Մասրենի Սախոկայի
Արտաքին տեսք
Մասրենի սախոկայի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Վարդայիններ (Rosoideae) |
Ցեղ | Վարդենի (Rosa) |
Տեսակ | Մասրենի սախոկայի (R. sachokiana) |
Միջազգային անվանում | |
Rosa sachokiana |
Մասրենի Սախոկայի (լատին․՝ Rosa sachokiana), վարդածաղկավորների ընտանիքի, վարդազգիներ ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցածրաաճ, տերևաթափ թուփ է՝ 0,6-0,8 մ բարձրությամբ։ Փշերն ամուր են, ուղիղ։ Տերևները 5 հատ են (հազվադեպ 7), համարյա մերկ։ Ծաղիկները բաց վարդագույն են։ Բաժակաթերթիկները մեջքի կողմում գեղձապատ են, եզրերը մազմզուկապատ։ Հասունացած հիպանթիումը խոշոր է, ձվաձև, գեղձիկապատ կոթունով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում։ Մեր հանրապետությունում հանդիպում է Ջանգեզուրում, միջին լեռնային գոտում, չոր լանջերում, թփուտներում։ Արժեքավոր պատվաստակալ է[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 406։
|