Մասնակից:Hasmik Simonyan/Ավազարկղ2
Hasmik Simonyan/Ավազարկղ2 |
---|
Սիամենի համալսրան(XMU,չին. 厦门大学,փինյին.Xiàmén Dàxué ),կրճատ 厦大,հիմնադրվել է 1921 թ արտերկրում գտնվող հայրենասեր չինացի առաջնորդ Չեն Ծիակենի կողմից, ի սկզբանե հայտնի էր որպես Սիամենի մասնավոր համալսարան, Չինաստանի ժամանակակից կրթության պատմության մեջ առաջին համալսարանն է, որը հիմադրվել է չինացի էմիգրանտի կողմից: 1937 թվականի հուլիսին Սիամենի համալսարանը մասնավորից վերածվեց պատականի և վերանվանվեց Սիամենի պետական համալսարան։
Սիամենի համալսարանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջատար համալսարաններից մեկն է, այն Project 211, Project 985, և the Double First-Class Construction-ի մի մասն է: Այն գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության անմիջական ենթակայության տակ և կառուցվել է կրթության նախարարության, Ֆուծիեն նահանգի և Սիամեն քաղաքի համատեղ աջակցությամբ: Սիամենի համալսարանի կամպուսը շրջապատված է լեռներով և ծովով, համարվում է Չինաստանի ամենագեղեցիկ համալսարանը[1]։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնավոր ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1921 թվականին արտասահմանյան չինացի Չեն Ծիակենի կողմից, և առաջին համալսարանն է , որը հիմնադրվել է չինացի էմիգրանտի կողմից Չինաստանի ժամանակակից կրթության պատմության մեջ ։
1921 թվականի ապրիլի 6-ին Ծիմեի (թաղամաս Սիամենում,Amoy) ուսումնական հաստատությունում տեղի ունեցավ Սիամենի մասնավոր համալսարանի բացման արարողությունը, և հայտարարվեց Չինաստանում էմիգրանտ չինացու կողմից հիմադրված առաջին համալսարանի ստեղծման մասին: Հիմնադրման պահին համալսարանը ուներ երկու ֆակուլտետ ՝ մանկավարժություն և բիզնես կրթություն, մանկավարժության ֆակուլտետը բաժանված էր երկու բաժնի՝ արվեստ և գիտություն, իսկ ակադեմիական համակարգը բաղկացած է երկու տարվա նախապատրաստական ուսուցումից և չորս տարի տևողությամբ բակալավրիատից: Հաշվի առնելով Ֆուծիենի ավագ դպրոցի շրջանավարտների գիտելիքների ցածր մակարդակը, Չեն Ծիակենի համաձայնությամբ, բոլոր ուսանողները նախ ընդունվեցին նախապատրաստական դասընթացների՝ այդ թվում ՝ 40-ը ՝ բիզնեսի ֆակուլտետում և 40-ը ՝ գիտության ֆակուլտետում, ընդհանուր առմամբ ՝ 120 հոգի: Ուսումնական պլանը կազմվում է ՝ հաշվի առնելով ուսուցիչների պայմանները: Ըստ այդմ առաջին կիսամյակում նախ ուսումնասիրվում են քերականություն, շարադրությունների կազմում, ընթերցանություն, բանասիրություն, խոսակցական անգլերեն, անգլերեն շարադրությունների կազմում, անգլերեն քերականություն, անգլերեն ընթերցանություն, Ֆրանսերեն, ճապոներեն, էթիկա, տրամաբանություն, տնտեսագիտություն, պատմություն, հանրահաշիվ, եռանկյունաչափություն, քիմիա և տասնյոթ այլ առարկաներ: Երբ Սիամենի համալսարանը նոր էր հիմնադրվել, այն ուներ ոչ ավել, քան քսան դասասոխոս և ընդամենը իննսունութ ուսանող:
1921 թվականի հուլիսի 4-ին Լին Վենցինը ընդունեց պարոն Չեն Ծիակենի հրավերը՝ փոխարինելու Սյամենի համալսարանի ռեկտորին։
1921 - ի աշնանից ուսուցիչների վերապատրաստման ֆակուլտետը վերափոխվեց դասավանդման ֆակուլտետի, և դրան ավելացան ևս երկու ֆակուլտետ ՝ արվեստ և գիտություն, որի արդյունքում կար չորս ֆակուլտետ ՝ արվեստ, գիտություն, բիզնես կրթություն և դասավանդում: 1922-ի փետրվարին պաշտոնապես ստեղծվեց Սիամենի մասնավոր համալսարանի հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում էին Չեն Ծիակենը՝ որպես մշտական հոգաբարձու, հոգաբարձու Չեն Ծինսիենը (Չեն Ծիակենի կրտսեր եղբայրը) և Լին Վենցինը որպես նախկին պաշտոնավարող հոգաբարձու:
1922-ի հուլիսին համալսարանը բացեց ճարտարագիտության և լրագրության երկու լրացուցիչ ֆակուլտետ և միաժամանակ հավաքագրեց 152 նոր ուսանող, այդ թվում երկու աղջիկ, Սիամենում, Ֆուճոյում, Շանհայում, Պեկինում, Կուանճոուում, Սինգապուրում, Մանիլայում և յոթ այլվայրերում: Սա ազդարարեց Սիամենի համալսարանում համատեղ ուսուցման սկիզբը:
