Մեթյու Լյուիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեթյու Լյուիս (այլ կիրառումներ)
Մեթյու Լյուիս
Ի ծնե անուն՝Մեթյու Դեյվիդ Լյուիս
Ծննդյան թիվ՝հունիսի 27, 1989(1989-06-27) (34 տարեկան)
Ծննդավայր՝Միացյալ Թագավորություն, Լիդս, Մեծ Բրիտանիա
Երկիր՝Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան
Կարիերա՝1995 — մինչ մեր օրերը
IMDb։ID 0507535
matthew-lewis.com

Մեթյու Լյուիսը (անգլ.՝ Matthew Lewis, հունիսի 27, 1989(1989-06-27), Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, ով առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով Նևիլ Լոնգբաթմի դերում՝ Հարրի Փոթթերի մասին պատմող ֆիլմերում։ Ծնվել է Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաքում, դերասանների ընտանիքում։ Վերջին անգամ խաղացել է Հարրի Փոթերը և մահվան պարգևները և Հարրի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 2 ֆիլմերում։ Մեթյուն ռեգբիի մեծ սիրահար է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լիդսում (Վեսթ Յորքշիր), մանկությունն ու պատանեկությունն անցկացրել մերձակա Հորսֆորտ ավանում։ Ադրիան Լյուիսի և Լինդա Նիդհեմի որդին է[1]։ Ընտանիքուում կրտսեր երեխան էր։ Ունի երկու եղբայր՝Քրիս Լյուիսը և դերասան Էնթոնի Լյուիսը[2]։ Հաճախել է Մենսթոնի Սուրբ Մարիամի անվան կաթոլիկ կամավոր ակադեմիայի (St Mary's Menston Catholic Voluntary Academy) պարապմունքներին[3]։ Դերակատարումներով հանդես է եկել՝ սկսած հինգ տարեկանից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին դերը նա ստացել է 5 տարեկանում, խաղալով «Some Kind of Life» հեռուստասերիալում՝ 1995 թվականին[4]։ Սակայն հայտնիությունը ձեռք է բերել «Հարրի Փոթեր» ֆիլմում, որտեղ նա բոլոր ֆիլմերում խաղացել է Նևիլ Լոնգբոթոմ դերը։

2012 թվականին Ջեյմի դերով նա խաղացել է «Syndicate»-ի հինգ սերիաներում, որը ցուցադրվել է «BBC One»-ով[5][6]։

2013 թվականին խաղացել է լրագրողի դեր՝ «Հրուշակեղենի խանութ» ֆիլմում[7]։

«Wasteland» ֆիլմում խաղացել է Դոդդայի դերը[8]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուիսը համարվում է ռեգբիի սիրահար և երկրպագու[9]։

WBEZ-ին տրված հարցազրույցում Լյուիսը պատմել է իր և 11 թվի կապի մասին, և պարզ է դարձել, որ «Հարրի Փոթեր» ֆիլմում իր դերը նա ստացել է հենց 11 տարեկանում։ Դրա ոգեշնչմամբ նա 11 թիվը դաջել է իր աջ ձեռքին, և նա բազմաթիվ հագուստներ ունի, որոնց վրա գրված է 11 թիվը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Charnley, Jane (2004 թ․ հունիսի 1). «Harry Potter and the boy who wouldn't give up». The Yorkshire Post. Leeds, UK. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. «Magic Moments with Matthew Lewis Exclusive Interview with VQ». Victoria Quarter. 2011 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  3. Redhead, Jonathan (2010 թ․ հուլիսի 1). «Return visit to Menston St Mary's for Matthew Lewis». Wharfedale Observer.
  4. 4,0 4,1 Justin Kaufmann (2011 թ․ հուլիսի 15). «Wikipedia Files: Matthew Lewis (Neville Longbottom)». WBEZ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
  5. http://www.bbc.co.uk/mediacentre/latestnews/the-syndicate.html Արխիվացված 2018-10-11 Wayback Machine BBC,Media Centre, Retrieved 07.11.2011. 14.17PM
  6. http://www.snitchseeker.com/harry-potter-news/video-first-on-set-footage-of-matthew-lewis-in-the-syndicate-talks-harry-potter-86685/Snitchseeker.com Retrieved 08.11.2011. 04:23AM
  7. 03:45 AM. «Exclusive: Matthew Lewis talks Verdict, confirms new Deathly Hallows: II battle scene». SnitchSeeker.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. First promo synopsis of Matthew Lewis in Wasteland
  9. «Harry Potter star hoping Rhinos will be magical». Super League. 2010 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Լյուիս» հոդվածին։