Մարատ Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարատ Դանիելյան
մարտի 6, 1984(1984-03-06) - ապրիլի 21, 2015(2015-04-21) (31 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԹալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան
Ծառայության տարիներ2015-2016
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016)
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Պարգևներ
Մարտական ծառայության մեդալ

Մարատ Դանիելյան (մարտի 6, 1984(1984-03-06), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 2015(2015-04-21), Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան), ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարատ Ռաֆայելի Դանիելյանը ծնվել է 1984 թվականի մարտի 6-ին, Արցախի մայրաքաղաք՝ Ստեփանակերտ քաղաքում։ 1991-2002 թվականներին սովորել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2002-2004 թվականներին ծառայել է ԼՂՀ-ի ՊԲ-ում։ 2006 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի Ֆիզկուլտուրայի բաժինը։ 2014 թվականից աշխատել է ԼՂՀ տուրիզմի վարչության պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության ոչ առևտրային կազմակերպությունում, որպես տնտեսվար։ 2015 թվականի հունիսի 17–ից զբաղեցրել է «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի վարիչի պաշտոնը։ Մարտական դիրքերը ամուր պահելու նպատակով ԼՂՀ նախագահի հրամանագրով Մարատ Դանիելյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[1]։

Մարտական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 21-ին Թալիշում ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսում սահմանագծում։ Ադրբեջանի ձեռնարկված նախահարձակ գործողության հետևանքով Մարատ Դանիելյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել թիկունքից[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 22-ին ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 23-ին, ժամը 13:00-ին Շուշիի՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]