Մաքքարթեր թատրոն
Մաքքարթեր թատրոն | |
---|---|
Տեսակ | թատերախումբ, թատրոն և բազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր |
Երկիր | ԱՄՆ |
Գտնվելու վայրը | Փրինսթոն |
Հիմնադրման ամսաթիվ | փետրվարի 21, 1930 |
McCarter Theatre Վիքիպահեստում |
Մաքքարթեր թատրոն (անգլ.՝ McCarter Theatre) ոչ առևտրային, պրոֆեսիոնալ թատերախումբ։ Ներկայացումները ցուցադրվում են ԱՄՆ-ի Նյու- Ջերսի նահանգի Փրինսթոն (անգլ.՝ Princeton) քաղաքի Փրինսթոնի համալսարանի տարածքում։ Այն համարվում է երկրի ամենաակտիվ մշակութային կենտրոններից մեկը և առաջարկում է ավելի քան երկու հարյուր թատերական, երաժշտական, խորեոգրաֆիական և այլ ներկայացումներ։ Յուրաքանչյուր թատերական սեզոնին ավելի քան 200 000 հանդիսատես է հաճախում Մաքքարտերա թատրոն։
Առաքելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքքարթերի թատրոնը ճանաչվել է ԱՄՆ-ի լավագույն տարածաշրջանային թատրոններից մեկը ։ Այն միակ ԱՄՆ թատերական կազմակերպությունն է, որ ն իր մեջ ներառում է ինչպես պրոֆեսիոնալ թատրոն, այնպես էլ տարբեր թատերական իրադարձությունների համար նախատեսված հարթակ։ Մաքքարթերի թատրոնի այս յուրահատուկ առանձնահատկությունը նրա վրա պարտավորություն է դնում ստեղծել և ներկայացնել նոր բեմական աշխատանքներ, ներկայացնել դասական թատերական խաղացանկի նոր ընթերցումներ և աշխարհի լավագույն թատերական կատարողներին ներգրավել Նյու Ջերսիի կենտրոնում։ Մաքքարթերի թատրոնը պարտավորվում է ներգրավել, ձևավորել և զարգացնել ամենատարբեր լսարաններ՝ արվեստը հասանելի դարձնելով յուրաքանչյուր մարդու, և ցուցադրել ամենատարբեր համարձակ ծրագրեր ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրինսթոնի համալսարանի շրջանավարտ Թոմաս Մաքքարթերը (անգլ.՝ Thomas N. McCarter) ֆինանսավորում է Մաքքարթեր թատրոնի շինարարությունը՝ որպես փորձնական համալսարանի Եռանկյունային ակումբի մշտական բեմ (անգլ.՝ Princeton University Triangle Club)։ Այս ուսանողական թատրոնի խումբը շարունակում է ամեն տարի ելույթներ ունենալ Մաքքարտերայի թատրոնում։ Մաքքարտերա թատրոնը բացվել է 1930-ի փետրվարի 21-ին՝ Եռանկյունային ակումբի «Ոսկե շուն» ամենամյա ներկայացման քառասուներորդ տարեդարձի կապակցությամբ[1]։ Այս ներկայացման աստղերից մեկը առաջին կուրսի Ջուշուա Լոգանն է և երկրորդ կուրսի ուսանող Ջեյմս Ստյուարտը։
20-րդ դարի 30-ական թվականներին Մաքքարթերի թատրոնը ժողովրդականություն է ձեռք բերում որպես թատերական հարթակ, որտեղ բեմադրվում էին Բրոդվեյի պիեսները, ինչը պայմանավորված էր մեծ հանդիսասրահի առկայությամբ և Նյու Յորքին մոտ լինելու հանգամանքով։ Մաքքարթերի թատրոնի բեմում տեղի ունեցավ Թորնթոն Ուայլդերի «Մեր քաղաքը» (անգլ.՝ Our Town, 1938, Պուլտիցերյան մրցանակ, 1938) ֆիլմի պրեմիերան և այդ ժամանակվա մի շարք հայտնի պիեսներ։
Չնայած Մաքքարթերի թատրոնը նախատեսված չէր որպես համերգային հարթակ, սակայն գրեթե կես դար այստեղ Պրիստոնի համալսարանի համերգներ էին անցկացվում։
1935 թվականին այստեղ տեղի է ունեցել բալետային խմբի միակ ելույթը, որն այն ժամանակ կոչվում էր «Ամերիկյան բալետ»։ Այն պարուսույց Ջորջ Բալանչինի առաջին պրոֆեսիոնալ թատերախումբն էր։ Հետագայում Բալանչինի թատերախումբը հայտնի է դարձել որպես Նյու Յորքի քաղաքային բալետ։
1973 թվականին Փրինսթոնի համալսարանը կառավարման ղեկը հանձնել է Մաքքարթերի թատերական թատերախմբին։ Այսօր Մաքքարթերի թատրոնը շարունակում է իր թատերական ավանդույթները պահպանել Էմիլի Մաննի թատրոնի գլխավոր ռեժիսորի ստեղծագործական մեկնարկի ներքո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Firestone Library exhibition marks 75th anniversary of McCarter Theatre». Princeton University (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Театра Маккартера Արխիվացված 2019-10-07 Wayback Machine(անգլ.)
- Firestone Library exhibition marks 75th anniversary of McCarter Theatre(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքքարթեր թատրոն» հոդվածին։ |
|