Մառլենե Միցցի
Մառլենե Միցցի | |
Կուսակցություն՝ | Մալթայի աշխատավորների կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մալթայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 24, 1954 (69 տարեկան) |
Ծննդավայր | Վիկտորիա, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Մալթա |
Կայք՝ | mizzimarlene.com |
Մառլենե Միցցի (անգլ.՝ Marlene Mizzi, դեկտեմբերի 24, 1954, Վիկտորիա, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), մալթացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհդարանի պատգամավոր[1]։ Լեյբորիստական կուսակցության անդամ է, Եվրոպական խորհրդարանում տեղ է զբաղեցնում Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքում[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մառլենե Միցցին ծնվել է 1954 թվականին Մալթայի Ռաբաթ գյուղում, Ջոն Կաչոտոլոյի և Ժոզեֆին Միքալեֆի ընտանիքում։ Ամուսնացել է դատավոր Անտոնիո Միցցիի հետ։ Ունեն մեկ դուստր՝ Ալեքսանդրան, ով նույնպես իրավաբան է։
1976 թվականին Մառլենե Միցցին ավարտել է Մալթայի համալսարանը՝ ստանալով տնտեսագետի որակավորում, փիլիսոփայության մագիստրոսի կոչում ստացել է Մաաստրիխտի կառավարման դպրոցից և մասնագիտացել կորպորատիվ կառավարման բնագավառում[3]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միցցին առաջին մալթացի կինն է, ով 2013 թվականի ապրիլի 24-ին ընտրվել է Եվրոպական խորհդարանի անդամ[4]՝ փոխարինելով Էդվարդ Շիկլունային։ Առաջին տարում եղել է Տնտեսական և դրամավարկային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Շարոն Բաուլեսի ղեկավարությամբ։ 2014 թվականի Եվրոպական պառլամենտի ընտրություններից հետո Միցցին դարձել է միջնորդությունների կոմիտեի փոխնախագահ և ներքին շուկայի և սպառողների պաշտպանության կոմիտեի անդամ, 2016 թվականին՝ խորհրդարանի ստանդարտացման հարցերով զեկուցող[5]։
Ի լրումն կոմիտեի պարտավորությունների, 2013 թվականից Միցցին Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ է։ Նա նաև անդամակցում է Եվրոպական խորհրդարանի կենդանիների բարեկեցության և պահպանման միջգերատեսչական խմբին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «European Parliament - MIZZI, Marlene». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Group of the Progressive Alliance of Socialists and Democrats in the European Parliament». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Marlene Mizzi - About». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «First three female MEPs for Malta». Malta Star. 2013 թ․ ապրիլի 24. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Joanna Plucinska (July 13, 2016), Marlene Mizzi named rapporteur on standardization Politico Europe.
- ↑ Members Արխիվացված 2019-08-31 Wayback Machine European Parliament Intergroup on the Welfare and Conservation of Animals.