Մարիա Ֆրանսեսկա Կալդենտեյ Օլիվեիսպ.՝ María Francesca Caldentey Oliver, մարտի 19, 1996(1996-03-19), Felanitx, Մալյորկա, Balearic Islands, Իսպանիա, իսպանացի ֆուտբոլիստուհի, «Բարսելոնա» ակումբի և Իսպանիայի հավաքականի հարձակվող։ 2023 թվականի աշխարհի չեմպիոն։
Կալդենտեյը ծնվել է Մալյորկա կղզու Ֆելանիչ քաղաքում, հայրը՝ Միգել Անխել Կալդենտեյը, եղել է ֆուտբոլային մարզիչ և Բարսելոնայի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Els Tamarells-ի գովազդային գործակալ, իսկ մայրը՝ Մարիա Օլիվերը՝ բուժքույր[1][2] Ունի ավագ եղբայր[3]։
Կալդենտեյը ֆուտբոլով սկսել է զբաղվել չորս տարեկանում տեղի թիմում՝ դպրոցից հետո։ Հետագայում Մանակորում զբաղվել է մինի ֆուտբոլով։ Թեև Կալդենտեյը «Բարսելոնայի» երիտասարդական ակումբի սան չի եղել, սակայն նա ողջ կյանքի ընթացքում կապված է եղել «Բարսելոնայի» հետ[4]։