1923-ի ձմռանը, երբ ուսանողները պահանջում էին բարեփոխումներ կատարել Սիամենի դասավանդման ոլորտում 'ուսուցիչների դասավանդման ցածր որակի պատճառով, համալսարանական իշխանությունները սխալ լուծեցին իրավիճակը' ծեծելով և նվաստացնելով ուսանողներին, ապաստան տալով ուսանողների վրա հարձակում իրականացնողներին և առանց պատճառի հեռացնելով շատ ուսանողների և դասախոսների: Այս միջադեպը զայրացրեց ուսանողներին և դասախոսներին և հանգեցրեց դասադուլի, իսկ 1924-ի հունիսին Սիամենի համալսարանի ավելի քան 300 ուսանողներ և դասախոսներ գործադուլի պատճառով լքեցին համալսարանը և տեղափոխվեցին Շանհայ, որտեղ նրանք հիմնեցին համալսարան, որը 1951 թ.- ին միավորվեց Կուաննհուայի համալսարանի հետ և վերածվեց ժամանակակից Արևելյան Չինաստանի Նորմալ համալսարանի:
Ռեկտոր Լին Վենցինի հովանու ներքո ուսումնական հաստատությունը զբաղվում է վարչական և ուսումնական շինարարությամբ ՝ «ինքնակատարելագործում և շարունակական բարելավում» կարգախոսով: Առաջին ուսանողական ապստամբության հետևանքները վերացնելու և համալսարանի զարգացման խնդիրները ուսումնասիրելու և լուծելու նպատակով՝ դպրոցի ղեկավարությունը մեծ գումարներ ծախսեց ականավոր դասախոսների և գիտնականների հավաքագրման համար և սահմանեց, որ դասախոսների ամսական աշխատավարձը կարող է կազմել մինչև 400 յուան, ուսուցիչներինը՝ 200 յուան, իսկ դասավանդող օգնականներինը՝ 150 յուան: Այդ ժամանակ այստեղ աշխատում էին մեծ թվով հայտնի գիտնականներ և դասախոսներ։ Լին Յութանը ժամանեց Սյամենի համալսարան 1926 թվականի մայիսին և սեպտեմբերին ստանձնեց Սյամենի համալսարանի արվեստի ֆակուլտետի ղեկավարի պաշտոնը: Այնուհետև Լինը հրավիրեց Լու Սունին, Սուն Ֆույուենին, «Պեկինի առավոտյան լուրեր» ամսագրի գլխավոր խմբագրին, Չինաստանի հնագույն պատմության հեղինակավոր գիտնական Կու Ծիեկանին, Չինաստան-արևմուտք փոխադրումների պատմության հեղինակավոր գիտնական Ճան Սինլանին և չինագիտության մագիստրոս Շեն Ծիենշիին, Լուո Չանփեյիին և այլոց, նրանք կարճ ժամանակում Սիամենի համալսարանը կենսունակ դարձրին:
Որպես պետական համալսարան
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականի հուլիսի 1-ին Չեն Ծիակենի խնդրանքով Չինաստանի Հանրապետության Ազգային կառավարությունը համաձայնեց Սիամենի մասնավոր համալսարանը վերափոխել պետականի և այն վերանվանել Սիամենի պետական համալսարան։
1937 թվականի հուլիսի 6-ին, դոկտոր Սա Պենտոնը՝ էլեկտրատեխնիկայի փորձագետ և Ցինհուա համալսարանի պրոֆեսոր, նշանակվեց Սյամենի համալսարանի ռեկտոր։ Այնուհետև սկսվեց Ճապոնիայի դեմ պատերազմը, և նոր տնօրեն Սա Պենտոնը ուսուցիչներին և ուսանողներին առաջնորդեց տեղափոխվել Կուլանյու կղզի, հետո լեռնային քաղաք Չանթին՝ Ֆուծիեն նահանգի արևմուտքում: Հաջորդ տարվա հունվարի 17-ին համալսարանը վերսկսեց դասերը Չանթինում, որտեղ ընդունվեց ընդամենը 198 աշակերտ։
Չանթինում ղեկավարման ութ տարիների ընթացքում փոփոխվող համալսարանի կառավարման պայմանները չափազանց ծանր էին, սակայն ձեռքբերումները մեծ էին: Համալսարանն աշխատանքի է ընդունել բազմաթիվ ականավոր գիտնականների, ուսանողների թիվը հասել է 1044-ի, իսկ ֆակուլտետների թիվը 9-ից հասել է 15-ի: Մի կողմից, Սիամինի համալսարանի ուսանողները ակտիվորեն մասնակցում էին հակաճապոնական և ազգային փրկության շարժմանը, ինչպես նաև կազմակերպեցին և հիմնեցին «Սիամինի համալսարանի ուսանողների՝ հայրենիքի փրկության ծառայության ազգային խումբը» և այլ խմբավորումներ, մյուս կողմից, նրանք սովորում էին ջանասիրաբար և փորձում էին իրական գիտելիքներ ձեռք բերել:
1940-ի օգոստոսից մինչև 1941 թվականը ազգային կառավարության կրթության նախարարությունը համալսարանների ուսանողների համար անցկացրեց երկու ազգային ակադեմիական քննություններ, Սիամենի համալսարանը զբաղեցրեց առաջին տեղը և երկար ժամանակ մնաց չեմպիոն: Ազգային կառավարության կրթության նախարարությունը հայտարարեց համազգային երախտագիտություն, և այդպիսով Սյամենի համալսարանը ճանաչվեց «հարավի ուժը»:
1944 թվականի գարնանը Մեծ Բրիտանիայի Նյուքասլի համալսարանի պրոֆեսոր Լերիքը, ամերիկացի երկրաբան աշխարհագրագետ դոկտոր Ջոզեֆ Նիդհեմը, Թագավորական ընկերության անդամ և Քեմբրիջի համալսարանի կենսաքիմիայի պրոֆեսորը և այլք, հերթով այցելեցին Սիամենի համալսարան ՝ ստուգողական և ակադեմիական այցերով և Սիամենի համալսարանը գնահատեցին որպես «Կալկաթայի արևելքում լավագույն համալսարան: Ազգային կառավարության կրթության նախարարությունը այդ ժամանակ այն անվանեց «Հարավարևելյան բարձրագույն ուսումնական հաստատություն» և «Չինաստանի ամենաամբողջական համալսարաններից մեկը»:
1945 թվականի սեպտեմբերի 19-ին Ազգային կառավարության գործադիր մարմինը դոկտոր Վան Տեյաոյին նշանակեց Սիամենի պետական համալսարանի ռեկտոր, իսկ 1946 թվականի ապրիլի 6-ին նախագահ Վան Տեյաոն հրապարակեց «նամակ շրջանավարտներին համալսարանի 25-ամյակի կապակցությամբ», որը առաջ էր քաշում «ներառականություն» և «ակադեմական մտքի ազատություն» հասկացությունները, դա խոսում էր այն մասին, որ Սիամենի համալսարանն արդեն աչքի էր ընկնում իր գործունեության թափանցիկությամբ։ Հետագայում ավելացվեցին օվկիանոսագիտության և միջազգային առևտրի ֆակուլտետը, իսկ 1948-ի հուլիսին էլեկտրատեխնիկայի և մեքենաշինության ֆակուլտետը բաժանվեց երկու ֆակուլտետի ՝ մեխանիկական և էլեկտրական ճարտարագիտության, բնական գիտությունների ֆակուլտետը նույնպես բաժանվեց բնական գիտությունների և ճարտարագիտության ֆակուլտետի: Արդյունքում, համալսարանն ընդլայնվեց 5 ինստիտուտների և 18 ֆակուլտետների՝ ձևավորելով համապարփակ համալսարան ՝ ամբողջական առարկաներով, ներառյալ արվեստը, գիտությունը և ճարտարագիտությունը:
1949 թվականից առ այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականի հոկտեմբերի 17-ին Չինաստանի ազգային ազատագրական բանակը մտավ Սիամեն: Հոկտեմբերի 20-ին Սիամենի քաղաքային ռազմական վերահսկողության հանձնաժողովը նշանակեց ռազմական ներկայացուցիչներ Վու Ցիանին և Սիաո Ֆենին՝ ստանձնելու Սիամեն համալսարանի ղեկավարումը, և ստեղծվեց Չինաստանի կոմունիստական կուսակցության Սիամենի համալսարանի մասնաճյուղի կոմիտեն: .
1950 թվականի մայիսին Կենտրոնական ժողովրդական կառավարությունը տնտեսագետ պրոֆեսոր Վան Յանանին նշանակեց Սիամենի համալսարանի ռեկտոր։
1952 թվականին, քոլեջների և համալսարանների համազգային վերակազմավորման ժամանակ, Սյամենի համալսարանը դիրքավորվեց որպես ազատական արվեստի և գիտությունների համապարփակ համալսարան: Ճարտարագիտական քոլեջի օդագնացության բաժինը միավորվեց Պեկինի օդագնացության և տիեզերագնացության ինստիտուտին (այսօր՝ Պեկինի օդագնացություն և տիեզերագնացություն համալսարանը), ճարտարագիտական ինստիտուտի էլեկտրատեխնիկայի, շինարարական ճարտարագիտության և մեքենաշինության բաժինները միավորվեցին Ճեծիանի համալսարանին, Էլեկտրատեխնիկայի և մեքենաշինության բաժնի մեծ մասը միավորվեց Նանծինի տեխնոլոգիական ինստիտուտին (այժմ Հարավարևելյան համալսարան), շինարարական ճարտարագիտության և ճարտարապետության բաժինների մեծ մասը միավորվել է Թոնծիի համալսարանին, հիդրոտեխնիկայի բաժինը միավորվել է Արևելյան Չինաստանի հիդրոտեխնիկայի ինստիտուտին (այսօրվա Հոհայի համալսարանը), օվկիանոսագիտության ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը միավորվել է Շանտոնի համալսարանին, նավիգացիոն ինստիտուտը միավորվել է Դալիանի ծովային համալսարանին, գյուղատնտեսության ինստիտուտը միավորվել է Ֆուծիենի գյուղատնտեսական ինստիտուտին (այժմ՝ Ֆուծիենի գյուղատնտեսական անտառային համալսարան), քաղաքագիտության և իրավաբանության ինստիտուտը (ներառյալ քաղաքականության և իրավունքի ֆակուլտետները) միավորվել է Արևելյան Չինաստանի քաղաքագիտության և իրավաբանության համալսարանին (այժմ՝ Արևելաչինական քաղաքական գիտությունների համալսարան), ռուսաց լեզվի մասնագիտությունը միավորվել է Նանծինի համալսարանին։ 1953 թվականին Բիզնես կրթության ինստիտուտի բիզնեսի կառավարման բաժինը միավորվեց Շանհայի տնտեսագիտական համալսարանին (այժմ՝ Շանհայի ֆինանսների և տնտեսագիտության Համալսարանի): 1954 հումանիտար ինստիտուտի դասավանդման բաժինը միավորվել է Ֆուծիենի մանկավարժական ինստիտուտին (այժմ՝ Ֆուծիենի մանկավարժական համալսարան): 1957 թվականին մասնակցել է Ներքին Մոնղոլիայի համալսարանի ստեղծմանը։ 1959 թվականին օվկիանոսագիտության ֆակուլտետի մնացած մասը միավորվեց Շանտոնի օվկիանոսագիտության ինստիտուտին (այժմ՝ Չինաստանի օվկիանոսագիտության համալսարան): 1960 թվականին քիմիայի ֆակուլտետի և ֆիզիկայի ֆակուլտետի մեծ թվով հիմնական դասախոսներ, ինչպես նաև մաթեմատիկայի ֆակուլտետի հաշվողական մաթեմատիկայի, կիրառական մաթեմատիկայի, հավանականության տեսության և մաթեմատիկական վիճակագրության մասնագիտություններ միավորվեցին Ֆուճոուի համալսարանին:
