե Բրաունի, Էստեբան Էչեվերայի, Էսեիսաի, Պրեսիդենտե Պերոնի և Սան Վիսենտի շրջաններից։ 19-րդ դարից ի վեր այս գոտում տեղակայված են եղել արդյունաբերական օջաղներ, հիմնականում՝ մսակոմբինատներ։ Բուենոս Այրեսի և Արևմուտքի գոտիները բաժանված են Մատանսա Ռիաչուելոն գետով։ Այն հիմնականում բնակեցված է բնակչության աղքատ հատվածով։ Մայրաքաղաքի հետ տարածքը համատեղված է Բուենոս Այրես- Լա Պլատա, Էսեյսա-Կանյուելազ, Կամինո- Նեգրո ավտոճանապարհներով, Իպոլիտո Իրոգոենա և Բարտոլոմեո Միտրե փողոցներով, ինչպես նաև Գենեռալ Ռոքի անվան երկաթգծով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Censo 2010 Argentina». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 3,0 3,1 «Censo 2010 Argentina». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 4,0 4,1 Censo 2010 Argentina Արխիվացված 2015-10-08 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Интерактивная карта Большого Буэнос-Айреса(իսպ.)
- Население Большого Буэнос-Айреса(իսպ.)
- Атлас Большого Буэнос-Айреса(անգլ.)(իսպ.)