Jump to content

Մարինա Նիկիտինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Նիկիտինա
 
Կրթություն՝ Classic Private University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և իրավաբան
Ծննդյան օր ապրիլի 16, 1986(1986-04-16)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Գուլյայպոլե, Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուկրաինա

Մարինա Նիկիտինա (ուկրաիներեն՝ Марина Вікторівна Нікітіна, ապրիլի 16, 1986(1986-04-16)[1], Գուլյայպոլե, Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի իրավաբան և քաղաքական գործիչ։ 9-րդ գումարման Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին ավարտել է Դասական մասնավոր համալսարանը՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ[3]։

2009 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է «Պրեոբրաժենսկոյե» ՍՊԸ-ի իրավաբան։ Աշխատանքից ազատվել է սեփական ցանկությամբ և կամավորական հիմունքներով իրավաբանական օգնություն է ցուցաբերել[3]։

2019 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ժողովրդական պատգամավորի թեկնածու (թիվ 82 ընտրատարածք, Գուլյայպոլսկի, Վոլնյանսկի, Զապորոժսկի, Նովոնիկոլաևսկի, Պոլոգովսկի շրջան, Օրեխովսկի շրջանի մի մասը)[4]։ Անկուսակցական է[5]։

Գերագույն Ռադայի ագրարային և հողային քաղաքականության հարցերով կոմիտեի անդամ[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]