Jump to content

Մարիա Գարտունգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Գարտունգ
ռուս.՝ Мария Александровна Гартунг
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19 (31), 1832
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 7, 1919(1919-03-07) (86 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Խորհրդային Ռուսաստան
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Պուշկին, մայր՝ Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա
 Maria Aleksandrovna Pushkina Վիքիպահեստում

Մարիա Ալեքսանդրովնա Գարտունգ (ռուս.՝ Мария Александровна Гартунг, մինչ ամուսնությունը՝ Պուշկինա, մայիսի 19 (31), 1832, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 7, 1919(1919-03-07), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), Ալեքսանդր Պուշկինի և Նատալյա Պուշկինայի (ծննդյան ազգանունը՝ Գոնչարովա) ավագ դուստրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ալեքսանդրովնան ծնվել է 1832 թվականի մայիսի 19-ին Պետերբուրգում, Ֆուրշտատի փողոցում, Ալիմովների տանը։

Հունիսի 7-ին աղջկան կնքել են Սերգիևյան վանական համալիրում։ Չափաբերական մատյաի 50-րդ գրառման մեջ գրված է, որ կնքահայրերը եղել են Սերգեյ Լվովիչ Պուշկինը, Նատալյա Իվանովնա Գոնչարովան, Աֆանասի Նիկոլաևիչ Գոնչարովը[1], Եկատերինա Իվանովնան Զագրյաժսկայան[2]։ Անունն ստացել է ի պատիվ Ալեքսանդր Սերգեևիչի տատիկի՝ Մարի Ալեքսեևնա Գաննիբալի։

Ստացել է տնային կրթություն։ Ինը տարեկանում նա ազատ խոսում, գրում և կարդում էր գերմաներեն ու ֆրանսերեն։ Հետագայում Մարիա Ալեքսանդրովնան սովորել է արտոնյալ Եկատերինյան ինստիտուտում[3]։

Ինստիտուտն ավարտելուց հետո 1852 թվականի դեկտեմբերին դարձել է Ալեքսանդր 2-րդ ցարի կնոջ՝ Մարիա Ալեքսանդրովնայի պալատական ազնվական օրիորդը։

1860 թվականի ապրիլին՝ 28 տարեկանում, ամուսնացել է Լեոնիդ Նիկոլաևիչ Գարտունգի հետ (1834-1877), գեներալ-մայոր, որը գլխավորում էր Տուլայի և Մոսկվայի կայսերական ձիաբուծարանները, Ն. Ի. Գարտունգի որդին։ Ամուսինը մահացել է 1877 թվականին։ Նրան հանիրավի մեղադրել են հափշտակության մեջ, և դատարանի որոշմամբ գնդակահարվել է՝ թողնելով գրություն. «Ես ոչինչ չեմ գողացել և ներում եմ իմ թշնամիներին»։ Ամուսնու մահը մեծ հարված հասցրեց Մարիա Ալեքսանդրովնային։ Հարազատներից մեկին ուղղված նամակում գրել է.

Ես գործընթացի հենց սկզբից էլ գիտեի, որ նա անմեղ է այն սարսափների մեջ, որոնցում մեղադրվում էր ամուսինս։ Ես 17 տարի ապրել եմ նրա հետ և գիտեի նրա բոլոր թերությունները. բայց միշտ անկեղծ էր ու ուներ բարի սիրտ։ Մահանալով՝ նա ներեց բոլոր թշնամիներին, բայց ես նրանց չեմ ներել։
- 1877 թվականի հոկտեմբերի 24-ին Մ. Գարտունգ Ի.Ն. և Ե. Ն.Գոնչարովներին ուղղված նամակից։

Նա երեխաներ չի ունեցել։ 1875 թվականին Սոֆյա Ալեքսանդովնայի (ծնյալ՝ Լանսկայա, 1838-1875) մահից հետո, որը Ալեքսանդրի եղբոր առաջին կինն էր, Մարիա Ալեքսանդրովնան օգնեց դաստիարակել որբացած երեխաներին։ Հաճախ նա այցելում էր իր Լանսկայա քույրերին։

Մարիա Ալեքսանդրովնան ակտիվորեն մասնակցել է իր հոր հետ և նրա հիշատակին կապված ամեն ինչին։ 1880 թվականին Մոսկվայում Պուշկինի հուշարձանի բացման ժամանակ նա իր եղբայրների և քույրերի հետ էր։ Հետո նա շատ տարիներ այցելում էր Տվերում Պուշկինի հուշարձանին և ժամերով նստում էր նրա մոտ։ Բանաստեղծ Նիկոլայ Դորիզոն նվիրել է այս տողերը.

