Մաստորավա
Մաստորավա էրզ.՝ Масторава | |
---|---|
Հեղինակ | Aleksandr Sharonov? |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Մասն է | Mordvin mythology? |
Բնօրինակ լեզու | էրզյաներեն |
Հրատարակման տարեթիվ | 1994 |
Մաստորավա, մորդվաների, էրզյաների, մոկշաների հերոսական դյուցազնավեպը (էպոսը), որ ժողովրդական ասքերի հիման վրա մշակել ու հրատարակել են Ալեքսանդր Շարոնովը և ուրիշներ[1]։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էպոսում համակարգված ներկայացվել են մորդվաների ստեղծած առասպելները տիեզերքի արարման, երկնային ու երկրային պանթեոնի (հեթանո) աստվածությունների, դիցերի), հերոս նախնիների մասին։ Տեղ են գտել նաև հին երգեր ու հեքիաթներ, ծիսական պոեզիայի նմուշներ, առածներ ու ասացվածքներ։ Գլխավոր հերոսներն են աշխարհի արարիչ Ինեշքիփազը, նրա կինն ու գեղեցկության աստվածուհին՝ Անժը, Ինեշքիփազի հակադրությունը՝ դև Իդեևին, որոտի ու անձրևի աստվածություն Փուրյինեփազը, երկրի դիցուհի Մաստորավան, մորդվինական ժողովրդին մարմնավորող Կուդեյը, մոկշան իշխանուհի և հանդուգն ռազմիկ Սամանկան, որն օգնում է Իվան Ահեղին՝ նվաճելու Կազանը։ Էպոսում ցայտուն ու տպավորիչ ներկայացված են ժողովրդի հավաքական կերպարն ու նրա կենսակերպը։
Դյուցազնավեպը բաղկացած է հինգ մասից («Աստվածների դար», «Հին դար», «Տյուշտյանի դար», «Վորոգների դար», «Նոր դար») և 18 ասքերից, որոնցում պատկերավոր կերպով արտացոլվել են էրզյա և մոկշա ժողովուրդների նյութական ու հոգևոր մշակույթը, փիլիսոփայական հայացքները, բնական ու հասարակական երևույթների մասին պատկերացումները, հասարակական-քաղաքական պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև տասնվեցերորդ դարի կեսերը, երբ էրզյաների ու մոկշաների հողերը վերջնականապես մաս դարձան մոսկովյան պետության[2]։
Էպոսը թարգմանվել ու քանիցս հրատարակվել է ռուսերեն, նրա վերաբերյալ գրվել են հարյուրավոր դրական գրախոսականներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- А. М. Шаронов, «Масторава», 1994 ие.
- Иван Гурьянов, «Сятко» журналось, даволковонь 2006 ие.