Մայք Բրանտ
Մայք Բրանտ | |
---|---|
Բնօրինակ անուն | եբրայերեն՝ מייק בראנט |
Ի ծնե անուն | Moshé Brandt[1] |
Նաև հայտնի է որպես | Mike Brant |
Ծնվել է | փետրվարի 1, 1947[2][3][1] Նիկոսիա, Բրիտանական Կիպրոս, Բրիտանական կայսրություն[1] |
Երկիր | Ֆրանսիա և Իսրայել |
Մահացել է | ապրիլի 25, 1975[2][3][1] (28 տարեկան) Բուլոն Բիյանկուր, Օ դը Սեն[1] |
Գերեզման | Cemetery compound in Southwest Haifa |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ և կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | EMI, IL?, CBS Disques? և Polydor Records |
Mike Brant Վիքիպահեստում |
Մայք Բրանտ (ի ծնե անուն՝ Մոշե Բրանդ, փետրվարի 1, 1947[2][3][1], Նիկոսիա, Բրիտանական Կիպրոս, Բրիտանական կայսրություն[1] - ապրիլի 25, 1975[2][3][1], Բուլոն Բիյանկուր, Օ դը Սեն[1]), հրեա երաժիշտ, որը հաջողության է հասել Ֆրանսիա տեղափոխվելուց հետո։ 1970-ականների ֆրանսիացի հայտնի երաժիշտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայք Բրանտը ծնվել է Կիպրոսում, հրեա փախստականների ճամբարում։ Մայրը՝ Բորնյա Ռոզենբերգը, ազգությամբ լեհուհի էր և զբաղվում էր երաժշտությամբ, հայրը գաղթել էր Ռուսաստանից։ Տղայի ծնունդից առաջ նրանք ցանկանում էին տեղափոխվել Պաղեստին, բայց նրանց դա հաջողվել է անել միայն 1947 թվականի աշնանը, երբ մեկնել են Հայֆա։ Այնուհետև այնտեղից տեղափոխվել են Գալիլեայի տարածքում գտնվող կիբուց։
Տղան խոսել սկսել է միայն վեց տարեկանում։
17 տարեկան հասակում եղբայրների հետ ստեղծել է «The Chocolates» խումբը, որը հանդես էր գալիս Հայֆայի և Թել Ավիվի սրճարաններում, գիշերային ակումբներում և հյուրանոցներում։
1969 թվականին Բրանտն առաջին անգամ հյուրնկալվում է Թեհրանում։ Այստեղ նա ծանոթանում է ֆրանսիացի երգչուհի Սիլվի Վարդանի հետ։ Հրապուրվելով երիտասարդ երգչի տաղանդով՝ Սիլվի Վարդանը նրան հրավիրում է Փարիզ։
Բրանտը ընդունեց հրավերը և 1969 թվականի հուլիսին տեղափոխվեց Փարիզ։ Այնտեղ Վարդանը նրան ծանոթացնում է հայտնի պրոդյուսեր Ժան Ռեների հետ, որը հայտնի է որպես Ջոնի Հալիդեյը։ Ռեները երգչին առաջարկում է համերգներից առաջ բեմական կեղծանուն վերցնել։ Այսպես երգիչը սկսեց հանդես գալ Մայք բեմական անունով։
Մայք Բրանտը թողարկել է երգեր անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Նրա հայտնի երգերից են՝ «Laisse-moi t’aimer» («Let Me Love You»), «Mais dans la lumière» («But Inside the Light»), «Un grand bonheur» («Great Happiness»), «Dis-lui» (երգի ֆրանսերեն տարբերակ՝ «Feelings») և այլն։
Իր հերթական ալբոմի թողարկման օրը նա ինքնասպանություն է գործել՝ ցատկելով տան պատուհանից։ Մահացել է 1975 թվականի մայիսի 7-ին Հայֆայում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականի ապրիլին թողարկվեց նրա մասին պատմող փաստագրական ֆիլմ՝ «Laisse-moi t’aimer: Dmaot Shel Malachim (Tears of Angels)» (Ֆրանսիայի և Իսրայելի համատեղ արտադրություն)։
Հայտնի երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1970 : Laisse moi t'aimer
- 1970 : Mais dans la lumière
- 1970 : Parce que je t'aime plus que moi
- 1971 : À corps perdu
- 1972 : Qui saura
- 1972 : She's my life
- 1972 : Qui à tort ?
- 1972 : C'est ma prière
- 1972 : Sans amis
- 1973 : C'est une belle fête
- 1973 : Das ist mein Lied
- 1973 : Rien qu'une larme
- 1973 : Toi, mon enfant
- 1973 : Tout donné, tout repris
- 1973 : Viens ce soir
- 1974 : On se retrouve par hasard
- 1974 : Attendez
- 1974 : Serre les poings et bats-toi
- 1974 : Qui pourra te dire ?
- 1974 : C'est comme ça que je t'aime
- 1974 : Toutes les couleurs
- 1974 : L'oiseau noir et l'oiseau blanc
- 1974 : Donne un peu de toi
- 1974 : Elle a gardé ses yeux d'enfant
- 1974 : L'amour c'est ça, l'amour c'est toi
- 1974 : Que tu es belle
- 1974 : Je vis la vie que j'ai choisie
- 1974 : Et je suis heureux
- 1974 : Felicita
- 1974 : Mr Shubert, I Love you
- 1974 : Toi, moi, nous
- 1974 : Au pays de ma maison
- 1974 : Malaguena
- 1974 : La musique au fond du cœur
- 1974 : Cuore di bambina
- 1974 : Arrava
- 1974 : Accrochons-nous à l'amour
- 1974 : La fille à aimer
- 1974 : Holly Holly
- 1974 : En plein cœur de ta jeunesse
- 1974 : Essayez de lui mentir
- 1975 : My way
- 1975 : Un grand bonheur
- 1975 : Nous irons à Sligo
- 1975 : Summertime
- 1975 : Dis-lu
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Բրանտ» հոդվածին։ |
|