Մոնտեյրու Լոբատու
Մոնտեյրու Լոբատու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 18, 1882[1][2][3][…] |
Ծննդավայր | Տաուբատե, Սան Պաուլու, Բրազիլիա |
Մահացել է | հուլիսի 4, 1948[1][2][3][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Սան Պաուլո, Բրազիլիա |
Գերեզման | Կոնսոլասան[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Law School, University of São Paulo? և Սան Պաուլուի համալսարան |
Մասնագիտություն | լեզվաբան, լրագրող, գրող, հրատարակիչ, մանկագիր, վիպասան և թարգմանիչ |
Ստորագրություն![]() | |
![]() |
Մոնտեյրու Լոբատու (իսկական անունը՝ Ժոզե Բենտու Մոնտեյրու Լոբատու (բրազ.-պորտ.՝ José Bento Monteiro Lobato, ապրիլի 18, 1882[1][2][3][…], Տաուբատե, Սան Պաուլու, Բրազիլիա - հուլիսի 4, 1948[1][2][3][…], Սան Պաուլո, Բրազիլիա)), բրազիլացի գրող, թարգմանիչ և գեղարվեստական քննադատ։ Առավել հայտնի է «Դեղին փայտփորիկի շքանշանը» խորագրով մանկական ստեղծագործությունների շարքով։ Բրազիլական առաջին խմբագրություններից մեկի՝ «Companhia Editora Nacional» հիմնադիրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Սան Պաուլու նահանգի Տաուբատե քաղաքում Ժոզե Բենտու Մարկոնդես Լոբատուի և Օլիմպիա Աուգուստա Մոնտեյրու Լոբատուի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում սկսել է ուսանել քոլեջում և հետաքրքրություն է ցուցաբերել իր մայրական պապի՝ Ժոզե Ֆրանսիսկո Մոնտեյրուի, հսկայական գրադարանի նկատմամբ։ Ուսանողական առաջին տարիներին սկսել է հրատարակել ոչ մեծ պատմվածքներ։
1904 թվականին ստացել է իրավունքի բակալավրի աստիճան և վերադարձել Տաուբատե, որտեղ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Մարիա Պուրեզա դա Նատիվիդադե դե Սոուզա ի Կաստրուի (Պուրեզինյա)[5] հետ։ Ամուսնացել է 1908 թվականին։ 1909 թվականին ծնվել է նրա ավագ դուստրը՝ Մարթան, 1910-ին՝ որդին՝ Էդգարը, 1912-ին՝ Գիլյերմեն, իսկ 1916-ին՝ Ռութը[5]։
Քաղաքական հայացքներով Լոբատուն կողմնակից էր հանքարդյունաբերության և նավթային արդյունաբերության պետական մոնոպոլիային։ Իր ազատական հայացքների համար ձերբակալվել է 1941 թվականին՝ ժետուլիու Վարգասի կառավարման ժամանակ։ Մոնտեյրու Լոբատուն մահացել է Սան-Պաուլոյում՝ 1948 թվականին։ Հուղարկավորված է Սան-Պաուլոյի Կոնսոլասան գերեզմանոցում։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դեղին փայտփորիկի շքանշանը» նկարագրում է երեխաների արկածները բրազիլական ֆերմայում և իր մեջ միավորում է իրականության և հեքիաթի տարրեր։ Հերոսները երեխաներ են, խոսող տիկնիկներ, ինչպես նաև հայտնի հեքիաթների կերպարներ։ Դպրոցական կրթության առաջադրանքները թեթևացնելու նպատակով՝ Լոբատուն ստեղծագործության մեջ ներմուծել է կրթական տարրեր։ Հեքիաթը հասկանալու համար պահանջվում է իմանալ այլ հեքիաթների սյուժեներ, ինչպես նաև անհրաժեշտ են պարզապես գիտելիքներ, օրինակ պատմությունից և առասպելաբանությունից, որոնք ուսուցանվում են դպրոցում։
Լոբատուի գրքերը Բրազիլիայում եղել և մնում են հանրաճանաչ, նրանց հիման վրա ստեղծվել են հեռուստատեսային ծրագրեր։ «Դեղին փայտփորիկի շքանշանը» էկրանավորվել է հինգ անգամ՝ 1952, 1964, 1967, 1977 և 2001 թվականներին։
