Jump to content

Մաքուր նյութեր և խառնուրդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խառնուրդ

Բնության մեջ մաքուր նյութ գրեթե չկա։ Նրանք հանդիպում են խառնուրդների տեսքով։ Օրինակ՝ օդը տարբեր նյութերի խառնուրդ է (78% ազոտ, 20%-21% թթվածին, 0,03% ածխաթթու գազ, 1% այլ գազեր)։ Բնական հանքային ջուրը պարունակում է՝ կատյոններ, ածխաթթու գազ, հանքային աղեր և այլն։ Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, իոն)։ Մաքուր նյութը ունի որոշակի հատկություններ՝ հաստատուն հալման և եռման ջերմաստիճաններ։ Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային միավորներ (ատոմ, իոն)։ Խառնուրդների բաղադրիչներին այլ կերպ անվանում են ` կոմպոնենտներ։ Խառնուրդները լինում են 2 տեսակ` համասեռ և անհամասեռ։ Համասեռ են կոչվում այն խառնուրդները, որոնց բաղադրիչ մասերը անզեն աչքով, նույնիսկ մանրադիտակով չեն երևում։ Համասեռ խառնուրդների օրինակներ են աղաջուրը,շաքարաջուրը,նաֆտը և այլն։ Անհամասեռ են կոչվում այն խառնուրդները, որոնց բաղադրիչ մասերը անզեն աչքով տեսանելի են։ Անհամասեռ խառնուրդների օրինակներ են օդը,ջուրը,հողը,քարը և այլն։ Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ,իոն)։ Եթե նյութը մաքուր է, ապա նրա ֆիզիկական և քիմիական հատկությունները հաստատուն են։ Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է։ Շատ դժվար է ստանալ բացարձակ մաքուր նյութեր,որոնք,որպես խառնուկ,այլ մոլեկուլներ չեն պարունակում։ Գործնականում մաքուր անվանում են այն նյութերը,որոնք կազմված են միատեսակ մասնիկներից,իսկ խառնուկի մասնիկներն այնքան քիչ են,որ չեն ազդում տվյալ նյութի հատկությունների վրա։ Օրինակ՝ աղբյուրի ջուրը համարում ենք մաքուր և խմելու համար պիտանի, որովհետև նրանում առկա քիչ քանակով խառնուկները պարզապես մեզ համար զգալի չեն։ Նույնիսկ դեղանյութերը որոնց մաքրությանը ներկայացվում են հատուկ պահանջներ, պարունակում են այլ նյութերի աննշան քանակներ։ Բայց այդ խառնուկներն այնքան քիչ են,որ օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը զգալի չէ։

  • Քիմիայի 7-րդ դասարանի դասագիրք