Բերասատեգի
Քաղաք | ||
---|---|---|
Բերասատեգի | ||
Երկիր | ![]() | |
Երկրամաս | Բուենոս-Այրես | |
Հիմնադրված է | 1856 թ. | |
Մակերես | 23 կմ² | |
ԲԾՄ | 22±1 մետր | |
Բնակչություն | 167555 մարդ մարդ (2001) | |
Ժամային գոտի | UTC-3 | |
Հեռախոսային կոդ | 011 | |
Պաշտոնական կայք | berazategui.gov.ar(իսպ.) | |
| ||
Բերասատեգի (իսպ.՝ Berazategui), քաղաք, որը գտնվում է Արգենտինայի Բուենոս Այրես գավառում։ Բերասետեգին ձևավորում է Մեծ Բուենոս Այրես ագլոմերացիայի մի մասը։ Քաղաքը համարվում է ապակու արտադրության խոշոր կենտրոն։
Բնակչությունը՝ 167 555 մարդ (2001 թվականի դրությամբ)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնելով Բուենոս Այրես քաղաքը, Խուան դե Գարայը իր աջակիցներին բաժանեց Մագդալենա երկրամասի հարակից տարածքները։ Տարածքը, որտեղ այսօր գտնվում է Բերասատեգի քաղաքը, բաշխված էր Ալոնսո Գոմեսի (հյուսիսային հատված), Պեդրո դե Իսարայի (կենտրոն) և Անտոնիո Ռովերտոյի (հարավային հատված) միջև։ 1602 թվականին Ռովերտոն իր տարածքները տան հետ միասին վաճառել է Իսարային։
1622 թվականին Իսարան մահանում է՝ հողատարածքները թողնելով իր դստերը, որի ամուսինը դրանց մոտակայքում կառուցել է նավահանգիստ։
1784 թվականին Մագդալենա երկրամասը բաժանվել է երեք շրջանների՝ Սան Վինսենտո, Մագդալենա և Կիլմես։ Վերջինիս մեջ մտան ժամանակակից Բերասատեգիի տարածքները։
Մինչև 19-րդ դարը այժմյան Բերասատեգիի վայրում գոյություն է ունեցել բնակավայր, որի բնակչության մեծ մասը զբաղվում էր գյուղատնտեսությամբ։
Բերասատեգի քաղաքը պաշտոնապես հիմնադրվել է 1816 թվականի նոյեմբերի 23-ին։ Իր անունը ստացել է Խոսե Կլեմենտե Բերասատեգիի պատվին, ով իր հողատարածքները նվիրաբերել է ապագա երկաթուղային գծի կառուցման համար։
1872 թվականի դեկտեմբերին կառուցվել է երկաթուղային գծի ճյուղ մինչև Բերասատեգիի կայարանը, իսկ 1909 թվականին այն երկարացվել է ևս մեկ կիլոմետրով։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերասատեգին գտնվում է Լա Պլատա էստուարի ափից 2 կմ դեպի արևմուտք, հարթավայրային տեղանքում։
Բերասատեգի քաղաքի կլիման բարեխառն խոնավ է, հիմնականում նման է Բուենոս Այրեսի կլիմային, քիչ ավելի հով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 25 °C, հուլիսինը՝ 11 °C: Ամռանը ջերմաստիճանը կարող է հասնել +35 °C, իսկ ձմռանը՝ -2 °C: Տեղումների տարեկան քանակը կազմում է մոտ 1000 մմ։ Վերջին 100 տարիների ընթացքում Բերասատեգիում ձյուն տեղացել է ընդամենը մեկ անգամ՝ 2007 թվականի հուլիսի 9-ին։ Բերասատեգի քաղաքում գերակշռում են հետևյալ քամիները[1][2]՝
- Հարավ-արևմուտքից փչում է պամպերո քամին, որը սառն է և չոր, հիմնականում փչում է հունիսին,
- Հարավ-արևելյան սուդեստադա քամին, որը հով է և շատ խոնավ, հաճախ իր հետ տեղումներ է բերում[3], հիմնականում փչում է ապրիլին և հոկտեմբերին,
- Մնացած ամիսներին գերակշռում են արևելյան և հյուսիսարևելյան քամիները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ClimaSurGBA » Datos detallados del año 2009»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2015-12-23
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-05-ին։ Վերցված է 2015-12-23
- ↑ Los Vientos: Pampero Zonda Sudestada Republica Argentina