Մանցիպացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանցիպացիա (լատին․՝ manus «ձեռք» և լատին․՝ capere «վերցնել»), հռոմեական իրավունքի մեջ եղել է հանդիսավոր բանավոր պայմանագիր, ըստ որի՝ որոշ առարկաների՝ մասնավորապես res mancipi տեսակին պատկանողների սեփականության իրավունքը փոխանցվում էր մեկից մյուսին։ Մանցիպացիան նաև կտակների կազմման, երեխաներին ծնողների իրավասությունից ազատելու և որդեգրելու իրավական ընթացակարգ էր[1]։ Res mancipi էին համարվում վաղ գյուղատնտեսական հասարակության համար կարևոր ապրանքները, ինչպիսիք են հողը, հողի իրավունքը, ձիերը, անասունները և ստրուկները։ Հռոմի քաղաքացիների համար նման ապրանքների հանդեպ սեփականության իրավունքը կոչվում էր կվիրիտյան իրավունք։ Մանցիպացիան գոյություն է ունեցել դեռևս 12 աղյուսակներից առաջ։ Այն օգտագործումից դուրս է եկել Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում և ի վերջո արգելվել է Հուստինիանոսի օրենսգրքով։

Ընթացակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն անձը, ում անցնում էր գույքը, ձեռքը դնում էր գույքի վրա և արտասանում․

Ես հաստատում եմ, որ այս իրն ինձ պատկանում է կվիրիտների իրավունքով։

Այս գործընթացին պիտի ներկա գտնեին 5 վկաներ, և այն պիտի կատարվեր կշեռքով և պղնձով հանդիսավոր կերպով։ Այս ձևականությունները նպաստում էին, որ տվյալ գործարքը հիշվի, եթե հետագայում որևէ վեճ առաջանա գույքի սեփականության իրավունքի հետ կապված[2][3][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Forsythe, Gary, "Ubi tu gaius, ego gaia. New Light on an Old Roman Legal Saw," in Historia, 45.2 (1996), p. 241.
  2. Արշակյան, Արշավիր (2003). «Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն». Երևան: «Նաիրի» հրատարակչություն. էջ 74.
  3. De Zulueta, Francis (1946). The Institutes of Gaius. OUP. ISBN 0 19 825112 2.
  4. «The Institutes of Gaius». thelatinlibrary.com. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.