Մարգարեթ Փիթ Մորիսոն
Մարգարեթ Փիթ Մորիսոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1900 |
Ծննդավայր | North Perth |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1985 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Nedlands |
![]() |




Մարգարեթ Լիլիան Փիթ Մորիսոն (դեկտեմբերի 3, 1900, North Perth - դեկտեմբերի 12, 1985, Nedlands), 20-րդ դարի ավստրալիացի ճարտարապետ։ Նա Արևմտյան Ավստրալիայում առաջին կին ճարտարապետ անդամն էր։ Որպես փորձառու մասնագետ, մանկավարժ և պատմաբան, նա 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում կարևոր ներդրում է կատարել Ավստրալիայի, առավել ակնհայտ՝ Արևմտյան Ավստրալիայի ճարտարապետության մեջ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրը՝ Ջորջ Փիթ Մորիսոնը, ավստրալիացի հայտնի նկարիչ էր և Արևմտյան Ավստրալիայի արվեստի միության անդամ` ցուցադրվելով 1902-1906 թվականներին[2]։ Մորիսոնը ծնվել է Հյուսիսային Պերթում[3]։
Նա ուսանել է Աղջիկների ավագ դպրոցում և Պերթի ժամանակակից դպրոցում[4]։ 1920 թվականին Մորիսոնը պայմանագիր է կնքել Ջեֆրի Էդվին Սամերհայսի հետ և ավարտել իր ուսուցումը Eales & Cohen ընկերության հետ[5]։ 1924 թվականի հոկտեմբերին նա գրանցվել է որպես Արևմտյան Ավստրալիայի առաջին կին ճարտարապետ[6]։ 1925 թվականի վերջին նա ծնողների հետ ճամփորդել է Մելբուռն, իսկ հաջորդ տարի սկսել է աշխատել Cedric Ballantyne ճարտարապետաշինարարական ընկերության հետ՝ նախքան Մելբուռն քաղաքի ճարտարապետական արվեստանոցում սովորելը[7]։ Այնուհետև նա միացել է Ա. և Կ. Հենդերսոն ֆիրմային։ 1929 թվականին վերադարձել է Պերթ և միացել ճարտարապետական ֆիրմային, որը հիմնադրել է Ֆ. Գ. Բ. Հոքինսը, որտեղ աշխատել է Atlas Assurance Company-ի նախագծման վրա 1930-1931 թվականներին։ 1930-ականների սկզբին Մորիսը միացել է Poster Studios-ին. առևտրային արվեստի բիզնես, որը հիմնադրել է ճարտարապետ Հարոլդ Կրանցը, Ջոն Օլդհեմը և Կոլին Էդնի-Բրաունը[8]։ Այնուհետև նա 1934 թվականին Կրանցի հետ ձեռնամուխ է եղել Կլերմոնտում Myola Club նախագծին[9]։
Հաջորդ տարիների ընթացքում նա աշխատել է հիմնականում Օլդհեմի, Բոասի և Էդնի-Բրաունի համար[10], որտեղ նա արել է Adelphi հյուրանոցի ինտերիերի դետալները, 1936 թվականին` Կարրակատտա ակումբի վերաձևավորումը և 1936-1938 թվականներին` Emu Brewery-ի դետալները[1]։
1930-ականների վերջերին նա ինքն իրեն հաստատել է որպես ճարտարապետական դիզայներ և հիմնել սեփական գործունեությունը Հայմանն (Հայնց) Ջեյկոբսոնի հետ։ Գործունեությունը, սակայն, փակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։
1942 թվականին աշխատել է կառավարության դեպարտամենտում՝ որպես ծպտված սպա։ Այնուհետև նա տեղափոխվել է Մելբուռն և աշխատել ճարտարապետ Հ. Վիվիան Թեյլորի հետ, 1948 թվականին վերադառնալով Պերթ, որտեղ Մորիսոնը ուսուցանել է Հին Պերթի Տեխնիկական դպրոցի ճարտարապետական դասընթացը մինչև 1962 թվականը[11]։
1953 թվականին Արևմտյան Ավստրալիայի նահանգային ընտրություններում Փիթ Մորիսոնը առաջադրվեց որպես Ավստրալիայի աշխատանքային կուսակցության թեկնածու՝ Նեդլենդսի օրենսդրական ժողովում տեղի համար։ Թեև նա չընտրվեց, սակայն ճանապարհ հարթեց Չարլզ Կուրտի համար[12][13]։
