Մանգվալդի (պորտուգալերեն՝ Mangualde. Պորտուգալերեն արտասանություն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[mɐ̃ˈɡwaldɨ]]] (լսել)), քաղաք և համայնք Պորտուգալիայի կենտրոնական մասում՝ Ներքին Բեյրա պատմական մարզի Դան-Լաֆոյնշ ենթատարածաշրջանում։ Ընկած է շրջկենտրոնից՝ Վիզեու քաղաքից 14 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Զբաղեցնում է 219,26 քառակուսի կիլոմետր տարածք[3][4]։ Համայնքի բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 19.880[5][6][7], բուն քաղաքինը՝ շուրջ 7.300[8]:
Հիմնադրվել է 1102 թվականին։
Քաղաքի տոնը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 8-ին։
Համայնքը վարչականորեն բաժանված է 12 ֆրեգեզիաների՝ քաղաքացիական ծխերի[9]։
Stellantis ընկերությունը Մանգվալդիում 1962 թվականին հիմնադրել է «Սիտրոեն» ավտոմեքենաների հավաքման գործարան, որն սկսել է գործել 1964 թվականից։ Քաղաքում կան նաև մետալուրգիական, տեքստիլ, փայտի, քարի մշակման, կոնստրուկցիաների թողարկման ձեռնարկություններ։ Զարգացած է նաև գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ հապալասի արտադրությունը[11], անտառային տնտեսությունը, անասնաբուծությունը (հատկապես ոչխարաբուծությունն ու թռչնաբուծությունը)[12]։
↑citar web |autor= INE |ano= 2012 |título= Quadros de apuramento por freguesia |url= http://www.ine.pt/investigadores/Quadros/Q101.zip |obra= Censos 2011 (resultados definitivos) |publicado= Instituto Nacional de Estatística |formato= XLSX-ZIP |notas= Tabelas anexas à publicação oficial; informação no separador "Q101_CENTRO" |acessadoem= 27/07/2013