1962 թվականին Սիամենի համալսարանը նշանակվեց Ազգային առանցքային համալսարան։1969 թվականի դեկտեմբերի 6-ին Կրթության նախարարության ռազմական կառավարման խումբը և մյուս չորս ստորաբաժանումները տեղեկացրին, որ Սիամենի համալսարանը կփոխանցվի Ֆուծիեն նահանգին: 1978-ի փետրվարին այն վերականգնվեց որպես կրթության նախարարության ներքո գտնվող ազգային առանցքային համալսարան: 1995 թվականի հուլիսին Սիամենի համալսարանը մտավ ազգային «211 նախագծի» շարքը և հաջորդ տարի դարձավ կրթության նախարարության կողմից հաստատված առաջին 33 համալսարաններից մեկը, որոնք հիմնել են ավարտական դպրոցներ: 2001 թվականի փետրվարին այն ներառվել է ազգային «985 նախագծի» առաջին փուլում՝ ՝որպես հիմնական համալսարաններից մեկը: 2001 թվականի ապրիլի 6-ին հիմք դրվեց Սիամենի համալսարանի Ճանճոյի կամպուսի կառուցման համար։
2013 թվականի հունվարի 25-ին Մալայզիայի կրթության նախարարությունը պաշտոնական հրավեր է ներկայացրել Չինաստանի Սիամենի համալսարանին՝ Մալայզիայում մասնաճյուղ բացելու համար: 2014 թվականի հուլիսի 3-ին Կուալա Լումպուրում դրվել է Սիամենի համալսարանի Մալազիայի կամպուսի հիմնաքարը։ 2016 թվականի փետրվարի 22-ին Մալայզիայի համալսարանը պաշտոնապես բացվել է։
Կամպուսի շրջակայքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիամենի համալսարանի կամպուսը ներառում է համալսարանի հիմնական կամպուսը, Ճանճոյի կամպուսը (համատեղ օգտագոծվում է Սիամենի համալսարանի Ծիակեն ինստիտուտի հետ), Հայյուն կամպուսը, Սիանան կամպուսը և Մալայզիայի մասնաճյուղը:
Հիմնական բաժանմունքը գտնվում է Սիամեն կղզու հարավային եզրին, շրջապատված լեռներով և ծովով, Ճանճոյի կամպուսի մյուս ափին: Այն զբաղեցնում է ավելի քան 2600 մու (տարածքի չափման միավոր, որը հավասար է 60 քառակուսի ճան 丈-ի, որը համապատասխանում է մոտավորապես 0,07 հա (667 քառակուսի մետր, 7 ակր տարածք)): Կամպուսի կենտրոնում Ֆուրոն լիճն է: Այդ հատվածում պահպանվել են Նանյան ոճի մեծ թվով շինություններ, որոնք կրում չինական և արևմտյան ոճերի համադրման առանձնահատկությունները, նրանք այժմ ընդգրկված են պետության պահպանության տակ գտնվող մշակութային կարևոր հուշարձանների ցանկում: Կամպուսը երկար և նեղ է, ձգվում է ափի երկայնքով մի քանի կիլոմետր: Համալսարանի միջով անցնող ավտոբուսների կանգառներն են՝ Սիամենի համալսարանի կանգառ, Սիցուն կանգառ, հիվանդանոցի կանգառ, Պայչեն, Հուլիշան, արվեստի ինստիտուտի (նախկինում Մինշի) և Ճենչու Վան և ուսանողական հանրակացարանի կանգառները, ընդհանուր առմամբ 8 կանգառ։ Կամպուսը ունի բարդ տեղանք, փարթամ բուսականություն և հարուստ բնական լանդշաֆտներ:
Հայյուն կամպուսը հիմնական կամպուսի մի մասն է, գտնվում է Սիամեն կղզու հարավային հատվածում, Ճենճու Վանի շրջակայքում, Սիամենի ծրագրային ապահովման ինստիտուտի այգու մոտ: Այգում ներսում են գտնվում Ծրագրային ապահովման ինստիտուտը, Տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը և Մաթեմատիկական գիտությունների ինստիտուտը。Այգում կա մեկ ուսումնական շենք, մեկ վարչական գրասենյակային շենք, մեկ փորձարարական շենք և երկու գիտահետազոտական շենք: Գործող շենքից մինչև ուսանողական բնակարաններ տարածքը Հայյուն այգու երկրորդ մասն է։ Շինարարական աշխատանքների բարդության պատճառով ներկայիս շինարարությունը գտնվում է կիսադադարի վիճակում։ Ապագայում ավարտից հետո ամբողջ համալսարանը կմիանա դպրոցի գլխավոր գրասենյակին Հայպինի արևելյան տարածքով:
Ճանճոուի կամպուսը գտնվում է Լունհայում, Չինաստանի առևտրայի զարգացման գոտում , զբաղեցնում է 2568 մու տարածք: Այն բաժանված է հիմնական համալսարանից ծովով, ընդամենը 3,5 ծովային մղոն հեռավորության վրա: Նրա ճարտարապետական ոճը նույնն է: Գլխավոր հատակագիծը ավելի գիտական և ողջամիտ է: 2012թ.-ի հուլիսին, դպրոցի զարգացման կարիքների պատճառով, Ճանճուի կամպուսում գտնվող վայրերի, հանրակացարանների և ուսումնական շենքերի մեծ մասը հանձնվել է Սիամենի համալսարանի Ծիակեն ինստիտուտին: 2020 թվականի սեպտեմբերին Սիամենի համալսարանի ստեղծագործության և նորարարության նորաստեղծ ինստիտուտը հաստատվեց Ճանճոուի կամպուսում, միջազգային քոլեջը վերադարձավ Ճանճոու կամպուս: Ներկայումս կամպուսը ներառում է Սիամենի համալսարանի ստեղծագործության և նորարարության ինստիտուտը, միջազգային քոլեջը, Կուլեյի նավթաքիմիական գիտահետազոտական ինստիտուտը, Արդյունաբերական տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտը և Սիամենի համալսարանի Ծիակեն ինստիտուտը և այլ ուսումնական և հետազոտական միավորներ:
Ճանճոու, որը հիմնադրվել է 2006 թվականին, Սիամենի կամպուսի հիմնական կենտրոնը[2]։
Սիանան կամպուսը գտնվում է Սիամեն քաղաքում, Սիանան թաղամասում, Սիանան լեռնաշղթայից հյուսիս և Սիանան հարավային ճանապարհից հարավ ՝ զբաղեցնելով 3645 մու տարածք, Սիմին կամպուսից 34 կիլոմետր հեռավորության վրա:Կենտրոնանալով այնպիսի կիրառական գիտությունների զարգացման վրա, ինչպիսիք են բժշկությունը, կյանքի գիտություններն ու տեխնոլոգիաները, և համաձայն «մեկ պլանավորում, փուլային շինարարություն» սկզբունքի ՝ դասախոսների և ուսանողների առաջին խումբը բնակություն հաստատեց Սիանան կամպուսում 2012 թվականի սեպտեմբերին: 2021 թվականին ուսումնական հաստատության հիմնադրման 100-ամյակին ընդառաջ Սյանանի կամպուսի կառուցման աշխատանքները հիմնականում կավարտվեն: Համալսարանը կդառնա կարևոր հիմք նոր և կիրառական առարկաներում բարձր մակարդակի տաղանդավոր կադրերի վերապատրաստման համար, կարևոր հիմք գիտական և տեխնոլոգիական նորարարությունների և արդյունաբերության, համալսարանների և հետազոտական հաստատությունների միջև համագործակցության համար, ինչպես նաև ամբողջ աշխարհում Կոնֆուցիուսի ինստիտուտների զարգացմանը աջակցելու համար[3]։
Ուսումնական հաստատության ընդհանուր տարածքը կազմում է 1,35 միլիոն քառակուսի մետր, գրադարանն ունի ավելի քան 4,6 միլիոն գրքերի հավաքածու (ներառյալ ավելի քան 1,5 միլիոն էլեկտրոնային գրքեր), հիմնական միջոցների ընդհանուր արժեքը՝ 2,5 միլիարդ յուան, գործիքների և սարքավորումների ընդհանուր արժեքը կազմում է 900 մլն յուան: Տեղեկատվական ցանցի արագընթաց կառուցման մասշտաբով և մակարդակով համալսարանը զբաղեցնում է երկրի առաջին տեղերից մեկը և այն դարձել է CERNET2-ի հիմնական հանգույցներից մեկը:
Շանսիեն մարզադաշտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շանսիեն դաշտը մարզադաշտ է, որը գտնվում է Սիամենի համալսարանի կենտրոնակայանի հարավում:。
Շանսիեն մարզադաշտը կառուցվել է 1954 թվականին պարոն Չեն Ծիակենի փեսայի ՝ պարոն Լի Կոն Չիանի նվիրատվություններով:Միևնույն ժամանակ, նրա հյուսիսային կողմում կառուցվել է Jiannan Building Group-ը: Շինարարության ավարտից հետո դաշտը զբաղեցնում է 32,200 քառակուսի մետր տարածք (ներառյալ տրիբունան), տեղավորում է 20,000 հանդիսատես, իսկ արժեքը կազմում է 120,000 յուան: Մարզադաշտը կառուցված է տեղանքին համապատասխան ՝ օգտագործելով բարձրության տարբերությունը մարզադաշտի և Jianan Building group-ի միջև, որը կառուցվել է հյուսիսային կողմում գտնվող բլուրների վրա ՝ բլրի լանջը 25 մակարդակի տրիբունայի վերածելու համար: Քանի որ և մարզադաշտը, և տրիբունաները կիսալուսնի տեսք ունեն, երբ Չեն Ծիակենը խնդրեց պրոֆեսոր Յու Յուին մարզադաշտին, նա նրան տվեց «Շանսիեն» (ոլորուն դաշտ) անվանումը և այն փորագրեց քարի վրա[4] [4]։
Շանսիեն մարզադաշտը գտնվում է լեռան ստորոտին, իսկ Jiannan Building Group-ը կանգնած է բլրի վրա՝ դեպի ծովը: Շենքերից կարելի է հայացք նետել Շանսիեն մարզադաշտին և ծովին: Սիամենի համալսարանի Ֆուտբոլային հանդիպումները հաճախ անցկացվում են Շանսիեն մարզադաշտում: Շանսիեն մարզադաշտը Սիամենի համալսարանի հայտնի տեսարժան վայրերից է:
2006 թվականին Սիամենի համալսարանը վերանորոգել է Շանսիեն մարզադաշտը։ Վերանորոգումից հետո դաշտի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 36000 քառակուսի մետր՝ ներառյալ 400 մետրանոց վազքուղին, երեք հինգակողմանի ֆուտբոլի դաշտերը և որոշ սպորտային սարքավորումներ[5]։
Նախորդ ռեկտորները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերթական
համարը |
Ռեկտորի ազգանունը, անունւ | Ստանձնեց պաշտոնը | Հրաժարական տվեց |