Մոտեյրու Լոբատուն նաև հայտնի լրագրող էր, մշտապես գրել է հայտնի թերթերում և ամսագրերում։ Մասնավորապես 1922 թվականին նա կտրուկ քննադատել է Ռիո-դե-Ժանեյրոյում անցկացված Ժամանակակից արվեստի շաբաթը, որը դարձել է առանցքային իրադարձություն Բրազիլիան ժամանակակից գեղարվեստական հոսանքներին միացնելու հարցում։ 1919 թվականին նա ձեռք է բերել «Ռեվիստա դո Բրազիլ» ամսագիրը, որը բրազիլական առաջին գրական-գեղարվեստական ամսագրերից մեկն էր, իսկ 1920 թվականին հիմնադրել է իր սեփական խմբագրատունը։ Հետագայում նա մասնակցել է բրազիլական երկու խոշորագույն հրատարակչությունների՝ «Կոմպանիա Նացիոնալի» և «Էդիտորա Բրազիլիենսեի» հիմնադրմանը։
Բացի դրանից Մոնտեյրո Լոբատուն անգլերեն լեզվի թարգմանիչ էր։ Մասնավորապես նա պորտուգալերեն է թարգմանել «Ալիսը հրաշքների աշխարհում» և «Ալիսը հայելու աշխարհում»[6] հեքիաթները։
Մոնտեյրոյի ստեղծագործությունները թարգմանվել են իսպաներեն[7], իտալերեն [8][9], լեհերեն[10], էստոներեն[11] և ռուսերեն լեզուներով։
Մանկական գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Քիթը ցցած աղջիկը» (1920)
- «Քթերը զվարճանում են» (1931)
- «Ճանապարհորդություն դեպի երկինք» (1932)
- «Պեդրինյոյի որսորդական արկածները» (1933)
- «Համընդհանուր պատմություն երեխաների համար» (1933)
- «Էմիլիայի և Փիթեր Փենի ինքնակենսագրությունը» (1936)
- «Էմիլիան քերականության աշխարհում և նրա մաթեմատիկայի դասագիրքը» (1934)
- «Դոննա Բենտայի աշխարհագրությունը» (1935)
- «Զրույց դոննա Բենտայի հետ և հայտնագործությունների պատմություն» (1937)
- «Դոն Քիշոտը երեխաների համար» (1936)
- «Վիկոնտի պալատը» (1937)
- «Մորաքույր Նաստասիայի հեքիաթները» (1937)
- «Դեղին փայտփորիկը և բնության բարեփոխումները» (1939)
- «Մինոտավրոս» (1937)
- «Չափի բանալին» (1942)
- «Առակներ» (1942)
- «Հերակլեսի տասներկու քաջագործությունները» (2 тт; 1944)
Բեմականացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- O Saci (ֆիլմ, 1951)
- Sítio do Picapau Amarelo (հեռուստասերիալ, 1952—1963)
- O Pica-pau Amarelo (կինոնկար, 1973)
- Sítio do Picapau Amarelo (հեռուստասերիալ, 1977—1986)
- Sítio do Picapau Amarelo (մուլտսերիալ, 2012—2016)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ https://www.prefeitura.sp.gov.br/cidade/upload/cemiterio%20mapa%20baixa_1219246518.pdf
- ↑ 5,0 5,1 Zöler, Zöler Lobato Letrador. — 1. — Tagore Editora, 2018. — ISBN 9788553250332
- ↑ Katarina Queiroga Duarte “Alice por artes de Narizinho”: Alice no País das Maravilhas, de Monteiro Lobato(պորտ.) // Cultura & Tradução. — 2014.
- ↑ Monteiro Lobato Naricita. — Embajada del Brasil, 1986.
- ↑ Monteiro Lobato Nasino. — Eclettica, 1945.
- ↑ Monteiro Lobato Il presidente nero. — Controluce, 2008.
- ↑ Monteiro Lobato Przygody Narizinii czyli Zadartego Noska. — Nasza Księgarnia, 1976.
- ↑ Monteiro Lobato Kollase Rähni Ordu. — Tallinn: Eesti Riiklik Kirjastu, 1964.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Монтейру Лобату // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Monteiro Lobato Projeto Memória (պորտ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոնտեյրու Լոբատու կատեգորիայում։ |
|