Մարիանո Պեռնիա
Քաղաքացիությունը | Արգենտինա և Իսպանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 4, 1977[1][2] (47 տարեկան) | ||
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Քաշ | 81 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մարիանո Անդրես Պեռնիա Մոլինա (իսպ.՝ Mariano Andrés Pernía Molina, մայիսի 4, 1977[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), իսպանա-արգենտինացի ֆուտբոլիստ, որն ավարտել է խաղային կարիերան: Խաղացել է ձախ պաշտպանի դիրքում։
Խաղացողի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բուենոս Այրեսում, որտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով, առաջին պրոֆեսիոնալ ակումբը դարձել է «Սան Լորենցո դե Ալմագրոն», սակայն այդ ակումբում ոչ մի խաղ չխաղալով՝ Պեռնիան 1999 թվականին տեղափոխվել է «Ինդեպենդիենտե»: «Ինդեպենդիենտեի» կազմում խաղացել է 3 տարի, որի ընթացքում Արգենտինայի առաջնությունում անցկացրել է 46 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:
2003 թվականի հունվարին տեղափոխվել է իսպանական «Ռեկրեատիվո» ակումբ, որի հետ դարձել է Իսպանիայի գավաթի 2002/03 եզրափակչի մասնակից[3], բայց չնայած գավաթում լավ ելույթին, «Ռեկրատիվոն» 2002/03 մրցաշրջանի արդյունքներով անցել է Սեգունդա։ 2004 թվականին Պեռնիան վերադարձավ Լա Լիգա՝ տեղափոխվելով «Խետաֆե»։ «Խետաֆեում» Պեռնիան բացահայտվեց որպես հարձակողական խաղացող՝ 2 տարվա ընթացքում 72 խաղում խփելով 13 գնդակ: «Խետաֆեում» լավ հանդես գալու շնորհիվ Պեռնիային հետաքրքրել է ավելի ուժեղ իսպանական թիմերի և 2006 թվականի փետրվարին տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[4]։ «Ատլետիկոյի» կազմում դարձել է Ինտերտոտոյի գավաթակիր 2007, ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի 2009/10 հաղթող, ինչպես նաև Իսպանիայի գավաթի 2009/10 եզրափակչի մասնակից:
2010 թվականին տեղափոխվել է Ուրուգվայի «Նասիոնալ» (Մոնտեվիդեո) ակումբ, սակայն արդեն հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադարձել է Արգենտինա ՝ տեղափոխվելով «Տիգրե»[5], որտեղ նա ավարտել է իր խաղային կարիերան:
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խետաֆեի» կազմում հիանալի խաղը Պեռնիային դարձրել է Իսպանիայի և Արգենտինայի ազգային հավաքականների կազմում ընդգրկվելու հավակնորդ: Թեև նա ծնվել է Արգենտինայում, սակայն 2006 թվականի մայիսին ստացել է Իսպանիայի քաղաքացիություն և սկսել է հանդես գալ Իսպանիայի հավաքականում։ Իսպանիայի հավաքականի հիմնական ձախ պաշտպան Ասյեր Դել Օրնոյի վնասվածքի պատճառով հրավիրվել է հավաքական ՝ մասնակցելու 2006 թվականի աշխարհի առաջնությանը: 2006 թվականի հունիսի 7-ին Խորվաթիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնությունից առաջ վերջին ստուգողական խաղում նշել է նորամուտը ազգային հավաքականում, ինչպես նաև այդ խաղում խփել է միակ գոլը հավաքականի կազմում[6]։ Աշխարհի առաջնությունում Պեռնիան մասնակցել է 3 հանդիպման՝ Ուկրաինայի[7], Թունիսի[8] և Ֆրանսիայի[9] հավաքականների դեմ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արգենտինայի չեմպիոն — Ապերտուրա 2002
- Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակից — 2002/03
- Ինտերտոտոյի գավաթակիր — 2007
- ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի հաղթող — 2009/10
- Իսպանիայի Գավաթի եզրափակչի մասնակից — 2009/10
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Eto'o pone Mallorca a brindar» [Eto'o has Mallorca toasting] (Spanish). El País. 2003-06-29. Արխիվացված է օրիգինալից 2020-10-29-ին. Վերցված է 2016-04-05-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Pernía ficha por el Atlético de Madrid (Pernía signs for Atlético de Madrid) Արխիվացված 2011-02-06 Wayback Machine; 20 Minutos, 20 February 2006 (Իսպաներեն)
- ↑ «Pernía para el lateral izquierdo de Tigre» [Pernía for Tigre left-back] (Spanish). La Razón. 2011-01-10. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2011-01-23-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Croatia vs. Spain 1:2». Արխիվացված է օրիգինալից 2017-04-25-ին. Վերցված է 2017-03-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Spain vs. Ukraine 4:0». Արխիվացված է օրիգինալից 2017-11-10-ին. Վերցված է 2017-03-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Spain vs. Tunisia 3:1». Արխիվացված է օրիգինալից 2017-12-22-ին. Վերցված է 2017-03-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Spain vs. France 1:3». Արխիվացված է օրիգինալից 2017-05-11-ին. Վերցված է 2017-03-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիանո Պեռնիա պրոֆիլը BDFutbol կայքում
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Մայիսի 4 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Խետաֆեի ֆուտբոլիստներ
- Ինդեպենդիենտեի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Նասիոնալ Մոնտեվիդեոյի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Սան Լորենսոյի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