---|---|---|---|
1 | Տոն Ցուեյյին | 1920թ., դեկտեմբեր | 1921թ., մայիս |
2 | Լին Վենցին | 1921թ., հունիս | 1937թ., հուլիս |
3 | Սա Պենտոն | 1937թ., հուլիս | 1945թ., օգոստոս |
4 | Վան Տեյաո | 1945թ., սեպտեմբեր | 1949թ.,հոկտեմբեր |
5 | Վան Յանան | 1950թ., մայիս | 1969թ., նոյեմբեր |
6 | Ցեն մին | 1978թ., ապրիլ | 1982թ., փետրվար |
7 | Թիեն Ճաովու | 1982թ., փետրվար | 1989թ., փետրվար |
8 | Լին Ծուկեն | 1990թ., հուլիս | 1999թ., ապրիլ |
9 | Չեն Ճուանհոն | 1999թ., ապրիլ | 2003թ., մայիս |
10 | Ճու Չոնշի | 2003թ., մայիս | 2017թ., հուլիս |
11 | Ճան Րոն | 2017թ., հուլիս | 2022թ., ապրիլ |
12 | Ճան Ծոնյի | 2022թ., ապրիլ |
Ակադեմիական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆակուլտետներ և ուսուցիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնական հաստատությունն ունի ավագ դպրոց, 6 ֆակուլտետ, 29 ինստիտուտ և 15 հետազոտական ինստիտուտներ, որոնք կազմում են ամբողջական առարկայական համակարգ, որը ներառում է հումանիտար գիտություններ, սոցիալական գիտություններ, բնական գիտություններ, ինժեներական և տեխնոլոգիական գիտություններ, կառավարման գիտություններ, արվեստի, բժշկական գիտություններ և այլ առարկաներ: Ներկայումս համալսարանն ունի 17 առարկա, որոնք ընդգրկված են աշխարհի լավագույն ESI-ների 1 տոկոսի մեջ, ներառյալ առաջին մակարդակի հինգ ազգային հիմնական առարկաներ և երկրորդ մակարդակի ինը ազգային հիմնական առարկաներ: Համալսարանն ունի 32 շարժական հետդոկտորական կայան, 34 առաջին մակարդակի առարկաներ, որոնք լիազորված են դոկտորական աստիճանների համար, 2 երկրորդ կարգի առարկաներ՝ դոկտորի կոչումների համար, 46 առաջին մակարդակի առարկաներ՝ մագիստրոսի կոչումների համար, 6 միջդիսցիպլինար առարկաներ,1 դոկտորական աստիճանի առարկայի թույլտվության կատեգորիա և 28 մագիստրոսի կոչման առարկայի թույլտվության կատեգորիա: 2017 թվականին հինգ առարկաներ ՝ քիմիա, ծովային գիտություններ, կենսաբանություն, էկոլոգիա և վիճակագրություն, ներառվել են պետության կողմից հայտարարված համաշխարհային կարգի առարկաների ցանկում:
Ուսումնական հաստատությունը ներկայումս ունի 2708 մշտական ուսուցիչ, այդ թվում՝ 1918 պրոֆեսոր և դոցենտ, որոնք կազմում են լրիվ դրույքով ուսուցիչների ընդհանուր թվի 70,8%-ը (նույնը ստորև), իսկ 2289-ը՝ դոկտորական աստիճանով, որը կազմում է 84,5%: Դպրոցն ունի երկու ակադեմիաների ընդհանուր 22 ակադեմիկոս (այդ թվում՝ որկու անգամ նշանակված 9 ակադեմիկոս), հումանիտար գիտությունների 2 ավագ դասախոս, ազգային առանցքային հետազոտությունների և զարգացման ծրագրի 18 ղեկավարներ, հիմնարար հետազոտությունների և զարգացման ազգային ծրագրի 10 գլխավոր գիտնականներ (այն նշվում է որպես ծրագիր 973՝ ներառյալ հիմնական գիտահետազոտական ծրագրերը), «Յանցզիի գիտնականների մրցանակաբաշխության ծրագրի» 24 ականավոր պրոֆեսորներ, 11 երիտասարդ գիտնականներ, երիտասարդ գիտնականների ազգային հիմնադրամի 47 դափնեկիրներ,, 6 ազգային մակարդակի վաստակաշատ ուսուցիչներ, 23 առաջատար կադրեր գիտական և տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում, 5 առաջատար կադրեր փիլիսոփայության և սոցիալական գիտությունների ոլորտում և այլն[6]։
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնական հաստատությունում գործում են ավելի քան 200 գիտահետազոտական հաստատություններ, այդ թվում ՝ 2 ազգային համատեղ նորարարության կենտրոններ (առաջատար ստորաբաժանումներ), 4 պետական առանցքային լաբորատորիաներ, 1 ինժեներական տեխնոլոգիաների ազգային հետազոտական կենտրոն, 1 ազգային ինժեներական լաբորատորիա, 2 ազգային և տեղական համատեղ ինժեներական հետազոտական կենտրոններ, 3 Ազգային և տեղական համատեղ ինժեներական լաբորատորիաներ, 1 ազգային հետազոտական ինստիտուտ, 1 արդյունաբերության և կրթության ինտեգրման ազգային նորարարական հարթակ, կրթության նախարարության 5 հիմնական լաբորատորիաներ, կրթության նախարարության 3 ինժեներական հետազոտական կենտրոններ, գործում է կրթության նախարարության 1 դաշտային գիտահետազոտական կայան և կրթության նախարարության հումանիտար և հասարակական գիտությունների 5 հիմնական գիտահետազոտական բազա։ Սիամենի համալսարանի