Մառլենե Միցցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մառլենե Միցցի
 
Կուսակցություն՝ Մալթայի աշխատավորների կուսակցություն
Կրթություն՝ Մալթայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 24, 1954(1954-12-24) (69 տարեկան)
Ծննդավայր Վիկտորիա (Մալթա), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Քաղաքացիություն  Մալթա
 
Կայք՝ mizzimarlene.com

Մառլենե Միցցի (անգլ.՝ Marlene Mizzi, դեկտեմբերի 24, 1954(1954-12-24), Վիկտորիա (Մալթա), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), մալթացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհդարանի պատգամավոր[1]։ Լեյբորիստական կուսակցության անդամ է, Եվրոպական խորհրդարանում տեղ է զբաղեցնում Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մառլենե Միցցին ծնվել է 1954 թվականին Մալթայի Ռաբաթ գյուղում, Ջոն Կաչոտոլոյի և Ժոզեֆին Միքալեֆի ընտանիքում։ Ամուսնացել է դատավոր Անտոնիո Միցցիի հետ։ Ունեն մեկ դուստր՝ Ալեքսանդրան, ով նույնպես իրավաբան է։

1976 թվականին Մառլենե Միցցին ավարտել է Մալթայի համալսարանը՝ ստանալով տնտեսագետի որակավորում, փիլիսոփայության մագիստրոսի կոչում ստացել է Մաաստրիխտի կառավարման դպրոցից և մասնագիտացել կորպորատիվ կառավարման բնագավառում[3]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միցցին առաջին մալթացի կինն է, ով 2013 թվականի ապրիլի 24-ին ընտրվել է Եվրոպական խորհդարանի անդամ[4]՝ փոխարինելով Էդվարդ Շիկլունային։ Առաջին տարում եղել է Տնտեսական և դրամավարկային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Շարոն Բաուլեսի ղեկավարությամբ։ 2014 թվականի Եվրոպական պառլամենտի ընտրություններից հետո Միցցին դարձել է միջնորդությունների կոմիտեի փոխնախագահ և ներքին շուկայի և սպառողների պաշտպանության կոմիտեի անդամ, 2016 թվականին՝ խորհրդարանի ստանդարտացման հարցերով զեկուցող[5]։

Ի լրումն կոմիտեի պարտավորությունների, 2013 թվականից Միցցին Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ է։ Նա նաև անդամակցում է Եվրոպական խորհրդարանի կենդանիների բարեկեցության և պահպանման միջգերատեսչական խմբին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «European Parliament - MIZZI, Marlene». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. «Group of the Progressive Alliance of Socialists and Democrats in the European Parliament». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. «Marlene Mizzi - About». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. «First three female MEPs for Malta». Malta Star. 2013 թ․ ապրիլի 24. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. Joanna Plucinska (July 13, 2016), Marlene Mizzi named rapporteur on standardization Politico Europe.
  6. Members Արխիվացված 2019-08-31 Wayback Machine European Parliament Intergroup on the Welfare and Conservation of Animals.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]