Մասնակից:Թրվանց Արա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիլաքյան եղբայրներ Հովհաննես Թաթուլի Դիլաքյան, Գագիկ Թաթուլի Դիլաքյան, նյույորքաբնակ հայազգի նկարիչներ, մուլտիպլիկատորներ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Թաթուլ Դիլաքյանի որդիները[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլաքյան եղբայրները ծնվել են Երևանում, Հովիկը՝ 1950 թվականին, իսկ Գագիկը՝ 1951 թվականին[2]։

Դիլաքյան եղբայրների աշխատանքներից մեկը, որը ստեղծվել է 1976 թվականին, «Գտնված երազ» մանկական անիմացիոն ֆիլմն է, որը ցուցադրվում է մինչ օրս։ Ֆիլմի սցենարի հեղինակը հանդիսանում է նրանց քույրը։ Մինչ «Գտնված երազ» մուլտֆիլմի ստեղծմանը եղբայրները «Հայֆիլմում» մասնակցել են Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առակների մոտիվներով նկարահանված «Աղվեսագիրք» մուլտֆիլմի ստեղծմանը․ Հովհաննեսը եղել է մուլտֆիլմի բեմադրող նկարիչը[3]։

Հայաստանի անկախացումից տարիներ առաջ արվեստագետ եղբայրները տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ և շարունակել իրենց համատեղ աշխատանքը։ Նրանք Հարլեմում ունեցել են ստուդիա[4], հանդիսանում են այն հազվագյուտ նկարիչներից, որոնք ստեղծագործում են միասին և լրացնում մեկը մյուսին։

2002-2012 թվականներին եղբայրները ներկայացրել են «Art-boxes» նկարների շարքը, որը նվիրված է եղել համաշխարհային հայտնի նկարիչներին[5]։ 2000-ական թվականներին Դիլաքյանների ստեղծած «Քրոսթաուն» շարքի նկարները ցուցադրվել են Նյու Յորքի Սուրբ Հովհաննես Աստվածաբանի տաճարում։ Նկարիչների ստեղծած «ԱրաԱրտ» շարքում ներկայացված են Արարատ լեռը[2]։

Դիլաքյանները պարբերաբար այցելում են Հայաստան և ներկայացնում իրենց աշխատանքները[6][7]։

Կորոնավիրուսի շրջանի նկարիչների ստեղծած նկարների շարքը նվիրված է Երևանի արձաններին։ Դիլաքյան եղբայրները 44-օրյա պատերազմ օրերին ներկայացրել են Արցախի հայտնի Մե՛նք ենք մեր սարերը կոթողի նկարազարդված տարբեր օրինակներ[8][9]։ Այդ առիթով 2022 թվականին Երևանում բացվել է ցուցահանդես, որտեղ եղբայրները ներկայացրել են իրենց աշխատանքները[10][11][12]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գտնված երազ»[13]
  • «Հորս արև, մորս արև»[14]
  • Թու-թու-թու[15]

Լուսանկարների շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քրոսթաուն»
  • «Art-boxes»
  • «ԱրաԱրտ»
  • «Գտնված երազ»
  • «ARTsakh»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Meeting with the creators of “Found Dream”
  2. 2,0 2,1 «ժամանակ». www.jamanak.com. Վերցված է 2024-03-25-ին.
  3. Աղվեսագիրք
  4. Բալկոնում Դիլաքյան եղբայրներն են
  5. Tatik and Papik’s Second Life: an interview with the Dilakian Brothers
  6. «98 տարեկան մի մարդ ասաց՝ մանկությանս մուլտֆիլմն է. հարցազրույց «Գտնված երազ»-ի հեղինակների հետ (ֆոտո)». news.am. 2024-03-25. Վերցված է 2024-03-25-ին.
  7. Մուլտիպլիկատոր Դիլաքյան եղբայրները Հայաստանում են
  8. Mediamax. ««Դեդոյի եւ Բաբոյի դիմագծերն անհնար է շփոթել, այդ իսկ պատճառով շատ ֆոտոգենիկ էին նկարներում». Դիլաքյան եղբայրներ». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2024-03-25-ին.
  9. ՆՅՈՒ ՅՈՐՔՅԱՆ ՄԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՑԵ, ՈՐՏԵՂ ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆԿԱՐՆԵՐ ԵՆ ԾՆՎՈՒՄ:
  10. «Տատիկն ու Պապիկը՝ Արցախի տանը․ Դիլաքյան եղբայրների հայտնի շարքը ցուցադրվում է Երևանում». armenpress.am. Վերցված է 2024-03-25-ին.
  11. «Հայրենի Կեանք – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)». www.aztagdaily.com. Վերցված է 2024-03-25-ին.
  12. Бабушка и дедушка в доме Арцаха։ знаменитая серия братьев Дилакян представлена ​​в Ереване
  13. «Գտնված երազ թղթե տիկնիկներ». books.am. Վերցված է 2024-03-25-ին.
  14. «ՀՈՐՍ ԱՐԵՎ, ՄՈՐՍ ԱՐԵՎ». Goodreads (անգլերեն). Վերցված է 2024-03-25-ին.
  15. ԹՈՒ-ԹՈՒ-ԹՈՒ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]