Մասրենի ադրբեջանական
Արտաքին տեսք
Թեղի մարատերև | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Rosa azerbaidschanica
|
Մասրենի ադրբեջանական (լատին․՝ Rosa azerbaidschanica), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցածրաաճ, տերևաթափ փոքր թուփ է՝ 0,2-0,5 մ բարձրությամբ։ Փշերն ուղիղ են, անհավասարաչափ հաստությամբ։ Տերևիկները 5-7 հատ են, երկու կողմից էլ ծածկված խիտ գեղձիկներով, կլորավուն են կամ կլոր հակառակ ձվաձև։ Տերևակիցները գեղձաթարթիչաեզր են։ Բաժակաթերթիկները հիմքում մսալի են, ամբողջական, երբեմն՝ փետրաձև, կազմված 1-3 մասերից, գեղձապատ և կարճ խոզանապատ։ Չեն թափվում, պտուղների վրա դեպի վեր են ցցված։ Հիպանթիումը մերկ է և հարթ, հասուն վիճակում կարմիր, գնդաձև, կարճ, մազմզուկապատ ոտիկներով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում։ Մեր հանրապետությունում հանդիպում է Մեղրու շրջանում, միջին և վերին լեռնային գոտիներում, ժայռոտ վայրերում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 402։