Մաունթ Բաֆալո
Այգու «սիրտ» Բաֆալո լեռը | |
Տեսակ | Ավստրալիայի ազգային պարկ և ազգային պարկ |
Երկիր | Ավստրալիա |
Վարչատարածք | Վիկտորիա |
Հիմնվել է | 1898 և 1963[1] |
Մակերես | 31 020 հեկտար[2] և 274,7853125 կմ²[1] |
ԲԾՄ | 1385 մետր |
Կառավարում | Վիկտորիայի Պարկեր |
Մաունթ Բաֆալո[3], ոչ հաճախ Մաունտ Բուֆալո[4] (անգլ.՝ Mount Buffalo National Park), ազգային պարկ Ավստրալիայի Վիկտորիա նահանգում։ Հիմնադրվել է 1898 թվականին, հանդիսանում է մայրցամաքի հնագույն ազգային պարկերից մեկը։
Աշխարհագրություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկը 310 կմ² տարածքով գտնվում է Ավստրալիական Ալպերում։ Պարկի «սիրտը» հանդիսանում է Բաֆալո լեռը, որի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1723 մետր։ Պարկի ջրագրությունը ներառում է Օվենս և Բակլենդ գետերը, ինչպես նաև Կատանի ջրամբարը, որի ափին ձևավորվել է հանգստյան գոտի նոյեմբերից մինչև ապրիլ։ Չնայած պարկում ժայռերն այնքան էլ շատ չեն, բայց ցանկացողները կարող են զբաղվել ժայռամագլցմամբ, դյուլֆերով և դելտապլանիզմով։ Ձմռանը (հունիս - օգոստոս) այգում բաց են դահուկի մայրուղիները[5], որոնց գումարային երկարությունը կազմում է 14 կմ, կան նաև տոբագգանների (Toboggan) ուղիներ[6]։ Նախատեսված են հետիոտների համար արահետները, որի երկարությունը 90 կմ - ից ավել է[7] և հեծանվորդների համար ճանապարհ` 20,9 կմ, որի թեքությունը 4,8 % է[8]։ Պարկի ամենամոտ ավելի բնակելի տարածքներն են` Միրթֆորդը հյուսիսում, Պորեպունկահը և Բրայթը արևելքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռը այդպես են կոչել հետազոտողներ Համիլթոն Հյումը և Վիլյամ Հովելը իրենց գիտարշավի ժամանակ 1824 թվականին, քանի որ այն իր ձևով հիշեցնում է ամերիկյան բիզոնի։ Շուտով սարահարթ սկսեցին բարձրանալ ոսկի փնտրողներ և բուսաբաններ, իսկ 1880-ական թվականներից զբոսաշրջիկները։
Պարկը ստեղծվել է 1898 թվականի նոյեմբերի 4-ին, այդ ժամանակ այգին զբաղեցնում էր 11,66 կմ² տարածք, իր մեջ ընդգրկելով Բաֆալո լեռը և շրջակա սարահարթը։ Մեծ դեր է ունեցել Էլիս Մենֆիլդը` աղջիկ, լեռնային ուղեկցող, բնագետ և լուսանկարիչ, որն իր անսովոր մասնագիտությամբ և հագուստի ոճով (տաբատով) այդ երկրամաս է գրավել շատ զբոսաշրջիկների։ 1908 թվականին պարկում ճանապարհ է բացվել, որ տանում է Մենֆիլդի շալե, իսկ պարկի տարածքը մեծացվեց մինչև 104,06 կմ²։ Գրեթե մեկ դար` 1910-ից 2007 թվականներին այդ տանը, որը 1930-ական թվականներին վաճառվել է «Վիկտորիայի երկաթուղային ճանապարհներին», ճանապարհորդները կարող էին գտնել ապաստան, ուտել հատուկ նախատեսված ռեստորանում, մինչև շալեն չփակվեց։ 1957 թվականին ամբողջությամբ արգելվեց անասուների արածեցումը։ 1980 թվականին պարկի տարածքը մեծացվեց մինչև 310 կմ²։
