Մատթէոս Ծարեցի տպարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մատթէոս Ծարեցի» տպարան, հիմնադրվել է 1660 թվականին Ամստերդամում` Մատթէոս Ծարեցու կողմից։ Կաթողիկոս Հակոբ Ջուղայեցի հանձնարարությամբ, Մատթէոս Ծարեցին 1656 թվականին Էջմիածնից ուղևորվում է Արևմտյան Եվրոպա` գաղութահայության նյութական օժանդակությամբ այնտեղ հայկական տպարան հիմնելու` հայերեն «Աստվածաշունչը» և այլ գրքեր տպելու մտադրությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատթէոս Ծարեցու պատվերով տպարանի տառերը պատրաստել է ամբողջ Եվրոպայում իրենց տպագրություններով հռչակ հանած տպագրիչ-հրատարակիչ Էլզեվիր եղբայրների փորագրիչը` Խրիստոֆել վան Դեյկը։ Սակայն Ծարեցուն վիճակված չէր տեսնելու դժվարությամբ ստեղծած իր տպարանի պտուղները։ 1661 թվականին նա վախճանվում է և նրա սկսած գործը շարունակում են ուրիշները։ Այս տպարանում աշխատել ու գործել է որպես կենտրոնական դեմք Ոսկան Երևանցին։

Տպագրված աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպարանում տպագրված «Աստվածաշնչի» բարձրորակ տպագրությունը արժանացել է ֆրանսիական Լյուդովիկոս XIV թագավորի հատուկ ուշադրությանն ու հավանությանը (1666)։

Այստեղ է տպագրվել՝