Մանցիպացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանցիպացիա (լատ.՝ manus «ձեռք» և լատ.՝ capere «վերցնել»), հռոմեական իրավունքի մեջ եղել է հանդիսավոր բանավոր պայմանագիր, ըստ որի՝ որոշ առարկաների՝ մասնավորապես res mancipi տեսակին պատկանողների սեփականության իրավունքը փոխանցվում էր մեկից մյուսին։ Մանցիպացիան նաև կտակների կազմման, երեխաներին ծնողների իրավասությունից ազատելու և որդեգրելու իրավական ընթացակարգ էր[1]։ Res mancipi էին համարվում վաղ գյուղատնտեսական հասարակության համար կարևոր ապրանքները, ինչպիսիք են հողը, հողի իրավունքը, ձիերը, անասունները և ստրուկները։ Հռոմի քաղաքացիների համար նման ապրանքների հանդեպ սեփականության իրավունքը կոչվում էր կվիրիտյան իրավունք։ Մանցիպացիան գոյություն է ունեցել դեռևս 12 աղյուսակներից առաջ։ Այն օգտագործումից դուրս է եկել Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում և ի վերջո արգելվել է Հուստինիանոսի օրենսգրքով։

Ընթացակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն անձը, ում անցնում էր գույքը, ձեռքը դնում էր գույքի վրա և արտասանում․

Aquote1.png Ես հաստատում եմ, որ այս իրն ինձ պատկանում է կվիրիտների իրավունքով։ Aquote2.png


Այս գործընթացին պիտի ներկա գտնեին 5 վկաներ, և այն պիտի կատարվեր կշեռքով և պղնձով հանդիսավոր կերպով։ Այս ձևականությունները նպաստում էին, որ տվյալ գործարքը հիշվի, եթե հետագայում որևէ վեճ առաջանա գույքի սեփականության իրավունքի հետ կապված[2][3][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Forsythe, Gary, "Ubi tu gaius, ego gaia. New Light on an Old Roman Legal Saw," in Historia, 45.2 (1996), p. 241.
  2. Արշակյան Արշավիր (2003)։ «Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն»։ Երևան: «Նաիրի» հրատարակչություն։ էջ 74 
  3. De Zulueta Francis (1946)։ The Institutes of Gaius։ OUP։ ISBN 0 19 825112 2 
  4. «The Institutes of Gaius»։ thelatinlibrary.com։ Վերցված է 23 March 2012