2006 թվականին պարկը տուժեց հրդեհից, մասնավորապես հազիվ հաջողվեց պաշտպանել Էլիս Մենֆիլդի պատմական շալեն[9] (2007 թվականին այն այնուամենայնիվ փակվեց և լքվեց, քանի որ «Վիկտորիայի երկաթուղային ճանապարհների» տիրապետման ժամանակը սպառվել էր և ոչ ոք չցանկացավ իր վրա վերցնել շենքի հետագա պահպանման պարտավորությունը)։ 2008 թվականի նոյեմբերի 7 - ին պարկը ներառվել է Ավստրալիայի ազգային ժառանգությունների ցանկի մեջ[10]։
Կենդանական և Բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրությունների զգալի տարբերության` հյուսիսում 300 մ ծովի մակարդակից, իսկ կենտրոնում և պարկի հարավում 1700 մետր բարձրությունների պատճառով այստեղ ապրում են տարբեր տեսակի կենդանիներ։ Անտառներում` ժայռերի ստորոտներում բնակվում են կենգուրուներ, վալլաբիներ, պարկավոր սկյուռեր, պարկավոր թռչող սկյուռեր։ Սարահարթում շատ են վայրի առնետները և մկները։ Ժայռերի ստորոտների անտառներում, ճեղքավոր ժայռերի մեջ կան գաղութներով ապրող Agrotis infusa տեսակի ցեցեր. օրվա բոլոր ժամերին նրանցով սնվում են` առավոտյան թռչունները, իսկ գիշերը չղջիկները, սակայն նրանց թիվն այնուամենայնիվ չի պակասում։ Հետաքրքիր է, որ այս միջատները շատ հարուստ են սպիտակուցներով, դրա համար դեռ անհիշելի ժամանակներից այստեղ էին գալիս աբորիգեններ, որպեսզի ճութերով հավաքեն ցեցերին։ Ժայռերի վրա ոչ մեծ թվով բույն են հյուսում սապսանները, իսկ ռոզելի թութակները տարածված են ամբողջ պարկով։
Ինչ վերաբերվում է բույսերին, լանջերին շատ են Eucalyptus chapmaniana տեսակի էվկալիպտները։ Ծովի մակարդակից 1100 մետր բարձրության վրա հանդիպում են Eucalyptus delegatensis տեսակի էվկալիպտները, 1300 մետր բարձրության վրա Eucalyptus pauciflora էվկալիպտը, իսկ ամենաբարձր կետում աճում են էնդեմիկ էվկալիպտ Grevillea alpivaga - ը և Acacia phlebophylla - ը։ Պարկի ճահճոտ վայրերում աճում է տորֆամամուռը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Էլիս Մենֆիլդի շալեն…
-
… և իր առաջին տիրուհին:
-
Կատանի ջրամբար
-
սարահարթ
-
Եղջյուր — Բաֆալո լեռան և ամբողջ Մաունտ Բաֆալո պարկի ամենաբարձր կետը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.protectedplanet.net/535
- ↑ Greater Alpine National Parks Management Plan — Parks Victoria, 2016. — P. 1. — 183 p. — ISBN 978-0-7311-8391-3
- ↑ Կաղապար:Книга:Географический энциклопедический словарь
- ↑ Достопримечательности Австралии — № 5(չաշխատող հղում) (ռուս.) на сайте ticketpayy.com
- ↑ Mount Buffalo National Park (& Ski Resort) Արխիվացված 2013-09-06 Wayback Machine (անգլ.) на сайте pacificislandtravel.com
- ↑ «Веб-камера горы Баффало». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Маунт-Баффало (անգլ.) на сайте 100roads.com
- ↑ Гора Баффало (անգլ.) на сайте theclimbingcyclist.com
- ↑ Lodge destroyed on Mount Buffalo (անգլ.) на сайте theage.com.au, 13 декабря 2006
- ↑ Australian Alps — National Heritage Assessment (անգլ.) на сайте environment.gov.au, 2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաունթ Բաֆալո» հոդվածին։ |
|