Մելիսանի
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Հոնիական ծով | |
Երկիր | Հունաստան | |
Վիքիպահեստում |
Մելիսանի (հուն․՝ Μελισσάνης), քարանձավային լիճ հունական Կեֆալիա կղզու արևելյան ափին, Սամի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք։
Երկրաբանություն և ջրաերկրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելիսանին պատկանում է կարստե քարանձավային լճերի կատեգորիային։ Քարանձավի «գմբեթը» փլուզվել է ենթադրաբար մ․թ․ա երկրորդ հազարամյակում, ստալակտիտներ և ստալագմիտներ կան քարանձավի մեծ մասում։ Քարանձավի ստորին հատվածում, 20 մ խորության վրա կա լիճ։ Լճի խորությունը տատանվում է 10-30 մ միջև։ Լճի գոյացման մոտավոր տարիքը 20 հազար տարի է։ Ջուրը աղի է, քանի որ բացի շրջակա բարձունքներից և մթնոլորտից եկող քաղցրահամ ջրից, քարանձավը լցվում է և ծովային ջրով։ Լճի հսկայական կարստե ջրանցքները ուսումնասիրվել են քարանձավային ջրասուզակների կողմից։
Լճի աղի ջրերը, անցնելով բազմաթիվ ջրանքներով, կազմավորում են ափամերձ և ստորջրյա աղբյուրներ։ Մելիսանի քարանձավի ստորերկրյա ջրերի արտահոսքը դուրս է գալիս Ֆրիդի լողափ։ Լճի աղի ջուրը կղզու հայտնի ջրաերկրաբանական երևույթներից մեկն է․ ծովի ջուրը ներծծվում է կղզու արևմտյան հատվածում գտնող ձագարափոսերի մեջ, և դուրս է գալիս Սամի ծոց[1]։
Առասպելաբանություն և պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում տեղի բնակիչները կարծում էին, որ քարանձավ-լճում բնակվում է նիմփա։ Մելսիանի քարանձավային լճի երկրորդ ուսումնասիրությունը կատարել է հույն քարանձավագետ Յա․ Պետրոխիլոսը[2][3]։ Այն տեղեկատվությունը, որ հնում քարանձավը նիմփաների սրբատեղի է եղել, ինչ-որ չափով հաստատվում է պեղումների արդյունքում դուրս բերված գտածոներից։ Հնագետ Ս․ Մարտինոսը քարանձավում գտել Պան աստծո և սկավառակի քանդակներ, որի վրա պատկերված են պարող նիմփաներ։
Այժմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավը և լիճը բաց են այցելության համար։ Դեպի լիճ մուտք ապահովելու համար թունել է կառուցվել դեպի լիճը[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մելիսանի լճից հայտնաբերված գտածոներ, Արգոստոլիոնի հնագիտական թանգարան։
-
Լիճը հիմնականում քարանձավում է
-
Քարանձավի վերին հատվածը
-
Լճի մաքուր ջուրը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Salt water encroachment in the low-altitude karst water horizons of the island of Kephallinia. V. Maurin, J. Zoetl. Symposium on hydrology of fractured rocks 1965, IAHS Redbooks Pub74 1967.
- ↑ «Γιάννης και Άννα Πετροχείλου, σπηλαιολόγοι — Visit Kythera». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ ΛΙΜΝΟΣΠΗΛΑΙΟ ΤΗΣ ΜΕΛΙΣΣΑΝΗΣ, ΣΠΗΛΑΙΟ ΜΕΛΙΣΣΑΝΙ, Μελισάνη, λιμνοσπήλαιο Μελισσάνης, Μελισσάνη, διαμονή στη Κεφαλονιά, καταλύματα
- ↑ Пещерное озеро Мелиссани в Греции (23 фото)