Jump to content

Մարգարեթ Փիթ Մորիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարեթ Փիթ Մորիսոն
Ծնվել էդեկտեմբերի 3, 1900(1900-12-03)
ԾննդավայրNorth Perth
Մահացել էդեկտեմբերի 12, 1985(1985-12-12) (85 տարեկան)
Վախճանի վայրNedlands
 Margaret Pitt Morison Վիքիպահեստում
Myola Club Hall, Պերթ (Օգոստոս, 1935)
Adelphi հյուրանոց, Պերթ (3 հուլիսի, 1936) նախագծված Մարգարեթ Փիթ Մորիսոնի կողմից
Emu Brewery, Պերթ (1938)
Lawson Apartments, Պերթ (21 մարտի, 2012)

Մարգարեթ Լիլիան Փիթ Մորիսոն (դեկտեմբերի 3, 1900(1900-12-03), North Perth - դեկտեմբերի 12, 1985(1985-12-12), Nedlands), 20-րդ դարի ավստրալիացի ճարտարապետ։ Նա Արևմտյան Ավստրալիայում առաջին կին ճարտարապետ անդամն էր։ Որպես փորձառու մասնագետ, մանկավարժ և պատմաբան, նա 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում կարևոր ներդրում է կատարել Ավստրալիայի, առավել ակնհայտ՝ Արևմտյան Ավստրալիայի ճարտարապետության մեջ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Ջորջ Փիթ Մորիսոնը, ավստրալիացի հայտնի նկարիչ էր և Արևմտյան Ավստրալիայի արվեստի միության անդամ` ցուցադրվելով 1902-1906 թվականներին[2]։ Մորիսոնը ծնվել է Հյուսիսային Պերթում[3]։

Նա ուսանել է Աղջիկների ավագ դպրոցում և Պերթի ժամանակակից դպրոցում[4]։ 1920 թվականին Մորիսոնը պայմանագիր է կնքել Ջեֆրի Էդվին Սամերհայսի հետ և ավարտել իր ուսուցումը Eales & Cohen ընկերության հետ[5]։ 1924 թվականի հոկտեմբերին նա գրանցվել է որպես Արևմտյան Ավստրալիայի առաջին կին ճարտարապետ[6]։ 1925 թվականի վերջին նա ծնողների հետ ճամփորդել է Մելբուռն, իսկ հաջորդ տարի սկսել է աշխատել Cedric Ballantyne ճարտարապետաշինարարական ընկերության հետ՝ նախքան Մելբուռն քաղաքի ճարտարապետական արվեստանոցում սովորելը[7]։ Այնուհետև նա միացել է Ա. և Կ. Հենդերսոն ֆիրմային։ 1929 թվականին վերադարձել է Պերթ և միացել ճարտարապետական ֆիրմային, որը հիմնադրել է Ֆ. Գ. Բ. Հոքինսը, որտեղ աշխատել է Atlas Assurance Company-ի նախագծման վրա 1930-1931 թվականներին։ 1930-ականների սկզբին Մորիսը միացել է Poster Studios-ին. առևտրային արվեստի բիզնես, որը հիմնադրել է ճարտարապետ Հարոլդ Կրանցը, Ջոն Օլդհեմը և Կոլին Էդնի-Բրաունը[8]։ Այնուհետև նա 1934 թվականին Կրանցի հետ ձեռնամուխ է եղել Կլերմոնտում Myola Club նախագծին[9]։

Հաջորդ տարիների ընթացքում նա աշխատել է հիմնականում Օլդհեմի, Բոասի և Էդնի-Բրաունի համար[10], որտեղ նա արել է Adelphi հյուրանոցի ինտերիերի դետալները, 1936 թվականին` Կարրակատտա ակումբի վերաձևավորումը և 1936-1938 թվականներին` Emu Brewery-ի դետալները[1]։

1930-ականների վերջերին նա ինքն իրեն հաստատել է որպես ճարտարապետական դիզայներ և հիմնել սեփական գործունեությունը Հայմանն (Հայնց) Ջեյկոբսոնի հետ։ Գործունեությունը, սակայն, փակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։

1942 թվականին աշխատել է կառավարության դեպարտամենտում՝ որպես ծպտված սպա։ Այնուհետև նա տեղափոխվել է Մելբուռն և աշխատել ճարտարապետ Հ. Վիվիան Թեյլորի հետ, 1948 թվականին վերադառնալով Պերթ, որտեղ Մորիսոնը ուսուցանել է Հին Պերթի Տեխնիկական դպրոցի ճարտարապետական դասընթացը մինչև 1962 թվականը[11]։

1953 թվականին Արևմտյան Ավստրալիայի նահանգային ընտրություններում Փիթ Մորիսոնը առաջադրվեց որպես Ավստրալիայի աշխատանքային կուսակցության թեկնածու՝ Նեդլենդսի օրենսդրական ժողովում տեղի համար։ Թեև նա չընտրվեց, սակայն ճանապարհ հարթեց Չարլզ Կուրտի համար[12][13]։

1967 թվականին նա սկսեց աշխատել Պերթ քաղաքի քաղաքաշինության բաժնում՝ որպես գիտաշխատողի օգնական՝ շարունակելով մինչև 1971 թվականը։ 1971 թվականին աշխատել է Արևմտյան Ավստրալիայի համալսարանի ճարտարապետության և գեղարվեստի դպրոցում՝ որպես գիտաշխատող, որտեղ նա մնաց մինչև իր մահը` 1985 թվականը[1]։

