Մելիսանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիսանի
Μελισσάνης (el)

Մելիսանի լիճը
38°15′25″ հս․. լ. 20°37′25″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Հոնիական ծով
Երկիր Հունաստան Հունաստան
Վիքիպահեստում

Մելիսանի (հուն․՝ Μελισσάνης), քարանձավային լիճ հունական Կեֆալիա կղզու արևելյան ափին, Սամի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք։

Երկրաբանություն և ջրաերկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութ քարանձավից։

Մելիսանին պատկանում է կարստե քարանձավային լճերի կատեգորիային։ Քարանձավի «գմբեթը» փլուզվել է ենթադրաբար մ․թ․ա երկրորդ հազարամյակում, ստալակտիտներ և ստալագմիտներ կան քարանձավի մեծ մասում։ Քարանձավի ստորին հատվածում, 20 մ խորության վրա կա լիճ։ Լճի խորությունը տատանվում է 10-30 մ միջև։ Լճի գոյացման մոտավոր տարիքը 20 հազար տարի է։ Ջուրը աղի է, քանի որ բացի շրջակա բարձունքներից և մթնոլորտից եկող քաղցրահամ ջրից, քարանձավը լցվում է և ծովային ջրով։ Լճի հսկայական կարստե ջրանցքները ուսումնասիրվել են քարանձավային ջրասուզակների կողմից։

Լճի աղի ջրերը, անցնելով բազմաթիվ ջրանքներով, կազմավորում են ափամերձ և ստորջրյա աղբյուրներ։ Մելիսանի քարանձավի ստորերկրյա ջրերի արտահոսքը դուրս է գալիս Ֆրիդի լողափ։ Լճի աղի ջուրը կղզու հայտնի ջրաերկրաբանական երևույթներից մեկն է․ ծովի ջուրը ներծծվում է կղզու արևմտյան հատվածում գտնող ձագարափոսերի մեջ, և դուրս է գալիս Սամի ծոց[1]։

Առասպելաբանություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում տեղի բնակիչները կարծում էին, որ քարանձավ-լճում բնակվում է նիմփա։ Մելսիանի քարանձավային լճի երկրորդ ուսումնասիրությունը կատարել է հույն քարանձավագետ Յա․ Պետրոխիլոսը[2][3]։ Այն տեղեկատվությունը, որ հնում քարանձավը նիմփաների սրբատեղի է եղել, ինչ-որ չափով հաստատվում է պեղումների արդյունքում դուրս բերված գտածոներից։ Հնագետ Ս․ Մարտինոսը քարանձավում գտել Պան աստծո և սկավառակի քանդակներ, որի վրա պատկերված են պարող նիմփաներ։

Այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավը և լիճը բաց են այցելության համար։ Դեպի լիճ մուտք ապահովելու համար թունել է կառուցվել դեպի լիճը[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեղմեք պատկերի վրա այն մեծացնելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Salt water encroachment in the low-altitude karst water horizons of the island of Kephallinia. V. Maurin, J. Zoetl. Symposium on hydrology of fractured rocks 1965, IAHS Redbooks Pub74 1967.
  2. «Γιάννης και Άννα Πετροχείλου, σπηλαιολόγοι — Visit Kythera». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  3. ΛΙΜΝΟΣΠΗΛΑΙΟ ΤΗΣ ΜΕΛΙΣΣΑΝΗΣ, ΣΠΗΛΑΙΟ ΜΕΛΙΣΣΑΝΙ, Μελισάνη, λιμνοσπήλαιο Μελισσάνης, Μελισσάνη, διαμονή στη Κεφαλονιά, καταλύματα
  4. Пещерное озеро Мелиссани в Греции (23 фото)