Ամբողջ Ռուսաստանում գիտեն միայն նրան,
Նրան,
Միայնակ
Ալեհեր պառավին,
Ինչ մեղմ
Ու ջերմ էին երբեմն

Այս պուշկինյան բրոնզե ձեռքերը։

- Նիկոլայ Դորիզո. «Առաջին սեր Ռուսաստան։ Իմ Պուշկին»[4]

Մինչև 1910 թվականը Մարիա Ալեքսանդրովնան եղել է քաղաքային ընթերցարանի հոգաբարձուհին, որը բացվել էր 1900 թվականի մայիսի 2-ին Մոսկվայում (այժմ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի անվան գրադարան), սակայն ստիպված հրաժարվել է տարիքի ու վատառողջության պատճառով[5]։

1918 թվականին առաջին ժողկոմ Ա․ Վ․ Լունաչարսկին դիմել է՝ Պուշկինի աղջկան նշանակելու թոշակ։ Ծանոթանալով Մարիա Ալեքսանդրովնայի կյանքի պայմաններին՝ «կարիքների աստիճանի որոշման համար» և «հաշվի առնելով Պուշկինի ավանդը ռուս գրականության մեջ»՝ ժողկոմը նրա համար անհատական թոշակ նշանակեց, որը նա չի հասցնում ստանալ։ 1919 թվականի մարտի 7-ին Մոսկվայում Մարիա Ալեքսանդրովնան մահացավ քաղցից։ Թաղվել է Նոր Դոնսկի գերեզմանոցում։

Աննա Կարենինա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Պուշկինա 1852 թվականին

1868 թվականին Տուլայում գեներալ Տուլուբևի տանը Մարիա Ալեքսանդրովնան ծանոթացել է Լև Տոլստոյի հետ, որը նրա արտաքին որոշ հատկանիշներ արտահայտել է «Աննա Կարենինա» վեպում։ Տոլստոյի քենին՝ Տ․ Ա․ Կուզմինսկայան գրել է իր «Իմ կյանքը տանը և Յասնայա Պոլյանայում» գրքում․ «Երբ նրանք Մարիա Ալեքսանդրովնային ներկայացրին Լև Տոլստոյին, նա նստեց նրա մոտ դրված թեյի սեղանի մոտ, նրանց զրույցների մասին չգիտեմ, բայց գիտեմ, որ նա է ծառայել Աննա Կարենինայի կերպարն ստեղծելու համար, ոչ բնավորությամբ, ոչ կյանքով, այլ արտաքինով։ Նա ինքն է խոստովանել դա»[6]։ Լև Տոլստոյի անվան պետական թանգարանի «Աննա Կարենինային» նվիրված բաժնում տեղադրված էր Մ․ Ա․ Գարտունգի դիմանկարը, որը ստեղծվել է 1860 թվականին Ի․ Կ․ Մակրովի կողմից։ Այս դիմանակարը ձեռք է բերվել Մարիա Ալեքսանդրովնայի հին ծանոթ Ե․ Ս․ Մակարենկոյի կողմից։ Այտեղ Մարիա Ալեքսանդրովնան պատկերված էր մարգատյա վզնոցով, որ ժառանգել էր իր մորից, և անյուտայի աչիկների ծաղկեպսակը գլխին։ Վեպում հեղինակը Աննա Կարենինային նկարագրում էր հետևալ կերպ․

Աննան բաց մանուշակագույն չէր հագել․․․ Նրա գլխին՝ բնական սև մազերի մեջ, անյուտայի աչիկների փոքրիկ շղթա կար, ինչպես նաև գոտու սև ժապավենի վրայի սպիտակ ժանյակի վրա։ Նրա սանրվածքը աննկատ էր։ Նկատելի էին միայն նրան զարդարող կարճ գանգուրները՝ մշտապես թափված ծոծրակին։ Նրա հղկված պարանոցին կար մարգարտաշար։
- Լ. Տոլստոյ. «Աննա Կարենինա»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Русаков В. М. Рассказы о потомках А. С. Пушкина. — СПб.: Лениздат,1992. — С. 18—19. — ISBN 5-289-01238-9
  2. Метрическая книга
  3. Русаков В. М. Рассказы о потомках А. С. Пушкина. — СПб.:Лениздат,1992. — С.22
  4. Доризо Н. России первая любовь. Мой Пушкин:Стихотворения, поэмы, проза. — М.,1986. — С.267—268.
  5. Русаков В. М. Рассказы о потомках А. С. Пушкина. — Л.:Лениздат,1992. — С.32.
  6. Февчук Л. П. Портреты и судьбы: Из ленинградской Пушкинианы. — Л.:Лениздат, 1984. — С.135.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Февчук Л. Портреты и судьбы: Из ленинградской Пушкинианы. — 2-е доп. — Ленинград: Лениздат, 1990. — 223 с. — 100 000 экз. — ISBN 5-289-00603-6

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Биография М. А. Пушкиной
  • Б.Б. Давыдов, Н. Н. Шабанова. «М.А. Пушкина и Л.Н. Гартунг» (ռուսերեն). Российский историко-архивоведческий журнал "Вестник архивиста". Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)