Jump to content

Մարտին Վիսկարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Վիսկարա
իսպ.՝ Martín Alberto Vizcarra Cornejo
 
Կրթություն՝ National University of Engineering? (1984)[2] և ESAN University?
Մասնագիտություն՝ քաղինժեներ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 22, 1963(1963-03-22)[3][4][1] (61 տարեկան)
Ծննդավայր Լիմա, Պերու[5]
Քաղաքացիություն  Պերու
Ի ծնե անուն իսպ.՝ Martín Alberto Vizcarra Cornejo[1]
Հայր César Vizcarra?
Ամուսին Maribel Díaz Cabello?[6]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մարտին Ալբերտո Վիսկարա Կորնեհո (մարտի 22, 1963(1963-03-22)[3][4][1], Լիմա, Պերու[5]), պերուացի ինժեներ և քաղաքական գործիչ։ 2018 թվականի մարտի 23-ից զբաղեցնում է Պերուի նախագահի պաշտոնը[12][13][14]։ Մինչ այդ՝ 2016 թվականից, զբաղեցրել է Պերուի առաջին փոխնախագահի պաշտոնը։

Կոռուպցիայի դեմ բարեփոխումների պահանջը հիմք հանդիսացավ Պերուի խորհրդարանի լուծարման համար, ինչը և տեղի ունեցավ 2019 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Վիսկարայի հրամանով։ Մարտին Վիսկարան Կոնգրեսը լուծարեց, երբ պատգամավորները հրաժարվեցին աջակցել Սահմանադրական դատարանի բարեփոխումների նրա նախագծին ու ընտրեցին դատարանի նոր անդամ։ Նախագահը արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել հունվարի 26-ին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսկարան ավարտել է Լիմայի ինժեներության ազգային համալսարանը։ 2011-2014 թվականներին եղել է Մոկեգուա նահանգի նահանգապետը։

2016 թվականի ընտրություններում Վիսկարան, Պեդրո Պաբլո Կուչինսկու հետ միասին, ընտրվել է Պերուի առաջին փոխնախագահի պաշտոնում[15]։ Ընտրվելուց հետո՝ 2016 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի մայիսը, միաժամանակ ղեկավարել է նաև Պերուի տրանսպորտի և կապի նախարարությունը և 2017 թվականի հոկտեմբերից մինչ 2017 թվականի մարտը Կանադայում դեսպան է եղել։

2018 թվականի մարտի 23-ին՝ Կուչինսկու հրաժարականից հետո, Վիսկարան ներկայացվեց որպես Պերուի հաջորդ նախագահ, ով պետք է մասնակցեր երդմնակալության արարողությանը։ 2018 թվականի ապրիլի սկզբին Վիսկարան փոխեց կառավարության ղեկավարին։ Ընդամենը կես ամիս անց նրա աջակիցների թիվը կազմում էր 57 %։

  • Իզաբելլա Կաթողիկեի շքանշանի ասպետ (Իսպանիա, 2019 թվականի փետրվարի 25)
  • Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի ասպետ (Պորտուգալիա, 2019 թվականի փետրվարի 25)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://infogob.jne.gob.pe/Politico/FichaPolitico/martin-alberto-vizcarra-cornejo_historial-partidario_6G@dMWvXpGMc6+@0ElOxMA==@W
  2. 2,0 2,1 http://larepublica.pe/politica/1215360-martin-vizcarra-esta-de-cumpleanos-y-llega-al-peru-para-asumir-presidencia
  3. 3,0 3,1 https://andina.pe/agencia/noticia-martin-vizcarra-llamado-a-asumir-presidencia-de-republica-703992.aspx — 2018.
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 https://larepublica.pe/politica/1216257-nacio-en-lima-por-accidente-pero-su-corazon-es-de-un-verdadero-moqueguano — 2018.
  6. https://larepublica.pe/espectaculos/2022/05/17/martin-vizcarra-y-su-esposa-maribel-diaz-cabello-historia-de-amor-como-se-conocieron-infidelidad-y-todo-sobre-el-romance-que-comenzo-hace-20-anos-fotos — 2022.
  7. https://andina.pe/agencia/noticia-martin-vizcarra-es-condecorado-poco-antes-asumir-presidencia-704233.aspx
  8. https://www.boe.es/boe/dias/2019/02/23/pdfs/BOE-A-2019-2567.pdf
  9. https://diario.madrid.es/blog/notas-de-prensa/la-alcaldesa-entrega-la-llave-de-oro-de-madrid-al-presidente-de-peru/
  10. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  11. https://www.minedu.gob.pe/palmas-magisteriales/pdf/palmas-magisteriales.pdf
  12. Peru Reports. «Who is Martín Vizcarra? Meet the man in line to be Peru's new president». Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  13. Quigley, John (2018 թ․ մարտի 21). «Vizcarra Set to Become Peru's New President Facing Daunting Challenges». Bloomberg. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  14. Collyns, Dan (2018 թ․ մարտի 22). «Peru president Pedro Pablo Kuczynski resigns amid corruption scandal». The Guardian. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  15. Вискарра вступил в должность президента Перу
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Վիսկարա» հոդվածին։