Jump to content

Մարկուս Կարուզո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկուս Կարուզո
Ծնվել էփետրվարի 22, 1952(1952-02-22) (72 տարեկան)
ԾննդավայրՍան Պաուլո, Բրազիլիա
ԿրթությունՍան Պաուլոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունդերասան, գրող, հեռուստատեսային դերասան և սցենարիստ
ԸնտրանիEscolinha del Profesor Raimundo?, Բրազիլիայի պողոտա և Pantanal?

Մարկուս Վիաննա Կարուզո (պորտ.՝ Marcos Vianna Caruso, փետրվարի 22, 1952(1952-02-22), Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի դերասան, թատրոնի և կինոյի ռեժիսոր, հեռուստասերիալների, պիեսների և սցենարի հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուս Վիաննա Կարուզոն ծնվել է 1952 թվականին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում[1]։ Նա մի քանի պիեսների հեղինակ է, որոնք գրվել են դերասանուհի և հեղինակ Ժանդիրա Մանտինիի հետ համատեղ[2]։ Հայտնի է Բրազիլիայի պողոտա հեռուստասերիալում Լելեկուի դերով, որը էկրանավորվել է 2012 թվականին։ Նա հայտնի է նաև սերիալներ և վեպեր գրելով։ Մասնակցություն է ունեցել Լռության երեխաները, Կյանքի էջեր, Սիրո համար վճարել պետք չէ սերիալներում[3]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուս Կարուզոն սկսել է իր ստեղծագործական գործունեությունը որպես սցենարիստ՝ հարմարեցնելով Մոնտեյրո Լոբատոյի աշխատանքը Ռեդե Գլոբո հեռուստաալիքի համար։ Ամենահետաքրքիրն այն է, որ սցենարը գրելիս նրան օգնել է դերասանուհի և գրող Մանտինի Ժանդիրան, որը Մարկուս Կարուզոյի հավատարիմ կինն էր[4]։ Նրանք ամուսնացած են եղել քսան տարի և ունեցել են երկու երեխա[5]։

2006 թվականին Մարկուս Կարուզոն ստացավ Մամուլի գավաթ անգլ.՝ Press Trophy մրցանակը որպես լավագույն դերասան՝ Կյանքի ծաղիկներ հեռուստասերիալում իր աշխատանքի համար։ Նա խաղացել է Ալեքսանդրա Ֆլորեսայի դերը։

Միշտ դրամատիկ դերեր եմ խաղացել, քանի որ ծեր մարդ եմ, լրջորեն սիրող պապիկ, բարի հայր, հավատարիմ ամուսին։ Իսկ այսօր հեռուստատեսությունն իմ մեջ տեսնում է, հավանաբար, հասուն սրտակերի ինչ-որ կոմիկական դեր։ Իմ հերոսը մարդ է, ով կարողանում է գայթակղել անգամ 60 տարեկանում, ես չեմ կարող հանգիստ քայլել փողոցներով։ Ինձ բոլորը ճանաչում են։ Մի կողմից դա հիանալի է։ Բայց մյուս կողմից ես կորցրեցի մտածելու և դիտելու հնարավորությունը, ինձ համար դա շատ կարևոր է դերասանի մասնագիտության համար։
- ծիծաղում էր Մարկուս Կարուզոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Կարուզո» հոդվածին։