տեխնոպարկը Ֆուծիենն նահանգի 2 պետկան համալսարանական տեխնոպարկերից մեկն է, որը ճանաչվել է գիտության ու տեխնոլոգիաների նախարարության և կրթության նախարարության կողմից: Վերջին հինգ տարիների ընթացքում դպրոցի գիտական հետազոտությունների մակարդակը բնական գիտությունների ոլորտում զգալիորեն բարելավվել է, հրապարակվել է 110 հոդված միջազգային նշանավոր գիտական ամսագրերում, ինչպիսիք են "Science", "Nature" և այլն, ստացել է պետական մակարդակով բնական գիտությունների ոլորտում 4 երկրորդ կարգի մրցանակ, Ho Leung Ho Lee հիմնադրամի գիտատեխնիկական առաջընթացի 1 մրցանակ, 3 հոգի արժանացել է «Ազգային նորարարության մրցանակին».,3 հոգի արժանացել է «Չինաստանի երիտասարդական գիտության և տեխնիկայի մրցանակին»,3 նվաճումներ արժանացել են Չինաստանի արտոնագրային գերազանցության մրցանակին: Ուսումնական հաստատությունը ունի ուժեղ գիտահետազոտական ներուժ հումանիտար և սոցիալական գիտությունների բնագավառում, անցած հինգ տարիների ընթաղքում այն ընդհանուր առմամբ ձեռնարկել է Հասարակական գիտության ազգային հիմնադրամի 21 խոշոր ծրագրեր, կրթության նախարարության փիլիսոփայության և հասարակական գիտությունների 8 խոշոր հետազոտական նախագիծ, 16 ձեռքբերումներ արժանացել են կրթության նախարարության 7-րդ մրցանակին բարձրագույն ուսումնական հաստատություններում (հումանիտար և հասարակական գիտություններ) գիտական հետազոտությունների ոլորտում ակնառու նվաճումների համար, դրանց թվում կա 1 առաջին կարգի մրցանամ, Սիամենի համալսարանը ձևավորել է իր առանձնահատկությունները Թայվանի հետազոտությունների, Նանյանի հետազոտությունների, բարձրագույն կրթության, տնտեսական հետազոտությունների, հաշվապահական հետազոտությունների և Հարավային Չինաստանի ծովային ուսումնասիրությունների ոլորտներում, և այն դասվում է երկրի լավագույն համալսարանների շարքում:
Վարկանիշը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաղապար:Infobox university rankings
Համաշխարհային չորս խոշոր համալսարանական վարկանշային շարքում, 2024 թ QS World University Rankings-ում Սիամենի համալսարանը զբաղեցրել է 392-րդ տեղը[7] ։ 2024 թվականին Times Higher Education World University Rankings-ում Սիամեն համալսարանը զբաղեցնում է 301-350-րդ տեղը աշխարհում[8]։ 2023 թվականին ԱՄՆ News and World Report համաշխարհային համալսարանների վարկանիշային աղյուսակում Սիամենի համալսարանը զբաղեցրել է է 247-րդ տեղը աշխարհում[9]։ 2023 թվականի համաշխարհային համալսարանական ակադեմիական վարկանշային աղյուսակում համալսարանը զբաղեցրելմ է 151-200-րդ տեղը աշխարհում[10]։
Բացի այդ 2023 թվականին Ասյական համալսարանների վարկանշային աղյուսակում Սիամենի համալսարանը զբաղեցրել է 76-րդ տեղը[11]։ Համաշխարհային հետազոտական հաստատությունների 2022 թվականի Nature Index վարկանշային աղյուսակում Սիամենի համալսարանը զբաղեցնում է 39-րդ տեղը աշխարհում[12]։
Մշակութային ավանդույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարգախոս
[խմբագրել | խմբագրել կոդը]1921 թվականին, երբ պարոն Չեն Ծիակենը հիմնադրեց Սիամենի համալսարանը, որպես նշանաբան ընտրեց «շարունակական ինքնակատարելագործումը և կատարելության ձգտումը»: «Շարունակական ինքնակատարելագործում» նշանակում է գործել գիտակցաբար, քրտնաջան աշխատել և երբեք ձգտումը չկորցնել: «Երկիրն անընդհատ շարժման մեջ է, իսկ մարդն անընդհատ ձգտում է կատարելագործման»։ «Անընդհատ ձգտնել կատարելության» նշանակում է կատարելության հասնելու համար անդադար ջանքեր գործադրել, հասնալ կատարելության և հետո նոր կանգ առնել, այլ կերպ ասած՝ մենք երբեք չենք դադարեցնի մեր ջանքերը մինչև չհասնենք կատարյալ վիճակի: Մեջբերում «Տա սյուեից»-ից. «Համալսարանի ուղին պարզ առաքինության, մարդկանց մոտ լինելու և կատարելության ձգտման մեջ է»: Պարոն Ծիակենի կողմից ընտրված կարգախոսը մարմնավորում է չինական կոնֆուցիական մշակույթի էությունը:
Դպրոցի զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնական հաստատության զինանշանը որոշվել և օգտագործվել է պարոն Չեն Ծիակենի կողմից, երբ նա հիմնադրեց Սիամեն համալսարանը:
Նրա հատուկ նշանակությունը համառոտ բացատրվում է հետևյալ կերպ.
