Մարտին Վիսկարա
Մարտին Վիսկարա իսպ.՝ Martín Alberto Vizcarra Cornejo | |
![]() | |
Կրթություն՝ | National University of Engineering? (1984)[1] և ESAN University? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղինժեներ, քաղաքական գործիչ և միջազգային ֆորումի մասնակից |
Ծննդյան օր | մարտի 22, 1963[2][3] (60 տարեկան) |
Ծննդավայր | Լիմա, Պերու[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | իսպ.՝ Martín Alberto Vizcarra Cornejo |
Հայր | César Vizcarra? |
Ամուսին | Maribel Díaz Cabello? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Մարտին Ալբերտո Վիսկարա Կորնեհո (մարտի 22, 1963[2][3], Լիմա, Պերու[4]), պերուացի ինժեներ և քաղաքական գործիչ։ 2018 թվականի մարտի 23-ից զբաղեցնում է Պերուի նախագահի պաշտոնը[5][6][7]։ Մինչ այդ՝ 2016 թվականից, զբաղեցրել է Պերուի առաջին փոխնախագահի պաշտոնը։
Կոռուպցիայի դեմ բարեփոխումների պահանջը հիմք հանդիսացավ Պերուի խորհրդարանի լուծարման համար, ինչը և տեղի ունեցավ 2019 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Վիսկարայի հրամանով։ Մարտին Վիսկարան Կոնգրեսը լուծարեց, երբ պատգամավորները հրաժարվեցին աջակցել Սահմանադրական դատարանի բարեփոխումների նրա նախագծին ու ընտրեցին դատարանի նոր անդամ։ Նախագահը արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել հունվարի 26-ին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիսկարան ավարտել է Լիմայի ինժեներության ազգային համալսարանը։ 2011-2014 թվականներին եղել է Մոկեգուա նահանգի նահանգապետը։
2016 թվականի ընտրություններում Վիսկարան, Պեդրո Պաբլո Կուչինսկու հետ միասին, ընտրվել է Պերուի առաջին փոխնախագահի պաշտոնում[8]։ Ընտրվելուց հետո՝ 2016 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի մայիսը, միաժամանակ ղեկավարել է նաև Պերուի տրանսպորտի և կապի նախարարությունը և 2017 թվականի հոկտեմբերից մինչ 2017 թվականի մարտը Կանադայում դեսպան է եղել։
2018 թվականի մարտի 23-ին՝ Կուչինսկու հրաժարականից հետո, Վիսկարան ներկայացվեց որպես Պերուի հաջորդ նախագահ, ով պետք է մասնակցեր երդմնակալության արարողությանը։ 2018 թվականի ապրիլի սկզբին Վիսկարան փոխեց կառավարության ղեկավարին։ Ընդամենը կես ամիս անց նրա աջակիցների թիվը կազմում էր 57 %։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իզաբելլա Կաթողիկեի շքանշանի ասպետ (Իսպանիա, 2019 թվականի փետրվարի 25)
- Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի ասպետ (Պորտուգալիա, 2019 թվականի փետրվարի 25)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://larepublica.pe/politica/1215360-martin-vizcarra-esta-de-cumpleanos-y-llega-al-peru-para-asumir-presidencia
- ↑ 2,0 2,1 https://andina.pe/agencia/noticia-martin-vizcarra-llamado-a-asumir-presidencia-de-republica-703992.aspx — 2018.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://larepublica.pe/politica/1216257-nacio-en-lima-por-accidente-pero-su-corazon-es-de-un-verdadero-moqueguano — 2018.
- ↑ Peru Reports։ «Who is Martín Vizcarra? Meet the man in line to be Peru’s new president»։ Վերցված է մարտի 21, 2018
- ↑ Quigley John (մարտի 21, 2018)։ «Vizcarra Set to Become Peru's New President Facing Daunting Challenges»։ Bloomberg։ Վերցված է մարտի 22, 2018
- ↑ Collyns Dan (մարտի 22, 2018)։ «Peru president Pedro Pablo Kuczynski resigns amid corruption scandal»։ The Guardian։ Վերցված է մարտի 22, 2018
- ↑ Вискарра вступил в должность президента Перу
|