Մարետա Քոչարյան
Մարետա Քոչարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Այգեզարդ, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Մարետա Գևորգի[1] Քոչարյան (հունվարի 3, 1951, Այգեզարդ, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարետա Քոչարյանը ծնվել է 1951 թվականին Հայաստանի Արտաշատի շրջանի (այժմ Արարատի մարզի) Այգեզարդ գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և եղել Այգեզարդի կուլտուրայի տան գեղարվեստական մասի ղեկավարը։ Այնուհետև ընդունվել և ավարտել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դրամատիկական ստուդիան, որից հետո աշխատանքի է նշանակվել Գավառի պետական դրամատիկական թատրոնում։ 1976 թվականից աշխատում է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի է[2]։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրական ստեղծագործության հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Մոլիեր | Տարտյուֆ | Դորինա |
Ալեքսանդր Շիրվանզադե | Պատվի համար | Ռոզալիա |
Ալեքսանդր Շիրվանզադե | Չար ոգի | Ջավահիր |
Ալեքսանդր Շիրվանզադե | Եվգինե | Հռիփսիմե Սիրվելյան |
Հրանտ Մաթևոսյան | Աշնան արև | Արուս |
Ռ. Կաշաուսկաս | Երազանքների տունը | Բետի |
Լևոն Մութաֆյան | Սրճարան Հիշողություն[3] | Աստղիկ[4] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». Elections.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Մարետա Քոչարյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)
- ↑ Հատված Լ Մութաֆյանի «Սրճարան Հիշողություն» ներկայացումից
- ↑ Լևոն Մութաֆյան.Սրճարան. Հիշողություն. դրամա երկու մասից