Մասրենի ադրբեջանական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեղի մարատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մասրենի
Տեսակ Մասրենի ադրբեջանական
Լատիներեն անվանում
Rosa azerbaidschanica


Մասրենի ադրբեջանական (լատին․՝  Rosa azerbaidschanica), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցածրաաճ, տերևաթափ փոքր թուփ է՝ 0,2-0,5 մ բարձրությամբ։ Փշերն ուղիղ են, անհավասարաչափ հաստությամբ։ Տերևիկները 5-7 հատ են, երկու կողմից էլ ծածկված խիտ գեղձիկներով, կլորավուն են կամ կլոր հակառակ ձվաձև։ Տերևակիցները գեղձաթարթիչաեզր են։ Բաժակաթերթիկները հիմքում մսալի են, ամբողջական, երբեմն՝ փետրաձև, կազմված 1-3 մասերից, գեղձապատ և կարճ խոզանապատ։ Չեն թափվում, պտուղների վրա դեպի վեր են ցցված։ Հիպանթիումը մերկ է և հարթ, հասուն վիճակում կարմիր, գնդաձև, կարճ, մազմզուկապատ ոտիկներով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում։ Մեր հանրապետությունում հանդիպում է Մեղրու շրջանում, միջին և վերին լեռնային գոտիներում, ժայռոտ վայրերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 402։