1979 թվականին նա դարձել է Ճարտարապետների Թագավորական ավստրալիական ինստիտուտի անդամ։ Նույն թվականին համահեղինակ Ջոն Ուայթի հետ նա հրապարակեց 19-րդ և 20-րդ դարերի Արևմտյան Ավստրալիայի ճարտարապետության համապարփակ ուսումնասիրությունը ներկայացնող «Արևմտյան քաղաքներ և շինություններ» գիրքը[14]։

Մահ և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթ Մորիսոնը մահացել է Նեդլենդսում 1985 թվականի դեկտեմբերի 12-ին[1]։

Արևմտյան Ավստրալիայի համալսարանը բնապահպանական դիզայնի ակնառու ուսանողներին պարգևատրում է Մարգարիտ Փիթ Մորիսոնի հիշատակի մրցանակով[15]։

Ավստրալիայի ճարտարապետական ինստիտուտի Արևմտյան Ավստրալիայի մասնաճյուղը սահմանել է Մարգարետ Փիթ Մորիսոնի ժառանգության համար ամենամյա մրցանակը[16]։

Նշանավոր ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթ շինությունների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին Մորիսոնը նվաճեց Ավստրալիայի թագավորական ինստիտուտի կողմից անցկացվող Արևմտյան Ավստրալիայի մրցանակաբաշխության 2500 ֆունտ առաջին մրցանակը[1][14][17]։

Ատլաս ապահովագրական ընկերության գրասենյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա աշխատել է Ֆ.Գ.Բ. Հոքինսի հետ՝ 1930 թվականին Պերթ-ի այս շենքի վրա կատարելով երկրորդական դետալավորում և փաստաթղթային աշխատանք[1]։

Լոուսոնի շենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին Մորիսոնը Հարոլդ Բոասի հետ աշխատել է Լոուսոնի շենքի նախագծի վրա[1]։

Ադելֆի հյուրանոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին Մորիսոնը Հարոլդ Կրանցի հետ աշխատել է հյուրանոցի նախագծման վրա։ Մորիսոնը հիմնականում տևական ժամանակ աշխատել է ինտերիերի դետալավորումն ավարտելու վրա[1]։

Մարգինատայի բնակարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին Մորիսոնն աշխատել է Ջեյկոբսոնի հետ բնակարանների նախագծման վրա[1]։

Ռյուս նստավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին Մորիսոնն աշխատել է Ջեյկոբսոնի հետ բնակարանների նախագծման վրա[14]։

Պակենհեմ նստավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս փոքրիկ նախագիծն ավարտվեց, երբ նա 1954 թվականին Քելլերբերինում առաջին տարին սովորում էր Հին Պերթի Տեխնիկական դպրոցում[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Goad and Willis (2012 թ․ հունվար). The Encyclopaedia of Australian Architecture. Cambridge University Press. էջ 544.
  2. Chapman, Barbara (1979). The Colonial Eye: A topographical and artistic record of the life and landscape of Western Australia 1798-1914. Perth: Art Gallery of Western Australia. էջ 103.
  3. Taylor, Dr. John J. «Margaret Pitt Morison» (PDF). Australian Institute of Architects. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 1-ին.
  4. «Personalities Among Women». The Daily News. Perth: National Library of Australia. 1935 թ․ հոկտեմբերի 25. էջ 11 Edition: Late City. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  5. «Personal». The West Australian. Perth: National Library of Australia. 1924 թ․ հոկտեմբերի 24. էջ 8. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  6. «Our First Lady Architect». The Sunday Times (Western Australia). Perth: National Library of Australia. 1924 թ․ հոկտեմբերի 26. էջ 8. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին. {{cite news}}: Text "Sunday Times" ignored (օգնություն)
  7. «The Study of Architecture». The West Australian. Perth: National Library of Australia. 1929 թ․ մայիսի 17. էջ 6. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  8. «Oout-Of-The-Ruck Jobs for Wowmen». The Daily News. Perth: National Library of Australia. 1933 թ․ ապրիլի 21. էջ 6 Edition: Late City. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  9. «The Myola Club». The Sunday Times. Perth: National Library of Australia. 1935 թ․ մայիսի 5. էջ 1 Section: Second Section. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  10. «Personalities Among Women». The Daily News. Perth: National Library of Australia. 1935 թ․ հոկտեմբերի 25. էջ 11 Edition: Late City. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  11. Matthews, Leonie (2009 թ․ մարտ). «My Brilliant Career» (PDF). The Architect. The Australian Institute of Architects WA Chapter: 15–17. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  12. «Labour has a candidate for Nedlands». The West Australian. 1953 թ․ հունվարի 24. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  13. «W.A. electors eject the government from office». The West Australian. 1953 թ․ փետրվարի 16. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Willis and Hanna (2001). Women Architects in Australia, 1900-1950. Red Hill, A.C.T: Royal Australian Institute of Architects. էջ 26.
  15. «Margaret Pitt-Morison Memorial Prize [F1571]». University of Western Australia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  16. «WA Chapter Awards and Date Listing» (PDF). AIA(WA). 2014. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  17. «Our Architecture». The West Australian. Perth: National Library of Australia. 1931 թ․ ապրիլի 2. էջ 14. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարեթ Փիթ Մորիսոն» հոդվածին։