Մասնակից:Mar.shahverd/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլիզա Կրինից (գերմ.՝ Elise Krinitz, երբեմն հիշատակվել է որպես Էմմա, Կամիլ Սելդենի կեղծանունը, ֆր.՝ Camille Selden, ), գերմանական ծագմամբ ֆրանսիացի գրող և բանաստեղծ Հայնրիխ Հայնեի պլատոնական սիրեցյալը, որը քնքշությամբ դիմել է նրան որպես Մուշկ (ֆր.՝ Mouche):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզա Կրինիցի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի կեղծանուններին և խաբեություններին հակվածության պատճառով: Ըստ որոշ տվյալների՝ ծնվել է ջուլհակի ընտանիքում և ծննդյան ժամանակ ստացել է Յոհաննա Քրիստիանա Մյուլեր անունը (գերմ.՝ Johanna Christiana Müller): Նրա մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ, իսկ ինքը Փարիզում մեծացել է գերմանուհի խորթ մոր հետ: Հետագայում ապրել է Ֆրանսիայի մայրաքաղաքում, բայց դեռ մանկուց հաճախ է եղել Սաքսոնիայում, որտեղից էլ նրա խորթ մայրն էր: Եղել է կոմպոզիտոր, դաշնակահար և լրագրող, ունեցել է բազմաթիվ նշանավոր մարդկանց հետ շփումներ: Վաղ տարիքում նա ծանոթացել է Ալֆրեդ Մեյսների (1822-1885) հետ, որը ազդեցություն է ունեցել նրա գրական և բանաստեղծական զարգացման վրա: Նրա հայրը որոշ ժամանակ թողել է ընտանիքը՝ արտագաղթելով Ամերիկա, սակայն այնտեղից եկել է սնանկացած և մահացել է 1862 թվականին: 1850-1853 թվականներին նա իբր ամուսնակցել է մի հարուստ ֆրանսիացու հետ, որի հետ ապրել է Մեծ Բրիտանիայում, կարծես թե վատնել է իր ողջ ունեցվածքը և նույնիսկ մի որոշ ժամանակ նրան բռնի ուժով տարել են հոգեբուժարան: Այնուհետև վերադաձել է Փարիզ և աշխատել գերմաներենից ֆրանսերեն և հակառակը թարգմանություններով:

Նրա հանդիպումը Հայնե հետ տեղի է ունեցել 1855 թվականի հունիսի 19-ին, անբուժելի հիվանդ բանաստեղծի մահից հինգ օր առաջ, նրա փարիզյան բնակարանում, իսկ մինչ այդ նրանք ծանոթ էին միայն նամակագրությամբ, թեև նրանց հանդիպման տարբեր վարկածներ են եղել: Հայնեի կյանքի վերջին օրերը ջերմացել են «մուշկի» հանդեպ նրա մեջ հանկարծակի բռնկված սիրով, որը նրան ծառայում էր որպես դասախոս, նրան հանձնարարել էր նաև սրբագրել իր բոլոր աշխատանքները:

Իր ստեղծագործությունները նա տպագրել է 1858 թվականից: Նրա պատանեկության բելետրիստական ստեղծագործությունները գնահատվելեն որպես միջակ, սակայն ավելի ուշ էտյուտներից մի քանիսը, այդ թվում՝ «Portraist de Femmes» (Կանանց դիմանկարներ), Ֆրանսիայում հայտնի են եղել միչև 20-րդ դարի սկիզբը: 1880-ական թվականներին գիրք է հրատարակել՝ «Les dermiers jours de Heine» (Հայնեի վերջին օրերը) վերնագրով, որում ասում է, որ Հայնեի հետ ծանոթության տարում նա 22 տարեկան է եղել: Մուշկի և «Նաբուգոդոնոսոր 2-րդ»-ի և «Լոտոսի ծաղկի» երկրպագուի հարաբերությունները, ինչպես կատակով իրեն անվանում էր Հայնեն, մի շարք բանաստեղծություններ են տվել գերմանական գրականությանը:

1882 թվականից ապրել է Ռուանում, որտեղ դասավանդել է գերմաներեն և ֆինանսապես անկախ էր: Նա մահացել է Փարիզի հարավում գտնվող Օրսե հանգստավայրում՝ 71 տարեկան հասակում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А. М. Уманский (1890–1907). «Мушка, у Гейне». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]