- Արտաքին շրջանագծի վերին մասը ավանդական չինական գրանշանն է՝ “-{廈門大學}-” (Սիամենի համալսարան), իսկ ստորին մասում լատիներեն Xiamen Daxue, Amoie, նշանակում է Սիամեն հարավայի Ֆուծիենի բարբառով
- Ներքին շրջանակի երեք հնգաթև աստղերը ներկայացնում են հին չինական փիլիսոփայության երեք նշանները, որոնք բնության երեք տարրերն են՝ հոգևոր, տիեզերական և մարդկային
- Ներքին շրջանակի մեջ քաղաքի և քաղաքի դարպասի նշանը (շենքի դարպաս) Սիամենի խորհրդանիշն է և դա նշանակում է, որ համալսարանի դռները միշտ բաց են
- Ներքին շրջանակի բառերը՝ «Անընդհատ ձգտել կատարելության», համալսարանի նպատակն է, որը պարոն Չեն Ծիակենի կողմից հաստատվեց որպես Սիամենի համալսարանի նշանաբան:
Համալսարանի հիմնը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիամենի համալսարանի հիմնը գրել է լեզվաբան և երաժիշտ Ճաո Յուենրենը, իսկ բառերի հեղինակը գիտնական և գրող Ճեն Ճենվենը։
Համալսարանի տարեդարձը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիամենի համալսարանի տարեդարձը ամեն տարի ապրիլի 6-ին է նշվում, և ամբողջ դպրոցն այդ օրը կես օրով փակ է[13]:
Սիամենի համալսարանն ունեցել է շրջանավարտների աջակցությունը իր զարգացման պատմության յուրաքանչյուր ժամանակահատվածում: Սիամենի համալսարանի զարգացումը մարմնավորում է շրջանավարտների գործադրած ջանքերը երկրի ներսում և արտերկրում: Այն լավ հայտնի է երկրի բարձրագույն կրթական համակարգի շրջանակներում: Սիամենի համալսարանի վաղ շրջանի շենքերի մեծ մասը կառուցվել է էմիգրանտ չինացի հայրենասերների նվիրատվություններով, որոնք են Չեն Ծիակենը և Լի Կոնցիենը: Այդպիսի նվիրատվությունները ավանդույթ են դարձել Սիամենի համալսարանում: 2001 թվականին Ծիակեն բնակելի հատվածի և Ծիակեն հրապարակի շինարարությունը կատարվեց էմիգրանտ չինացիների և Սիամենի համալսարանի շրջանավարտների նվիրատվություններով: Ներկայումս Սիամենի համալսարանում կա 12 կրթաթոշակ, որոնք ֆինանսավորվում են շրջանավարտների կողմից: Ամեն ապրիլի 6-ին համալսարանի տարեդարձն է, և շրջանավարտները երկրի տարբեր կողմերից հավաքվում են նշելու: 2021 թվականի ապրիլի 6-ին Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինը նամակ է հղել՝ շնորհավորելով Սիամեն համալսարանի 100-ամյակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «10 Most Beautiful Universities in China». Արխիվացված է օրիգինալից 2021-05-08-ին. Վերցված է 2022-01-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «漳州校区介绍». zzxq.xmu.edu.cn. Արխիվացված է օրիգինալից 2021-06-13-ին. Վերցված է 2020-12-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «翔安校区介绍». xaxq.xmu.edu.cn. Արխիվացված է օրիգինալից 2018-07-02-ին. Վերցված է 2020-12-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 4,0 4,1 厦大校史资料·第八辑:厦大建筑概述(1921-1990)
- ↑ «我校上弦场改造工程竣工». news.xmu.edu.cn. Արխիվացված է օրիգինալից 2020-03-27-ին. Վերցված է 2019-01-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «学校简介». www.xmu.edu.cn. Արխիվացված է օրիգինալից 2020-09-18-ին. Վերցված է 2020-12-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Xiamen University». Top Universities (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2023-10-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Xiamen University». Times Higher Education (THE) (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2017-08-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Xiamen University-Best Global Universities». 2023-10-20. Արխիվացված է օրիգինալից 2023-07-14-ին. Վերցված է 2023-10-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «ShanghaiRanking's Academic Ranking of World Universities». www.shanghairanking.com. Արխիվացված է օրիգինալից 2023-09-29-ին. Վերցված է 2023-10-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Xiamen University». Top Universities. 2015-07-16. Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2017-08-18-ին.
{{cite news}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «存档副本». Արխիվացված է օրիգինալից 2021-04-20-ին. Վերցված է 2021-09-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 关于校庆停课半天的通知(չաշխատող հղում) (չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 厦门大学 Արխիվացված է Հունվար 26, 2021 Wayback Machine-ի միջոցով:
- 厦门大学嘉庚学院 Արխիվացված է Նոյեմբեր 28, 2020 Wayback Machine-ի միջոցով:
- 走进厦大
- 厦门大学美洲校友会 Արխիվացված է Փետրվար 11, 2021 Wayback Machine-ի միջոցով: