Մասնակից:Gevorg Ghazaryan/Դարհեմի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարհեմի տաճար
անգլ.՝ Durham Cathedral
Հիմնական տվյալներ
Տեսարան դեպի տաճարը Դարհեմի ամրոցից

Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի և Սուրբ Քաթբերթի Դարհեմի տաճար (անգլ.՝ Durham Cathedral) նաև հայտնի է որպես Դարհեմի տաճար և Սուրբ Քաթբերթի տուն, Մեծ Բրիտանիայում առաջին հուշարձանը, որն ընդգրկվել է (հարևան Դարհեմի ամրոցի հետ) համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Իրենից ներկայացնում է ռոմանական ոճի նորմանական վտակի մաքուր նմուշ։

Շոտլանդիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Դարհեմի տաճարը հիմնադրվել է 1093 թվականին[1]՝ առաջին դարեմյան եպիսկոպոսի՝ Վիլհելմ դե Սեն Կալեի որոշմամբ։ Ժայռի գագաթին նրա տեղադրությունը և հզոր պատերը կոչված են կատարել ոչ այնքան գեղագիտական, որքան պաշտպանական գործառույթ: Շինարարությունն ավարտել է Վիլհելմի իրավահաջորդը` եպիսկոպոս Ռանուլֆ Ֆլամբարդը: Տաճարի օծումից հետո այնտեղ տեղափոխվել են Դարհեմի գլխավոր սրբավայրերը՝ Քաթբերթ Լինդիսֆարնսկու և Օսվալդ Նորթումբրիսկու մասունքները:

12-րդ դարում տաճարի մոտ կառուցվել է Մարիամ Աստվածածնի գոթական կապելլան, որում տեղադրված են պատմիչ, աստվածաբան Բեդա Պատվելիի և կարդինալ Թոմաս Լենգլիի մասունքները: Անգլիական բարեփոխման ընթացքում սրբերի փարթամ դամբարանները ոչնչացվել են, իսկ բենեդիկտյան վանականները` ցրվել տներով։ Օլիվեր Կրոմվելը տաճարում բանտարկել է Դանբարի ճակատամարտի ժամանակ գերի վերցված շոտլանդացիներին, որոնցից շատերը թաղված են նույն տեղում՝ եղբայրական գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Clifton-Taylor, Alec (1967) The Cathedrals of England. London: Thames and Hudson
  • Dodds, Glen Lyndon (1996) Historic Sites of County Durham Albion Press
  • Harvey, John (1963) English Cathedrals. London: Batsford
  • Moorhouse, Geoffrey (2008) The Last Office: 1539 and the dissolution of a monastery. London: Weidenfeld & Nicolson
  • Stranks, C. J. The Pictorial History of Durham Cathedral. London: Pitkin Pictorials
  • Tatton-Brown, Tim (2002) The English Cathedral; text by Timothy Tatton-Brown; photography by John Crook. London: New Holland 1-84330-120-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Համաշխարհային ժառանգության օբյեկտներ այբբենական կարգով Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Միացյալ Թագավորությունում Կատեգորիա:12-րդ դարում կառուցումն ավարտված շենքեր և կառույցներ Կատեգորիա:12-րդ դարի եկեղեցիներ Կատեգորիա:Ռոմանական ճարտարապետություն Կատեգորիա:Անգլիայի եկեղեցիներ Կատեգորիա:Գոթական ճարտարապետություն Կատեգորիա:12-րդ դարի ճարտարապետություն Կատեգորիա:Մեծ Բրիտանիայի պաշտամունքային կառույցներ