Մարետա Քոչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարետա Քոչարյան
Ծնվել էհունվարի 3, 1951(1951-01-03) (73 տարեկան)
ԾննդավայրԱյգեզարդ, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի

Մարետա Գևորգի[1] Քոչարյան (հունվարի 3, 1951(1951-01-03), Այգեզարդ, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարետա Քոչարյանը ծնվել է 1951 թվականին Հայաստանի Արտաշատի շրջանի (այժմ Արարատի մարզի) Այգեզարդ գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և եղել Այգեզարդի կուլտուրայի տան գեղարվեստական մասի ղեկավարը։ Այնուհետև ընդունվել և ավարտել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դրամատիկական ստուդիան, որից հետո աշխատանքի է նշանակվել Գավառի պետական դրամատիկական թատրոնում։ 1976 թվականից աշխատում է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի է[2]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական ստեղծագործության հեղինակ Ներկայացում Դեր
Մոլիեր Տարտյուֆ Դորինա
Ալեքսանդր Շիրվանզադե Պատվի համար Ռոզալիա
Ալեքսանդր Շիրվանզադե Չար ոգի Ջավահիր
Ալեքսանդր Շիրվանզադե Եվգինե Հռիփսիմե Սիրվելյան
Հրանտ Մաթևոսյան Աշնան արև Արուս
Ռ. Կաշաուսկաս Երազանքների տունը Բետի
Լևոն Մութաֆյան Սրճարան Հիշողություն[3] Աստղիկ[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». Elections.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  2. Մարետա Քոչարյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  3. Հատված Լ Մութաֆյանի «Սրճարան Հիշողություն» ներկայացումից
  4. Լևոն Մութաֆյան.Սրճարան. Հիշողություն. դրամա երկու մասից