Մասնակից:Voskanyan/Արտյուշա Աղասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Voskanyan/Արտյուշա Աղասյան

Արտյուշա Աղասյան (1 հունվարի, 1948, Քոլատակ, Մարտակերտի շրջան - 16 սեպտեմբերի, 1992, Ղազանչի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյուշա Աղասյանը ծնվել է 1948 թվական հունվարի 1-ին Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակի ռազմածովային նավատորմում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել ՀՀ Հրազդան քաղաքում։ Աշխատել է ՀԷկ-ում որպես բանվոր։ 1991-ին վերադարձել է հայրենի գյուղ և կամավորագրվել ինքնապաշտպանական ջոկատում։ Մասնակցել է պաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է 1992 թվականի սեպտեմբերի 16-ին Ղազանչի գյուղի համար մղված մարտում, արկի պայթյունից։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