Jump to content

Մարիանո Անդուխար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիանո Անդուխար
իսպ.՝ Mariano Gonzalo Andújar
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարիանո Գոնսալո Անդուխար
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Մականուն Dollberg
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 30, 1983(1983-07-30)[1][2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 194 սմ
Քաշ 88 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Արգենտինա Էստուդիանտես
Համար 21
Պատանեկան կարիերա
1997-2001 Արգենտինա Ուրական
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2006 Արգենտինա Ուրական 60 (-79)
2005-2006   Իտալիա Պալերմո ՖԱ 11 (-12)
2006-2009 Արգենտինա Էստուդիանտես 105 (-92)
2009-2014 Իտալիա Կատանիա ՖԱ 146 (-194)
2012   Արգենտինա Էստուդիանտես 18 (-19)
2014-2016 Իտալիա Նապոլի ՖԱ 15 (-24)
2015-2016   Արգենտինա Էստուդիանտես 12 (-7)
2016-ներկա Արգենտինա Էստուդիանտես 97 (-89)
Ազգային հավաքական
2009-2017 Արգենտինա Արգենտինա 11 (-11)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 6, 2020:

Մարիանո Գոնսալո Անդուխար (իսպ.՝ Mariano Gonzalo Andújar, հուլիսի 30, 1983(1983-07-30)[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս արգենտինական «Էստուդիանտեսի» կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Մարիանոն եղել է «Էստուդիանտեսի» հիմնական դարպասպահը, որի կազմում այդ տարի դարձել է Լիբերտադորեսի խաղարկության հաղթող։ Նա այդ մրցաշրջանում 8 խաղ անընդմեջ անառիկ է պահել սեփական դարպասը՝ գերազանցելով Հյուգո Գատիի ռեկորդը(767 րոպե)[4]։

2009 թվականի հունիսի 24-ին իտալական «Կատանիա» ֆուտբոլային ակումբը հայտարարեց ֆուտբոլիստի հետ 4 տարվա պայմանագիր կնքելու մասին[5]։

2014 թվականի հունվարի 24-ին Մարիանո Անդուխարը տեղափոխվել է Սերիա А-ում հանդես եկող մեկ այլ թիմ՝ «Նապոլի»[6], սակայն մինչև մրցաշրջանի ավարտը հանդես է եկել իր նախկին թիմի կազմում։ Նա միացել է «Նապոլիին» 2014-15 մրցաշրջանի սկզբում[7]։ Թիմի կազմում իր նորամուտի հանդիպումը արգենտինացին անցկացրել է 2014 թվականի դեկտեմբերի 10-ին՝ մասնակցելով Եվրոպա Լիգայի խմբայի փուլի վերջին տուրի շրջանակներում կայացած «Սլովան ՖԱ»-ի դեմ խաղին։ Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ իտալական թիմի հաղթանակով։

2014-15 մրցաշրջանի միջնամասում Մարիանոն իր տեղը զիջեց թիմում հանդես եկող մեկ այլ դարպասապահի՝ Ռաֆայելին։ Սակայն նա շարունակեց հանդես գալ իտալական թիմի կազմում և թիմի հետ հասավ մինչև Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում 6-3 հաշվով զիջեց գերմանական «Վոլֆսբուրգին»։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիանո Անդուխարը Արգենտինայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2009 թվականի հունիսի 6-ին ԱԱ 2010-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում[8]։

ԱԱ 2010-ի և Ամերիկայի գավաթ 2011-ի ընթացքում Անդուխարը եղել է հավաքականի երկրորդ դարպասապահը՝ Սերխիո Ռոմերոյից հետո։

2014 թվականի հունիսին Մարիանոն հայտնվել է ԱԱ 2014-ին մասնակցող Արգենտինայի հավաքականի հայտացուցակի մեջ[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիանոյի եղբայրը՝ Ֆակունդո Անդուխարը նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է[10][11]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգենտինայի չեմպիոն - 2009
  • Լիբերտադորեսի գավաթակիր - 2009
  • Իտալիայի սուպերգավաթակիր - 2014

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնության փոխչեմպիոն - 2014
  • Ամերիկայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2015, 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Copa Libertadores review Արխիվացված 2014-01-10 Wayback Machine at fifa.com
  5. «Andujar al Catania» (Italian). calciocatania.net. 2009 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Napoli, visite mediche per Andujar a Castelvolturno» (Italian). S.S.C. Napoli Ufficiale. 2014 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Il Napoli ufficializza l'acquisto di Andujar» (Italian). S.S.C. Napoli Ufficiale. 2014 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Mariano ANDUJAR». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  9. «Argentina World Cup 2014 squad». The Telegraph. 2014 թ․ հունիսի 2. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  10. «Andujar se fue de Estudiantes». Infocielo (Spanish). 2017 թ․ հունվարի 28. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Facundo Andújar debutó en Español y tuvo el apoyo de su hermano». El Día (Spanish). 2018 թ․ ապրիլի 8. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանո Անդուխար» հոդվածին։