1967 թվականին նա սկսեց աշխատել Պերթ քաղաքի քաղաքաշինության բաժնում՝ որպես գիտաշխատողի օգնական՝ շարունակելով մինչև 1971 թվականը։ 1971 թվականին աշխատել է Արևմտյան Ավստրալիայի համալսարանի ճարտարապետության և գեղարվեստի դպրոցում՝ որպես գիտաշխատող, որտեղ նա մնաց մինչև իր մահը` 1985 թվականը[1]։
1979 թվականին նա դարձել է Ճարտարապետների Թագավորական ավստրալիական ինստիտուտի անդամ։ Նույն թվականին համահեղինակ Ջոն Ուայթի հետ նա հրապարակեց 19-րդ և 20-րդ դարերի Արևմտյան Ավստրալիայի ճարտարապետության համապարփակ ուսումնասիրությունը ներկայացնող «Արևմտյան քաղաքներ և շինություններ» գիրքը[14]։
Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փիթ Մորիսոնը մահացել է Նեդլենդսում 1985 թվականի դեկտեմբերի 12-ին[1]։
Արևմտյան Ավստրալիայի համալսարանը բնապահպանական դիզայնի ակնառու ուսանողներին պարգևատրում է Մարգարիտ Փիթ Մորիսոնի հիշատակի մրցանակով[15]։
Ավստրալիայի ճարտարապետական ինստիտուտի Արևմտյան Ավստրալիայի մասնաճյուղը սահմանել է Մարգարետ Փիթ Մորիսոնի ժառանգության համար ամենամյա մրցանակը[16]։
Նշանավոր ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցույթ շինությունների համար[խմբագրել | խմբագրել կոդը]
1933 թվականին Մորիսոնը նվաճեց Ավստրալիայի թագավորական ինստիտուտի կողմից անցկացվող Արևմտյան Ավստրալիայի մրցանակաբաշխության 2500 ֆունտ առաջին մրցանակը[1][14][17]։
Ատլաս ապահովագրական ընկերության գրասենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա աշխատել է Ֆ.Գ.Բ. Հոքինսի հետ՝ 1930 թվականին Պերթ-ի այս շենքի վրա կատարելով երկրորդական դետալավորում և փաստաթղթային աշխատանք[1]։
Լոուսոնի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]
1936 թվականին Մորիսոնը Հարոլդ Բոասի հետ աշխատել է Լոուսոնի շենքի նախագծի վրա[1]։
Ադելֆի հյուրանոց[խմբագրել | խմբագրել կոդը]
1936 թվականին Մորիսոնը Հարոլդ Կրանցի հետ աշխատել է հյուրանոցի նախագծման վրա։ Մորիսոնը հիմնականում տևական ժամանակ աշխատել է ինտերիերի դետալավորումն ավարտելու վրա[1]։
Մարգինատայի բնակարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1940 թվականին Մորիսոնն աշխատել է Ջեյկոբսոնի հետ բնակարանների նախագծման վրա[1]։
Ռյուս նստավայր[խմբագրել | խմբագրել կոդը]
1941 թվականին Մորիսոնն աշխատել է Ջեյկոբսոնի հետ բնակարանների նախագծման վրա[14]։
Պակենհեմ նստավայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս փոքրիկ նախագիծն ավարտվեց, երբ նա 1954 թվականին Քելլերբերինում առաջին տարին սովորում էր Հին Պերթի Տեխնիկական դպրոցում[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Goad and Willis (January 2012)։ The Encyclopaedia of Australian Architecture։ Cambridge University Press։ էջ 544
- ↑ Chapman Barbara (1979)։ The Colonial Eye: A topographical and artistic record of the life and landscape of Western Australia 1798-1914։ Perth: Art Gallery of Western Australia։ էջ 103
- ↑ Taylor Dr. John J.։ «Margaret Pitt Morison»։ Australian Institute of Architects։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է մայիսի 1, 2014
- ↑ «Personalities Among Women.»։ The Daily News (Perth: National Library of Australia)։ հոկտեմբերի 25, 1935։ էջ 11 Edition: Late City։ Վերցված է մայիսի 20, 2014
- ↑ «Personal»։ The West Australian (Perth: National Library of Australia)։ հոկտեմբերի 24, 1924։ էջ 8։ Վերցված է մայիսի 20, 2014
- ↑ «Our First Lady Architect»։ The Sunday Times (Western Australia) (Perth: National Library of Australia)։ հոկտեմբերի 26, 1924։ էջ 8։ Վերցված է մայիսի 20, 2014
- ↑ «The Study of Architecture»։ The West Australian (Perth: National Library of Australia)։ մայիսի 17, 1929։ էջ 6։ Վերցված է մայիսի 21, 2014
- ↑ «Oout-Of-The-Ruck Jobs for Wowmen»։ The Daily News (Perth: National Library of Australia)։ ապրիլի 21, 1933։ էջ 6 Edition: Late City։ Վերցված է մայիսի 21, 2014
- ↑ «The Myola Club»։ The Sunday Times (Perth: National Library of Australia)։ մայիսի 5, 1935։ էջ 1 Section: Second Section։ Վերցված է մայիսի 21, 2014
- ↑ «Personalities Among Women»։ The Daily News (Perth: National Library of Australia)։ հոկտեմբերի 25, 1935։ էջ 11 Edition: Late City։ Վերցված է մայիսի 21, 2014
- ↑ Matthews, Leonie (March 2009)։ «My Brilliant Career»։ The Architect (The Australian Institute of Architects WA Chapter): 15–17։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-05-ին։ Վերցված է 2019-03-11
- ↑ «Labour has a candidate for Nedlands»։ The West Australian։ հունվարի 24, 1953։ Վերցված է մայիսի 20, 2014
- ↑ «W.A. electors eject the government from office»։ The West Australian։ փետրվարի 16, 1953։ Վերցված է մայիսի 20, 2014
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Willis and Hanna (2001)։ Women Architects in Australia, 1900-1950։ Red Hill, A.C.T: Royal Australian Institute of Architects։ էջ 26
- ↑ «Margaret Pitt-Morison Memorial Prize [F1571]»։ University of Western Australia։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-20-ին։ Վերցված է մայիսի 20, 2014
- ↑ «WA Chapter Awards and Date Listing»։ AIA(WA)։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-21-ին։ Վերցված է մայիսի 21, 2014
- ↑ «Our Architecture»։ The West Australian (Perth: National Library of Australia)։ ապրիլի 2, 1931։ էջ 14։ Վերցված է մայիսի 21, 2014
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pitt Morison, Margaret (ed), White, John Graham (ed) (1979)։ Western Towns and Buildings։ Nedlands: UWA Press։ ISBN 0-85564-156-8
Լրացուցիչ ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Biographical cuttings on Margaret Pitt-Morison, architect։ 1985։ Վերցված է մայիսի 21, 2014
- Oldham, John, Fleming, Jane (1981)։ Interview with John Oldham and Margaret Pitt Morison։ Վերցված է մայիսի 21, 2014
- Pitt Morison, Margaret, Coll, Stuart (1981)։ Interview with Margaret Pitt Morison։ Վերցված է մայիսի 21, 2014